Վարդան Այվազեան. «Հարուստը շատ պէտք է հարկուի»<br />


Վարդան Այվազեան. «Հարուստը շատ պէտք է հարկուի»

  • 22-02-2011 14:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վարդան Այվազեանը փետրուարի 22-ի ասուլիսում, խօսելով հարկային օրէնսդրութեան ոլորտում իրականացուած վերջին բարեփոխումների մասին, նշեց, որ պետութեան խնդիրն է պարզեցնել հարկային օրէնսդրութեան մեխանիզմները: Անդրադառնալով հարկային վարչարարության դիւրացման եւ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման արդիւնաւէտութեանը, նա կարեւորեց այն փաստը, որ տնտեսվարողի եւ հարկային մարմնի միջեւ ուղղակի շփումների վերացման հետեւանքով նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը: Ըստ Վ.Այվազեանի, մինչեւ 2014թ.-ը էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացումը կլինի կամավորության սկզբունքով, իսկ 2014թ.-ից` պարտադիր: «Այժմ գնում ենք խրախուսման մեթոդով. եթէ հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով է հաշուէտւութիւն ներկայացնում, ստանում է որոշակի արտօնութիւններ»,- նշեց Վ.Այվազեանը: Յաջորդ կարեւոր բարեփոխումն, ըստ բանախօսի, լիցենզաւորման գործընթացի դիւրացմանն ուղղուած քայլերն են: «Նախորդ եւ այս տարի չի եղել մի դէպք, ուր բիզնես բեռը աւելացել է ֆիսկալ առումով, այսինքն, չի եղել դրույքչափերի աւելացում»,- ասաց Վ.Այվազեանը, միաժամանակ նշելով, թէ այլ խնդիր է, որ տնտեսութեան աճը ճգնաժամի պայմաններում բաւարար չէր եւ իրական գնաճը «խժռեց» տնտեսական աճի դրական միտումները: Նրա դիտարկմամբ, եթէ գիւղատնտեսութեան ոլորտում աճ արձանագրուեր, ապա տնտեսական աճի առումով լուրջ արդիւնքներ կունենայինք: Այս տարի Վ.Այվազեանն աւելի լուրջ աճ է կանխատեսում, քանի որ կառավարութիւնում կուտակուած ֆինանսական ռեսուրսները ամբողջութեամբ կդրուեն շրջանառութեան մէջ: Հարկային ոլորտի հիմնական խնդիրը, ըստ բանախօսի, հաշուառման ու ստուերային շրջանառութեան չհարկման հանգամանքն է: Վ.Այվազեանի հարկման տրամաբանությունը պէտք է լինի այսպիսին. «Հարուստը շատ պէտք է հարկուի, շատ եկամուտ ստացողը շատ հարկ պէտք է տայ»: Ասուլիսին միւս մասնակցի` «Հայաստանի գործատուների հանրապետական միութեան» գործադիր տնօրէն Գագիկ Մակարեանի, խօսքերով, հարկային օրէնսդրութեան բարեփոխումները հետապնդում են 2 նպատակ` աւելի կատարելագործել հարկահավաքումն ու պակասեցնել վարչարարությունը եւ բիզնեսի զարգացման համար ստեղծել բարենպաստ միջավայր, որն էլ իր հերթին կնպաստի հարկերի աւելացմանը: Նա դրական գնահատեց լիցենզաւորման գործընթացի հեշտացումը, բայց միաժամանակ նշեց, որ կապուած ժամկէտների հետ` գործընթացում բաւականին խախտումներ են արձանագրւում: «Կոռուպցիոն ռիսկերի նուազումը միայն հարկային վարչարարության եւ օրէնսդրութեան բարեփոխումների մէջ չէ. այն կախուած է նաեւ ժամկէտներից, որովհետեւ դրանց խախտման դէպքում գործարար համայնքը պատրաստ չէ կիրառել այդ ամէնն ու ցանկացած ստուգում ռիսկեր է առաջացնում»,- ասաց Գ.Մակարեանը: Ինչ վերաբերւում է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի ներդրմանը, ապա Գ.Մակարեանը նշեց, որ դեկտեմբեր եւ յունուար ամիսների փորձը ցոյց տվեց, որ սպասարկող համակարգը ծրագրային առումով ի վիճակի չէր այդ ծաւալներն իր վրայ կրելուն: «Համակարգն ինքը գերծանրաբեռնվեց եւ նոյնիսկ որոշակի պարալիզացում տեղի ունեցաւ: Մարդիկ բողոքում էին, որ չեն կարողանում իրենց գործարքներն իրականացնել»,- ասաց նա:
  -   Տնտեսութիւն