Դասախօսական երեկոյ՝ Հայ Դատի կենտրոնատեղիում


Դասախօսական երեկոյ՝ Հայ Դատի կենտրոնատեղիում

  • 17-02-2011 17:20:12   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 17 փետրւարի 2011 թ. Թղթակից (Նոր Ջուղա) - Չորեքշաբթի, փետրւարի 16-ին, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով, Նոր Ջուղա այցելեցին Թեհրանի «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած «Հայ Դատն այսօր» 8-րդ խորհրդաժողովի Հայաստանից ժամանած զեկուցաբերներ՝ բանասիրական գիտութիւնների թեկնածու եւ թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը ու լրագրող-մեկնաբան Թաթուլ Յակոբեանը։ Նոյն օրը երեկոյեան ժամը 7-ին Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում կայացաւ ժողովրդական հանդիպում, ուր դասախօսները ներկայացրեցին խորհրդաժողովի շրջագծում պատրաստած իրենց զեկոյցները։ Հայ Դատի յանձնախմբի անդամներից բացի՝ հանդիպմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Տ. Անանիա վրդ. Գուճանեանը Տ. Մեսրոպ քհնյ. Գալստանեանը, ազգային մարմինների, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի միութիւնների ներկայացուցիչները, հայոց ազգային դպրոցների տեսչութիւնը, ուսուցչական կազմերն ու ծնողական խորհուրդները։ Ծրագրի սկզբում յանուն Հայ Դատի յանձնախմբի՝ հանդէս եկաւ Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, ապա ներկայացնելով զեկուցաբերների կենսագրականը՝ բեմ հրաւիրեց նրանց։ Այնուհետեւ հերթաբար ելոյթ ունեցան՝ Ռուբէն Մելքոնեանը՝ «Զարգացումներ Թուրքիայում, ինքնութեան խնդիրներ եւ հայ համայնքը» եւ Թաթուլ Յակոբեանը՝ «Արցախեան հարցի բանակցութիւնների գործընթացի վերջին զարգացումները» թեմաների շուրջ։ Զեկոյցների աւարտին յարգելի դասախօսները պատասխանեցին տրւած հարցերին։
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը