Իր առաքելութիւնը սկսեց Շուեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում


Իր առաքելութիւնը սկսեց Շուեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում

  • 11-03-2011 13:12:39   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 11-ին արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Հայաստանում Շուեյցարիայի նորանշանակ դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` հաւատարմագրերի պատճէնի յանձնման կապակցութեամբ: Շնորհաւորելով դեսպան Օբոլենսկուն` Հայաստանում բարեկամ Շուեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան նշանակուելու եւ Երեւանում Շուեյցարիայի դեսպանութեան հիմնադրման կապակցութեամբ, Էդուարդ Նալբանդեանն ասաց. ,hայ-շուեյցարական բարեկամութիւնն ունի երկարամեայ պատմութիւն, յաճախ է խօսւում մեր երկրների միջեւ աշխարհագրական եւ պատմական ընդհանրութիւնների մասին: Այսօր գոհունակութեամբ կարող ենք արձանագրել, որ երկու երկրների միջեւ վերջին տարիներին հաստատուել էն բարձր մակարդակի յարաբերութիւններ, սերտ քաղաքական երկխօսութիւն, իսկ Երեւանում դեսպանութեան հիմնադրումը նոր հնարաւորութիւններ կը բացի երկկողմ համագործակցութեան առաւել զարգացման համար:է Դեսպան Օբոլենսկին վստահեցրեց, որ կանի առաւելագոյնը երկկողմ յարաբերութիւնները առաւել ամրապնդելու եւ ընդլայնելու համար: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, զրուցակիցները հանգամանալից քննարկեցին տարբեր բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնների առաւել ամրապնդմանն ու խորացմանն առնչուող հարցեր, մտքէր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նախարար Նալբանդեանն ու դեսպան Օբոլենսկին անդրադարձան ՀՀ Նախագահի հրաւէրով Շուեյցարիայի Համադաշնութեան Նախագահի մարտի վերջին Երեւան կատարելիք պաշտօնական այցելութեան նախապատրաստական աշխատանքներին, որի ընթացքում պածտօնապէս կը բացուի Հայաստանում Շուեյցարիայի դեսպանատունը:
  -   Քաղաքական