Հիպերհսկայ աստղերի եւ գերնորերի առեղծուածային կապը


Հիպերհսկայ աստղերի եւ գերնորերի առեղծուածային կապը

  • 23-11-2012 11:01:38   |   |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

 

Եւրոպայի գիտական խմբերից մէկը վերջերս հրատարակեց HR 8752 հիպերհսկայ աստղի 30 տարուայ ուսումնասիրութիւնների արդիւնքները:
Խումբը բացայայտել է, որ HR 8752 հիպերհսկայ աստղի մակերեւութային ջերմաստիճանը բարձրացրել է 3000C-ո՛վ, քանի որ աստղն անցել է չափազանց անկայուն էւոլիւցիոն փուլի միջով: Այս յայտնագործութիւնը շատ կարեւոր է հիպերհսկայ աստղերի զարգացումը հասկանալու համար: 
 
Վեց եւրոպական երկրների գիտնականներից կազմուած գիտական խումբը` հայազգի աստղագէտ Գարիկ Իսրայէլեանի մասնակցութեամբ (Կանարեան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիայ), մօտ երեսուն տարի ուսումնասիրում էր HR 8752 հիպերհսկայ աստղը, որն անցնում էր մի չափազանց անկայուն էւոլիւցիոն փուլով, որը կարող է կտրուկ փոխել աստղի զարգացման ընթացքը: Ուսումնասիրութիւնների ընթացքում աստղի ջերմաստիճանը կտրուկ աճել է 5000C-ի՛ց մինչեւ 8000՛C: Այս արդիւնքը, որը տպագրուել է «աստղագիտութիւն եւ աստղաֆիզիկա» (Astronomy and Astrophysics) ամսագրում, կարեւոր խօսք է աստղերի էւոլիւցիայի տեսութեան մէջ:
Հիպերհսկաները Տիեզերքում յայտնի ամենապայծառ աստղերն են: Դրանց պայծառութիւնները կարող են միլիոնաւոր անգամներ աւելի մեծ լինել Արեգակի պայծառութիւնից, իսկ չափերը կարող են հասնել հարիւրաւոր արեգակնային շառաւղի: Դրանց մակերեւութային ջերմաստիճաններն ընկած են 3500-35000՛C տիրոյթում (Արեգակի մակերեւոյթային ջերմաստիճանը մօտ 6000՛C է): HR 8752-ը 250 000 անգամ աւելի պայծառ է քան Արեգակը, եւ այն կարելի է տեսնել նոյնիսկ փոքր հեռադիտակով Կ'ասիոպէայ հիւսիսային համաստեղութիւնում: Հիպերհսկաները հազուագիւտ աստղեր են. Մեր Գալակտիկայում յայտնի են ընդամէնը 12-ը: 
Անկայուն էւոլիւցիոն փուլի ընթացքում աստղի ջերմաստիճանն ու տեսանելի պայծառութիւնը կտրուկ փոխւում են: Աստղագէտների խումբը յայտնաբերել է, որ հիպերհսկաների մթնոլորտները չափազանց անկայուն են այս փուլում, քանի որ դրանք լայնացնող ուժերը գերազանցում են ձգողականութեան ուժերին:
Երբ աստղերն իրենց էւոլիւցիայի ընթացքում մուտք են գործում այս ֆիզիկական պարամետրերի «արգելուած գօտինէ, հսկայական զանգուած են կորցնում (աւելի քան մէկ արեգակնային զանգուած մէկ տարում)` դառնալով ծայրայեղ անկայուն: Այս պատճառով այս գօտում յայտնուած աստղը պէտք է լքի այն որքան հնարաւոր է արագ: Սա է պատճառը, որ շատ աստղեր գտնւում են այս գօտու երկու կողմերում, եւ շատ քչերն են հանդիպում հէնց այս գօտում:
HR 8752 հիպերհսկան գրաւիչ է իր` այս գօտում գտնուելով, ինչը գիտնականներին թոյլ է տալիս կատարել այս տիրոյթի ֆիզիկայի մանրամասն ուսումնասիրութիւններ` պարզելու համար, թէ ինչ է կատարւում աստղի հետ` ինչպէս է այն կորցնում իր զանգուածը, որքան արագ է դրա մթնոլորտը փոփոխւում եւ այլն: 
Աշխատանքի համահեղինակ Գարիկ Իսրայէլեանը բացատրում է. «Դեռեւս 1999թ. տպուած մեր յօդուածում մենք արդէն կասկածում էինք, որ աստղի ջերմաստիճանը մօտ 20 տարում բարձրացել է 3000C-ո՛վ: 2000թ. նմանատիպ երեւոյթ բացայայտուել էր ուրիշ հիպերհսկայի` Կ'ասիոպէայ համաստեղութեան Rho աստղի մօտ: Այս աստղերը մեծ ուշադրութիւն են գրաւում, քանի որ մենք ակնկալում ենք, որ 1000 տարուայ ընթացքում դրանք կվերածուէն գերնորերի: Գտնուելով այսպիսի հեռաւորութիւնների վրայ` շատ հնարաւոր է, որ այս աստղերը վաղուց արդէն դադարել են գոյութիւն ունենալ, սակայն դրա մասին մենք կ'իմանանք հազարաւոր տարիներ անց` երբ աստղերից եկող լոյսը կը հասնի մեզ»:
 
Հայկական աստղագիտական ընկերութիւնից յայտնում են, որ վերջին տարիների ընթացքում Իսրայէլեանը այս աստղի բազմաթիւ սպեկտրային ուսումնասիրութիւններ է կատարել Լա Պալմայ կղզում տեղակայուած Վիլեամ Հերշել (William Herschel Telescope, WHT) եւ Հիւսիսային օպտիկական (Nordic Optical Telescope, NOT) աստղադիտակներով, ինչպէս նաեւ Տեյդէի աստղադիտարանի STELLA ռոբոտիկ աստղադիտակով: Այս տուեալները առայժմ գտնւում են մշակման փուլում եւ չեն հրատարակուել: «HR 8752-ի նման աստղերը լի են հետաքրքիր ֆիզիկական հանելուկներով, որոնք նոր պէտք է բացայայտուեն», - նշում է Իսրայէլեանը: 
Չնայած այն բանին, որ նախորդող լուսաչափական ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ 1900-1985թթ. HR 8752-ի մակերեւոյթային ջերմաստիճանը գրեթէ հաստատուն է եղել` մօտ 5000՛C, սակայն 1985-ից յետոյ խումբը բացայայտեց, որ աստղը շատ մօտ է կամ նոյնիսկ հատել է անկայունութեան գօտու ստորին ջերմաստիճանային սահմանը, ինչը հիմք դրեց երեք տասնամեակ տեւած սպեկտրային ուսումնասիրութիւնների ծրագրին: Սպեկտրային ուսումնասիրութիւնները բացայայտեցին, որ 1985-2005թթ. ընկած 20 տարիների ընթացքում աստղի մակերեւութային ջերմաստիճանը կտրուկ աճել է 5000C-ի՛ց մինչեւ 8000՛C. այդ ընթացքում աստղը հսկայական զանգուած է կորցրել, եւ դրա շառաւիղը փոքրացել է 750 արեգակնային շառաւղից (1985թ.) մինչ 400 արեգակնային շառաւիղ (2005թ.): 
Համահեղինակ Հանս Նիւնհէյզէնը (Նիդերլանդների տիեզերական ուսումնասիրութիւնների ինստիտուտ, SRON) նշում է. «Մեր գիտական խումբը հսկայական համատեղ ջանքեր գործադրեց HR 8752-ը ուսումնասիրելու համար, եւ հիմա մենք ուրախ ենք տեսնել այսպիսի հրաշալի արդիւնք այսքան տարիներ յետո»:
«Այս կարեւոր յայտնագործութիւնը հաստատում է ֆիզիկական պարամետրերի արդէն տեսականօրէն հետազօտուած անկայուն էւոլիւցիոն գօտու գոյութիւնը», - նշում է Կորնելիս դէ Եագերը (SRON, Միջազգային աստղագիտական միութեան նախկին նախագահ):
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ