Մասնագիտական կրթական ծրագրերի հաւատարմագրան նոր կարգ<br />


Մասնագիտական կրթական ծրագրերի հաւատարմագրան նոր կարգ

  • 24-02-2011 16:53:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մասնագիտական կրթական ծրագրերի հաւատարմագրան գործընթացի կազմակերպման նպատակով Ոաակ-ը` ՀՀ ԿԳ նախարարութեան հետ համագործակցելով, մշակել է նոր կարգի նախագիծ: Մասնագիտական կրթութեան որակի ապահովման նոր մօտեցումներն ու մեխանիզմները սահմանող այս կարգը կոչւում է ,հայաստանի Հանրապետութիւնում մասնագիտական կրթութեան որակի արտաքին գնահատման կարգէ: Նախագիծը սահմանում է որակի ապահովման յաջորդական երկու գործընթաց: Առաջինն ինստիտուցիոնալ կարողութիւնների փորձաքննութիւնն է, որը նախատեսւում է որպէս պարտադիր գործընթաց` մասնագիտական կրթական բոլոր հաստատութիւնների համար` անկախ դրանց իրաւակազմակերպական ձեւից: Երկրորդը` մասնագիտական կրթական ծրագրերի պետական հաւատարմագրումն է` կամաւորութեան սկզբունքով: Հասարակութեան լայն շրջանակի համար նոր գործընթացի հրապարակայնութիւնն ապահովելու համար կարգը նախատեսում է որակի արտաքին գնահատման թէ՛ դրական, թէ՛ բացասական արդիւնքների հրապարակում` Հաւատարմագրման պետական գրանցամատեանում: Վերջինս իրենից ներկայացնելու է Հայաստանում գործող ու որակի փորձաքննութիւն անցած կրթական բոլոր ծրագրերի վերաբերեալ համապարփակ ու պաշտօնական տեղեկատուական բազա:
  -   Մամլո հաղորդագրություն