Պետրոս Բեդիրեանը պարգեւատրուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան <<Վիլեամ Սարոյեան>> մեդալով


Պետրոս Բեդիրեանը պարգեւատրուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան <<Վիլեամ Սարոյեան>> մեդալով

  • 13-05-2011 20:50:20   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մայիսի 13-ին Երեւանի Սայաթ-նովայի անուան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքեանի նախաձեռնութեամբ կազմակերպուել էր լեզուաբան, մանկավարժ Պետրոս Բեդիրեանի 80-ամեայ յոբելեանին նուիրուած երեկոյ: Պետրոս Բեդիրեանի գիտնական եւ մանկավարժ գործունէութեանը քաջատեղեակ են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփիւռքում: Նա մի շարք գրքերի, բառարանների, գիտական աշխատութիւնների հեղինակ է: Նրա գրական ժառանգութեան մաս են կազմում նաեւ Սփիւռքի հայկական դպրոցների համար պատրաստուած աշխատութիւնները: Ոսկեղենիկ հայոց լեզուն անաղարտ պահելու գործում ունեցած նշանակալի աւանդի եւ 80-ամեայ յոբելեանի կապակցութեամբ նախարար Հրանոյշ Յակոբեանի հրամանով Պետրոս Բեդիրեանը պարգեւատրուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան <<Վիլեամ Սարոյեան>> մեդալով:
  -   Հասարակութիւն