ԵՀՄՖ-ն ողջունում է հայ երաժշտութեան հիմքերին վերադառնալու ընթացքը


ԵՀՄՖ-ն ողջունում է հայ երաժշտութեան հիմքերին վերադառնալու ընթացքը

  • 24-02-2011 15:22:43   |   |  Մշակոյթ
Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլոյ քարտուղարութիւնից ներկայացում էն Եհմֆ-ի լեզուի եւ մշակոյթի բաժնի յայտարարութիւնը` հայ մտաւորականների կողմից բարձրացուած հայկական երաժշտութեան հետ կապուած քննարկումների շուրջ: ԵՀՄՖ-ն ողջունում է հայ երաժշտութեան հիմքերին վերադառնալու շուրջ քննարկումների ընթացքը: Սփիւռքում կայ համանման անհրաժեշտութիւն հայ երաժշտութեան արմատներին վերադառնալու եւ ճշտօրէն զատելու հայկականը թուրքականից, պարսկականից, արաբականից եւ ադրբեջանականից: Երաժշտութեան ընկալումներն սփիւռքում մասնաւորապէս հիմնւում էն Հայաստանում ներկայացուող չափանիշների հիման վրայ, որոնք սակայն վերջին տասնամեակներում չափազանց անորոշ էն ու աղաւաղուած: Այսօր իրենք իրենց հայկական երաժշտութեան արքաներ հռչակած երգիչների /Արմէնչիկ, Թաթայ, Արամ Ասատրեան եւ որդիներ եւ այլոց/ մօտ հայկականը միայն երգի բառերն էն յաճախ` այն էլ բանաստեղծութեան հետ ընդհանուր ոչինչ չունեցող տեքստերով: Բաւական է փոխել նրանց երգերի բառերը թուրքերէնի` հասկանալու համար, որ այդ երգերը թուրք-ադրբեջանական եւ արեւելեան երաժշտութեան հարիւր տոկոսանոց նմուշներ էն, այն էլ բացարձակ աղաւաղուած ու խառնածին: Հայ երաժշտութեան ակունքներին վերադառնալու համար որպէս դասական հանրագիտարան մենք ունենք Կ'ոնիտասի կողմից կատարուած աշխատանքները: Կոմիտասը քսաներրորդ դարի սկզբին մաքրեց հայկականը արեւելեան ազդեցութիւններից եւ ներկայացրեց մեր ժողովրդին որպէս ուղեցոյց: Այդ ուղեցոյցից շեղուելը նշանակում է գնալ դէպի անճաշակութիւն, եւ կամ ընդունել այլազգի անճաշակութիւնների ազդեցութիւնը: Կոմիտասին ընկալելու համար ցանկացած հայ պէտք է կրթի իր ճաշակը եւ մօտենա հայկականի ակունքներին, քանի որ մաքուր հայկականը դա բարձրաճաշակ արուեստ է` զարգացուած եւ մշակուած հազարամեակների ընթացքում: Զարմանալիօրէն հարաւկովկասեան ազգերի մէջ եզակի երեւոյթ է հանդիսանում վրացական ազգային երաժշտութիւնը, որն ի սկզբանէ եղել է բազմաձայն եւ պահպանուել է անարատ վիճակում: Նախանձելի է, որ վրացիների մօտ այդ մշակոյթը մնալով բացառիկ մաքուր, հանդիսանում է ժողովրդի կողմից լայնօրէն օգտագործուող արուեստ ու այսօր էլ հպարտօրէն ներկայացւում է աշխարհով մէկ: Վերադառնալով կոմիտասեան արմատներին, մենք կ'ունենանք բացառիկ բարձր մակարդակի վրայ ազգային երգ: Այս ընկալումն իսպառ բացակայում է այսօրուայ հայաստանեան մշակոյթը պահպանող պաշտօնեաների եւ ընդհանրապէս ինշխանաւորների մօտ: Նրանք համընդհանուր օգտւում էն «ռաբիզ», խառնածին երաժշտութեան ծառայութիւններից: Չէ որ նրանց թոյտուութեամբ էն հայկական հեռուստաեթերները եւ բեմերը լցուել այլանդակ, արուեստի հետ ոչինչ ընդհանուր չունեցող երգ, երաժշտութեամբ: Ինչ վերաբերւում է ադրբեջանական երաժշտութիւնը որպէս իր սեփականը ընկալող ոմն մի «հայ կոմպոզիտորի» յայտնած մտքի, որ իրէն հարազատ էն ադրբեջանա-թուրքական մեղեդիներն, ապա այդ պրոբլեմի հիմքը նա պէտք է փնտրի իր գենետիկայի մէջ. անկասկած նրա նախնիների արեան մէջ կարելի է գտնել խառնածին արիւն, որի հետեւանքով նրա համար հարազատ է իր նախնիների կանչը: Ցաւով ենք նշում, որ սա ոչ թէ հեգնանք է, այլ ցաւալի իրականութիւն: Բարեբախտաբար մեր ազգի բացարձակ մեծամասնութիւնը խառնածին չէ եւ իր ներքինով զգում է ազգային երգն ու կարողանում է մօտենալ նրա հիմքերին: Կրկնում ենք դրա համար ունենք մի ուղեցոյց ի դէմս Կոմիտասի, որի նմանն աշխարհի հազուագիւտ ժողովուրդներ միայն ունէն: Կոչ ենք անում հայ մտաւորականներին սկսել անողոք պայքար հարեւանների անճաշակ երաժշտութեան ազդեցութիւնից ազատուելու համար, որի արդիւնքում հնարաւոր կը լինի բարձրացնել մեր ազգի այսօրուայ ոչ միայն մշակութեաին, այլեւ մտաւոր կարողութիւնները` ստանալով որակական փոփոխութիւններ մեր ողջ կենսակերպի մէջ: Անկասկած այդ փոփոխութիւնները պէտք է սկսել ոչ թէ ներքեւից, այլ ամենավերեւից. չէ որ «ձուկը գլխից է հոտում»: ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւն 24.02.11թ.
  -   Մշակոյթ