Հայաստանում կրօնի կամ դաւանանքի ազատութեան օրէնսդրութեան շուրջ քննարկում


Հայաստանում կրօնի կամ դաւանանքի ազատութեան օրէնսդրութեան շուրջ քննարկում

  • 18-02-2011 16:18:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 17 փետրուարի 2011թ. - Այսօր Երեւանում ԵԱՀԿ աջակցութեամբ կազմակերպուած քննարկման առանցքում էին Հայաստանում կրօնի կամ դաւանանքի ազատութիւնը կարգաւորող օրէնսդրական դաշտին առնչուող խնդիրները, ինչպէս նաեւ օրէնքի նախագծերի վերաբերեալ Վենետիկի յանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ տրամադրած իրաւական կարծիքը: ,գործընկերութիւն յանուն բաց հասարակութեանէ եւ Մակ-ի Հանրային տեղեկատուական վարչութեան երեւանեան գրասենեակի հետ համատեղ կազմակերպուած միջոցառմանը մասնակցեցին պետական կառոյցների, քաղաքացիական հասարակութեան եւ կրօնական կազմակերպութիւնների, միջազգային հանրութեան ներկայացուցիչներ: միջոցառման մասնակիցները քննարկեցին Հայաստանում կրօնի կամ դաւանանքի ազատութեան կարգաւորման դաշտի մարտահրաւէրները եւ ներկայիս իրավիճակը, խղճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին օրէնքի, ինչպէս նաեւ յարակից օրէնքների վերջին փոփոխութիւնները, Վենետիկի յանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ 2010 թ, միջանկեալ համատեղ եզրակացութիւնը, նաեւ 2009թ. համատեղ եզրակացութիւնը: <Նախաձեռնութիւնը անհրաժեշտ ֆորում է հանդիսանում պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների համար` հայեացքներ փոխանակելու վերջին օրէնսդրական փոփոխութիւնների շուրջ >, - ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, - <Այս քննարկման նպատակն է նպաստել Հայաստանի ջանքերին` կրօնի կամ դաւանանքի հիմնաւոր օրէնսդրութիւն պատրաստելու գործում>: Միջազգային փորձագէտները ներկայացրեցին վերլուծութեան արդիւնքները եւ իրաւական կարծիքում ամփոփուած առաջարկները, ինչպէս նաեւ դիտարկեցին օրէնսդրութիւնը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղիները: ՀՀ արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանը իր բացման ելոյթում նշեց. <Մենք պատրաստակամ ենք եւ պայմանաւորուածութիւն ունենք նախագծերի վերանայման ընթացքաում օգտուել Վենետիկի յանձնաժողուի փորձագիտական խորհրդատուութիւնից եւ աջակցութիւնից: Օրէնսդրական փաթեթի վերջնական տարբերակները պատրաստ լինելուն պէս` կրկին կներկայացուէն Վէետիկի յանձննաժոովի փորձագէտների դիտարկմանը>: ,գործընկերութիւն յանուն բաց հասարակութեանէ նախաձեռնութեան անդամ ,հայաստանի հելսինկեան կոմիտէէ Հկ-ի նախագահ Աւետիք Իշխանեանը յաւելեց. <Հանրութեան անհանդուրժողական վերաբերմունքը կրօնական կազմակերպութիւնների եւ համայնքների նկատմամբ կարող է այդ խմբերին քաղաքացիական կեանքից մեկուսացնելու սպառնալիքներ ներկայացնել>:
  -   Մամլո հաղորդագրություն