Միշել Գիյուն դասախօսութիւն կը կարդայ Հայաստանում ֆրանսիական համալսարանում


Միշել Գիյուն դասախօսութիւն կը կարդայ Հայաստանում ֆրանսիական համալսարանում

  • 09-03-2011 17:11:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրուան ընդառաջ եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրման տասնամեակին նուիրուած միջոցառումների շրջանակում մարտի 16-ին, ժամը 14.00-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում Երեք Ֆրանկոֆոնիաները վերնագրով դասախօսութեամբ հանդէս կը գայ Ֆրանկոֆոնիայի եւ Գլոբալիզացիայի վերաբերեալ հետազօտութիւնների համալսարանական ինստիտուտի եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալութեան հիմնադիր ռեկտոր պարոն Միշել Գիյուն: Ներկայումս Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալութիւնը ներկայացուած է բոլոր մայրցամաքներում իր 9 գրասենեակների, 66 տարածքային մասնաճիւղերի եւ 427 գործակալների միջոցով: 1989թ. սկսած գործակալութիւնը ինստիտուցիոնալ Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օպերատորն է եւ համագործակցում է աշխարհի բոլոր այն ուսումնական հաստատութիւնների հետ, որոնցում ֆրանսերէնին կարեւոր տեղ է յատկացւում ինչպէս դասաւանդման, այնպէս էլ գիտահետազօտական աշխատանքի ոլորտներում: Յիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան անդամ, իսկ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալութեանն անդամակցում էն հայաստանեան 3 բուհ` Եպհ-ը, Վ. Բրիւսովի անվ. Պետական լեզուաբանական համալսարանը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Բանախօսն արծարծելու է աշխարհում Ֆրանկոֆոնիայի զարգացման ընդհանուր քաղաքակրթական, մշակութային, կրթական հայեցակէտերը եւ խօսելու է գլոբալիզացիայի գործընթացներում դրանց դերի մասին: Ներկայ կլինէն Ֆրանսիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սիրիայի, Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպանները, ՀՀ Արտաքին գործերի, Կրթութեան եւ գիտութեան, Սփիւռքի, Մշակոյթի նախարարութիւնների աշխատակազմերի ներկայացուցիչներ: Դասախօսութիւնը կը կայանայ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ,աէ կոնֆերանս-դահլիճում:
  -   Մամլո հաղորդագրություն