Զլմ-երի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների հեղինակը՝ օմբուդսմենի կոալիցիոն թեկնածու


Զլմ-երի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների հեղինակը՝ օմբուդսմենի կոալիցիոն թեկնածու

  • 25-02-2011 15:59:15   | Հայաստան  |  Քաղաքական
«Կոալիցիայի ներկայացրած թեկնածուն հասարակութեան մէջ ընկալւում է անձ, որի մօտեցումները համահունչ էն իշխանութեան մօտեցումներին: Երբ իշխանութիւնն իմանում է, որ ինքը մեծամասնութիւն է եւ իր թեկնածուն կ'անցնի, քուէարկութիւնը կրում է ձեւական բնոյթ: Քանի որ իշխանութիւնը համարժէք չի ընկալում Մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտը, հասարակութեան մէջ այն ընկալումն է, որ իշխանութիւնները կը բերեն իրենց յարմար մարդու»։ Այս մասին հայատարարել է Հայաստանի մարդու իրաւունքների առաջին պաշտպան, ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Լարիսա Ալաւերդեանը՝ «Tert.am»-ի խնդրանքով մեկնաբանելով իշխող կոալիցիայի կողմից օմբուդսմենի պաշտօնում Կարէն Անդրէասեանի թեկնածութեան առաջադրումը։ Ձեռնպահ մնալով գնահատականներ հնչեցնել նրա վերաբերեալ, Լ.Ալաւերդեանը միաժամանակ նշել է, որ Կ.Անդրէասեանի անունը շրջանառուել է Զլմ-ների աշխատանքը կանոնակարգելուն ուղղուած օրէնսդրական նախաձեռնութեան առիթով, ինչը, պատգամաւորի համոզմամբ, պատնէշ կը ստեղծի նրա ու հասարակութեան ակտիւ մասի միջեւ: Կ.Անդրէասեանը հեղինակել է ՀՀ քաղաքացիական օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու նախագիծը, որով զրպարտութեան եւ վիրաւորանք հասցնելու դէպքում ֆինանսական պատժամիջոցնէր պէտք է կիրառուէն լրատուամիջոցների նկատմամբ: Նախագիծը յայտնի էր որպէս լրատուամիջոցների նկատմամբ պատիժն ապաքրէականացնող նախագիծ:
  -   Քաղաքական