Ընդհանուր «ախտ» է տիրում հայկական մշակոյթում


Ընդհանուր «ախտ» է տիրում հայկական մշակոյթում

  • 22-02-2011 16:52:56   | Հայաստան  |  Մշակոյթ
«Կարին» ազգագրական երգի-պարի համոյթի ղեկավար Գագիկ Գինոսեանը փետրուարի 22-ին յայտարարեց, որ մեծ փողեր էն ներդրւում` հայ մշակոյթը փչացնելու, ոչնչացնելու ու ապականելու համար: Ըստ նրա, կան մարդիկ, ովքեր իրենց բարեկեցիկ կեանք ապահովելու համար դիմում էն այդ քայլին: Գ.Գինոսեանը նշեց, որ ընդհանուր «ախտ» է տիրում հայկական մշակոյթում, իսկ պատճառը` յստակ մշակութային քաղաքականութեան բացակայութիւնն է: «Դա միայն էստրադային չի վերաբերում, այլեւ մարդկանց, ովքեր ազգային էն երգում, բայց դա ազգային չէ, պարզապէս նրանք մի քիչ համեմում էն ազգայինով: Ու եթէ մէկն ասում է, որ Սայաթ-նովան ադրբեջանցի է, ապա թող իմանայ, որ ադրբեջանցի ազգ չկայ , ուստի Սայաթ-նովան ինչպէ՞ս կարող էր չեղած ազգից լինել»,- ասաց Գ.Գինոսեանը:
  -   Մշակոյթ