Նախկին քաղբանտարկեալները դատապարտում էն պահգամաւորի դէմ սանձազերծուած արշաւը<br />


Նախկին քաղբանտարկեալները դատապարտում էն պահգամաւորի դէմ սանձազերծուած արշաւը

  • 28-02-2011 18:59:29   | Հայաստան  |  Քաղաքական
Զարուհի Փոստանջեանի առնչութեամբ Հայաստանի նախկին քաղբանտարկեալների Յայտարարութիւնը Մենք` նախկին քաղբանտարկեալներս, որ բանտերում ենք յայտնուել մեր քաղաքական գործունէութեան եւ քաղաքական հայեացքների համար, կալանավայրերում գտնուելու ողջ ընթացքում զգացել ենք ՀՀ ԱԺ պատգամաւոր Զարուհի Փոստանջեանի աջակցութիւնն ու հոգատարութիւնը: Նա եղել է այն խիստ քչաթիւ պատգամաւորներից մէկն, ով այցելել ու մշտապէս աջակցել է մեզ: Այսօր ՀՀ գործող իշխանութիւնները, միայն իրենց իւրայատուկ գործելաոճին հաւատարիմ, այն է` ամէն կերպ ճնշել ու հետապնդել իրենց գծած սահմանների մէջ չտեղաւորուող ցանկացած մէկին, Փոստանջեանի եղբօրը կալանաւորելու միջոցով փորձ էն անում ճնշել ու լռեցնել Զարուհուն: Մենք` դատապարտելով Զարուհի Փոստանջեանի դէմ սանձազերծուած այս արշաւը, մեր աջակցութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում նրան, վստահ լինելով, որ նա իրէն իւրայատուկ տոկունութեամբ եւ իր բարեկամների աջակցութեամբ, որոնց թւում մենք նաեւ մեզ ենք դասում, կը յաղթահարի այս փորձութիւնը: Նախկին քաղբանտարկեալներ 28.02.2011թ.
  -   Քաղաքական