ԵՄ դեսպաններին ներկայացուել էն ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները


ԵՄ դեսպաններին ներկայացուել էն ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները

  • 11-03-2011 17:21:58   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 11-ին արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում հաւատարմագրուած Եւրամիութեան անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատուիրակութեան ղեկավարի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը եւ ԵՄ դեսպանները մտքէր էն փոխանակել Հայաստան-եւրամիութիւն յարաբերութիւնների զարգացման եւ համագործակցութեան գործող ձեւաչափերի շրջանակներում կատարուած աշխատանքների մասին, ուրուագծել էն ձեռնարկուելիք քայլերը, անդրադարձել Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցութիւնների, մուտքի արտօնագրային ռեժիմի դիւրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գօտու ստեղծման գործընթացներին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, ԵՄ դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդեանը ներկայացրել է ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպմանը քննարկուել էն միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ:
  -   Քաղաքական