Մարտի 9-ին կ'անցկացուի մեծ պահանջարկ ունեցող աւտոհամարանիշերի աճուրդ


Մարտի 9-ին կ'անցկացուի մեծ պահանջարկ ունեցող աւտոհամարանիշերի աճուրդ

  • 22-02-2011 19:54:57   | Հայաստան  |  Հայտարարություններ
Մարտի 9-ին Ճանապարհային ոստիկանութեան վարչական մասի դահլիճում կ'անցկացուի ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին յատկացուող՝ մեծ պահանջարկ ունեցող հաշուառման համարանիշերի աճուրդ: Աճուրդին կարող էն մասնակցել Ճանապարհային ոստիկանութիւնում իրենց անուամբ հաշուառուած կամ սեփականութեան իրաւունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական եւ իրաւաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Յայտերն ընդունւում էն 2011 թ. փետրուարի 22-ից մինչ' 2011 թ. մարտի 7-ի ժամը 13.00-ն, ամէն օր՝ ժամը 10.00-18.00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից (ՀՀ ոստիկանութեան Ճանապարհային ոստիկանութեան վարչական մասի շէնք, 104 սենեակ): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետ'յալ փաստաթղթերը՝ ա) անձը հաստատող փաստաթուղթ (իրաւաբանական անձանց, ինչպէս նա' ֆիզիկական անձանց փոխարէն այլ անձի մասնակցութեան դէպքում՝ նա' ներկայացուցիչ հանդիսանալու լիազօրութիւնները հաստատող փաստաթուղթ), բ) տրանսպորտային միջոցի հաշուառման վկայագիր (տեխ. անձնագիր) կամ սեփականութեան իրաւունքը հաստատող փաստաթուղթ, գ) նախավճարի վճարման անդորրագիր: Նախավճարը պէտք է վճարուած լինի մինչեւ յայտը ներկայացնելը՝ 900013150033 հաշուեհամարին: Մէկից աւելի լոտի (համարանիշի) ձեռք բերման համար դիմած անձը պէտք է ունենա համապատասխան թուով տրանսպորտային միջոցներ, իւրաքանչիւր լոտի համար վճարի համապատասխան թուով նախավճարներ ' ստանայ նոյն քանակով վկայական: Աճուրդն անցկացուելու է բաց հրապարակային սակարկութիւնների միջոցով, դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ: Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցը տուեալ համարանիշով հաշուառելու իրաւունքը: Աճուրդում յաղթող է ճանաչւում տուեալ լոտի համար առաւելագոյն գին առաջարկած մասնակիցը: Մի քանի մասնակիցների կողմից միաժամանակ հաւասար չափով գնային յայտ ներկայացնելու դէպքում, յաղթողը որոշւում է վիճակահանութեամբ: Աճուրդում յաղթող մասնակիցը լոտի գնման գինը կազմակերպչի դեպոզիտ հաշուին փոխանցում կամ դրամարկղ է մուծում աճուրդի աւարտից յետոյ երեք բանկային օրուայ ընթացքում՝ հաշուանցելով նախավճարը: Աճուրդում յաղթող ճանաչուած անձի կողմից սակարկութիւնների արդիւնքների մասին արձանագրութիւնը ստորագրելուց հրաժարուելու կամ լոտի ձեռքբերման գումարը չմուծելու դէպքում՝ լոտի աճուրդը համարւում է չկայացած, նախավճարը չի վերադարձւում, եւ նրանից գանձւում է տուժանք` լոտի ձեռքբերման համար իր առաջարկած գնի 20 տոկոսի չափով, իսկ լոտը յետագայում կրկին դրւում է աճուրդի: Տուժանքի գումարը կամաւոր չվճարելու դէպքում այն ենթակայ է բռնագանձման դատական կարգով: Աճուրդը չկայանալու կամ աճուրդում չյաղթելու դէպքում, նախավճարը 5 բանկային օրուայ ընթացքում վերադարձւում է մասնակցին: ՀՀ ոստիկանութեան ճանապարհային ոստիկանութիւն
  -   Հայտարարություններ