Փ.Թերլեմեզեանի անուան քոլեջի ուսանողների լաւագոյն գործերը կը նուիրաբերուեն Արցախի պետական պատկերասրահին


Փ.Թերլեմեզեանի անուան քոլեջի ուսանողների լաւագոյն գործերը կը նուիրաբերուեն Արցախի պետական պատկերասրահին

  • 12-05-2011 19:38:55   | Հայաստան  |  Մշակոյթ
Երեւան քաղաքի պատմութեան թանգարանում Երեւանի քաղաքապետարանը եւ ,երիտասարդութիւնէ Հկ-ն կազմակերպել են ցուցահանդէս՝ ,բացայայտենք նոր տաղանդներէ խորագրով: Ցուցադրութեան 150 աշխատանքների հեղինակները Երեւանի գեղարուեստի պետական ակադեմիայի, Փ. Թերլեմեզեանի անուան պետական քոլեջի, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ են՝ գեղանկարիչներ ու քանդակագործներ: Ժիւրիի ընտրութեամբ ցուցահանդէսի մասնակից 98 ուսանողներից 9-ի լաւագոյն գործերը կը նուիրաբերուեն Արցախի պետական պատկերասրահին: Նախաձեռնութեան նպատակը Երեւանում ստեղծագործող երիտասարդների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաքի մշակութային կապերի ամրապնդուման համար իւրայատուկ կամուրջ ստեղծելն է: Արցախին նուիրաբերուող ստեղծագործութիւնների հեղինակներին Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանոյ Վարդանեանը պարգեւատրեց Երեւանի քաղաքապետի պատուոգրերով, իսկ մարդկային ռեսուրսների զարգացման ,փիւնիկէ հիմնադրամը դրամական պարգեւներ կը յանձնի լաւագոյնը ճանաչուած 9 ստեղծագործողների: Ցուցադրութիւնը կը գործի մինչեւ մայիսի 22-ը:
  -   Մշակոյթ