Պայքար ժողովրդագրական ճգնաժամի դէմ


Պայքար ժողովրդագրական ճգնաժամի դէմ

  • 24-02-2011 13:20:13   |   |  Յօդուածներ
Աշխատանքային միգրացիան, ծնելիութեան ցածր մակարդակը եւ այն հանգամանքը, որ հասարակութիւնը նախապատուութիւնը տալիս է արական սեռի երեխաներին, յանգեցրել է Վրաստանի բնակչութեան թուաքանակի կրճատմանը: Այս ամիս Վրաստանի կառավարական պաշտօնեաները եւ ժողովրդագրական հարցերով փորձագէտները յայտարարել էն, որ յաջորդ 40 տարիների ընթացքում երկրի բնակչութիւնը կարող է կրկնակի կրճատուել, եթէ համապատասխան քայլեր չձեռնարկուէն ծնելիութեան մակարդակի աճի ուղղութեամբ: Փետրուարի 11-ին խորհրդարանին ուղղուած ամենամեայ ելոյթում Վրաստանի նախագահ Միխէիլ Սահակաշուիլին 2015 թուականի համար երկրի բնակչութեան թուաքանակի թիրախային ցուցանիշ սահմանեց 5 միլիոնը: Պաշտօնական տուեալների համաձայն`անցեալ տարի Վրաստանի բնակչութիւնը կազմել է 4,4 միլիոն, ինչը մէկ միլիոնով զիջում է խորհրդային տարիներին` 1989-ին անցկացուած վերջին մարդահամարի ցուցանիշին: Փորձագէտների խօսքերով` բնակչութեան թուաքանակի նշանակալի անկում է տեղի ունեցել` նոյնիսկ հաշուի առնելով Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի նկատմամբ վերահսկողութեան կորստի փաստը: Թբիլիսիի Իլեայ Ճաւճաւաձէի անուան պետական համալսարանի Ժողովրդագրութեան եւ սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրէն Աւթանդիլ Սուլաբերիձէն նշում է, որ Վրաստանում մահացութեան մակարդակը բարձր է, կեանքի միջին տեւողութիւնը` կարճ, ծնելիութեան մակարդակը` ցածր, իսկ բնակչութեան քանակը կրճատւում է միգրացիայի պատճառով: Սուլաբերիձէի հաշուարկներով` վերջին տարիներին Վրաստանից 1,5 միլիոն մարդ է հեռացել, եւ միայն 300 000 էն եկել երկիր, ինչի արդիւնքում բնակչութեան իրական թիւը ներկայում կազմում է շուրջ 3,9 միլիոն: Փորձագէտները նշում էն, որ վերջին 20 տարիների ընթացքում Վրաստանում ծնելիութեան մակարդակը մշտապէս ցածր է եղել, եւ երկրի շատ հատուածներում շարունակում է զիջել մահացութեան ցուցանիշին: Տնտեսական փորձագէտներն իրենց հերթին նախազգուշացնում էն, որ բնակչութեան թուաքանակի կրճատումը կարող է խոչընդոտել տնտեսական աճին եւ զարգացմանը յետագայում: Մինչդեռ իշխանութիւնները նշում էն, որ ընթացիկ տնտեսական մեծ նախագծերը նշանակալի մարդկային ռեսուրսներ կը պահանջեն: Վերջին տարիների հիմնական միտումներից մէկը աշխատանքային տարիքի անձանց արտագաղթն է, ովքեր աւելի լաւ կեանքի ակնկալիքով հեռանում էն երկրից: Վերջին պաշտօնական տուեալների համաձայն` երկրում գործազրկութեան մակարդակը կազմում է 16,9 տոկոս, սակայն անկախ փորձագէտների գնահատմամբ` այս ցուցանիշն իրականում աւելի բարձր է: Չնայած ամուսնութիւնների քանակի աճին` ընտանիքներից շատերն ընդամէնը մէկ երեխայ ունէն, եւ այստեղ տնտեսական գործօններն ունէն իրենց դերը: ,շատ կ'ուզենայի երկրորդ երեխան ունենալ, բայց միայն ամուսինս է աշխատում, դժուարութեամբ ենք ծայրը ծայրին հասցնում: Քչերն էն կարող իրենց թոյլ տալ շատ երեխաներ ունենալէ, - ասում է Թբիլիսիի 37-ամեայ բնակչուհի Մարինա Մայսուրաձէն: Իսկ ժողովրդագրական հարցերով փորձագէտ Անձոր Թոթաձէն բնակչութեան թուաքանակի անկման պատճառը տեսնում է արական սեռի ծնունդներին նախապատուութիւնը տալու մէջ: ,վրաստանում, ինչպէս միւս կովկասեան երկրներում, ընդունուած է տղայ երեխաներին պաշտամունքի առարկայ դարձնելը, այսպիսով, վիժեցումների [աբորտների] մեծ մասի պատճառը հիմնականում երեխայի ոչ ցանկալի սեռն էէ, - նշում է նա: Թոթաձէի խօսքերով` 1995-2004 թուականների ընթացքում ծնուած աղջիկ երեխաների թիւը կրկնակի զիջում էր 1980-1989 ժամանակահատուածում գրանցուած ցուցանիշներին, մինչդեռ բնակչութեան ընդհանուր թուաքանակի ցուցանիշները համարեա համընկնում էին: Փորձագէտը նշում է, որ հաւասարակշռութեան նման խախտման, այսինքն` պոտենցիալ մայրերի թուի կրճատման հետեւանքով բնակչութեան թուաքանակի անկումը կը շարունակուի: Թոթաձէն կարծում է` ժողովրդագրական պատկերը կարելի է բարելաւել, եթէ կառավարութիւնը նպաստի ծնելիութեան աճին` բազմանդամ ընտանիքներին եւ յղի կանանց նպաստներ վճարելու եւ օգնութիւն տրամադրելու միջոցով: Ներկայում պետութիւնը հոգում է ծննդաբերութեան հետ կապուած ծախսերի մի մասը, իսկ բազմանդամ ընտանիքներին նպաստներ չէն վճարում: Անցեալ ամիս Վրաստանի խորհրդարանի առողջապահական եւ սոցիալական հարցերով յանձնաժողովը յայտարարեց, որ շուտով կը սկսի աշխատել բնակչութեան խնդիրների լուծման ռազմավարութեան մշակման ուղղութեամբ, սակայն [յանձնաժողովի] յետագայ նախագծերը դեռեւս անյայտ էն: Վրաստանի Ուղղափառ եկեղեցին եւս որոշել է միջամտել խնդրին` յայտարարելով, որ այսուհետ իւրաքանչիւր ընտանիքում ծնուած չորրորդ երեխան համարւում է ,կաթողիկոսական գահի պաշտպանըէ: 2008 թուականին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլեայ Երկրորդը յանձն առաւ անձամբ կնքել ընտանիքում ծնուած իւրաքանչիւր երրորդ երեխային: Թեա Տոպուրիայ, ազատ լրագրող, Թբիլիսի Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի ,կովկասեան լրատուէ պարբերական (www.iwpr.net)
  -   Յօդուածներ