ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտի, թէ ով է շփման գծի միջադէպերի հեղինակը<br />


ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտի, թէ ով է շփման գծի միջադէպերի հեղինակը

  • 12-03-2011 16:17:20   | Հայաստան  |  Քաղաքական
ԵԱՀԿ Մինսկի խումբը հրաշալիօրէն գիտի, թէ ով է շփման գծում տեղի ունեցող միջադէպերի հեղինակը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան անդամ Նաիրա Զոհրաբեանը: Ըստ նրա, շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները դեկլարատիւ յայտարարութիւնից փորձում էն անցում կատարել կոնկրէտ քայլերի` նախաձեռնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գօտում տեղի ունեցող միջադէպերի հետաքննութիւնը։ Ն.Զոհրաբեանն այդ նախաձեռնութիւնը հայկական կողմի համար որոշակի ձեռքբերում է համարում, քանի որ, ակնյայտ է, որ շփման գծում տեղի ունեցող միջադէպերի հետաքննութեան գաղափարը «փաթաթուել է Իլհամ Ալիեւի վզին եւ չի բխել Բաքուի շահերից»:
  -   Քաղաքական