Ինչպէս Եգիպտոսը չդարձաւ նախադէպ Իրանի համար


Ինչպէս Եգիպտոսը չդարձաւ նախադէպ Իրանի համար

  • 17-02-2011 17:11:57   |   |  Յօդուածներ
Անցեալ տարի, երբ Իրանում գրեթէ արդէն հանդարտուած էին հետընտրական կրքերը, Իսլ. յեղափոխութեան 31-րդ տարեդարձը միասնական ու համատեղ նշանաւորելու բարձրաձայն կոչով հանդէս եկան ,օրուայ հերոսներէ` ընդդիմադիր Մուսաւին ու Քեառուբին: Այս վերջինների նման դիրքորոշումը, այն ժամանակ նոյնիսկ դրուատանքի արժանացաւ ծայրահեղական հոսանքների կողմից: Այս տարի, սակայն, Քեառուբին ու Մուսաւին ոչ թէ փետր. 11-ի (բահման ամսուայ 22-ին, որն ամենամեայ կարգով կայանում էն հանդիսաւոր համախմբում-քայլարշաւներ` երկրի ամբողջ տարածքում, նշանաւորելու 1979 թ. Իսլ. յեղափոխութեան յաղթանակը), այլեւ երեք օր անց` փետր. 14-ին (բահման 25) առանձին մի համախմբում կազմակերպելու կոչով հանդէս եկան` ,թունիսի ու Եգիպտոսի ժողովրդին ձայնակցելուէ նպատակով: Բնականաբար, ներքին գործերի նախարարութիւնը` խստիւ մերժեց համախմբման օրինականութիւնը, հիմնաւորելով, որ Եգիպտոսի ու Թունիսի ժողովրդին ձայնակցելու համաժողովրդական համախմբումն արդէն իսկ զուգակցուած է եղել նոյն փետր. 11-ի համերկրային քայլարշաւներով տօնախմբութեանը... եւ դեռ աւելին` ընդդիմադիր ղեկավարների կոչը բնութագրուեց որպէս դաւադրութիւն-սադրանք` հակապետական նոր խռովութիւններ հրահրելու համար: Ինչեւէ, դեռ մինչ փետրուարի 14-ը, արտասահմանեան հաղորդացանցերը եւ մասնաւորապէս ,BBCPersianե-ը վերսկսեցին իրանական անցուդարձերի մասին լուրերի թողարկման ,դոզաժիէ բարձրացումը, որտեղ կարմիր թելի պէս պարզորոշ հրամցւում էր ,եգիպտական նախադէպի կրկնութիւնն Իրանումէ: Բուն օրուան` փետր. 14-ին, թէպէտ ընդդիմադիր չարտօնուած հաւաքի ժամ էր յայտարարուել` կէսօրից յետոյ ժամը 15-ը, բայցեւայնպէս` մայրաքաղաք Թեհրանի, ինչպէս եւ միւս խոշոր քաղաքների, հրապարակներում առաւօտից իսկ ակնբախ էին իրաւապահ մարմինների ու ոստիկանական ուժերի վերահսկողական ներկայութիւնը: Երեկոյեան ժամերին, սակայն, բախումները, ինչպէս սպասւում էր, դարձան անխուսափելի, բայց ոչ այն ծաւալով ու քանակով, որ մատուցւում էին BBC-ի ու արեւմտեան միւս հաղորդացանցերով, որոնցում նկատելի էին կոպիտ չափազանութիւնները... սրա ապացոյցը հէնց միայն այն, որ յաջորդող օրերին իսկ արդէն մարուած էին եւ կամ նշմարելի չէին որեւէ բախումնային-ցուցական դէպքեր, այնպէս, ինչպէս պատահել էին անցեալ տարուայ հետընտրական ժամանակաշրջանում: Յաջորդող օրերին, այսինքն` երեքշաբթի ու չորեքշաբթի, փետր. 15-16-ին մի նոր ալիք բարձրացաւ երկրով մէկ, որի նախաձեռնողն հանդիսացան խորհրդարանում կառավարամէտ հոսանքների պատգամաւորները: Այս վերջինները, խորհրդարանի խօսնակ Լարիջանիի դատապարտանքի խօսքերից յետոյ, որոնք ուղղուած էին նախօրէի դէպքերի հեղինակների հասցէին, դիմեցին ուրոյն մի քայլի եւ խորհրդարանի ամբիոնից հաւաքաբար հրապարակեցին մի վերջնագիր ընդդէմ իրենց բնութագրմամբ` ,համակարգի հակառակորդներիէ, ընդորում հականէ հանուանէ (մի բան, որ կարելի է ասել աննախադէպ էր եւ նման պարագաներում առանց Մուսաւիի, Քեառուբիի եւ Խաթամիի անունը հնչեցնելու էր կատարւում) յիշեցին նրանց` որպէս կազմակերպիչները փետր. 14-ի հակապետական դաւադիր հաւաքների... Խորհրդարանի պատգամաւորների վերոյիշեալ նախաձեռնութիւնը, սակայն, սպասուած ծաւալն ընդունեց եւ յաջորդ օրուան իսկ` փետր. 16-ին, Իրանի հոգեւոր կենտրոն Ղոմ քաղաքում, ,հոզեյէ էլմիէե-ում, (կրօնագիտութեան դպրոց) բողոքի ու դատապարտանքի համահաւաք կազմակերպուեց, որտեղ բազմահազար կրօնաւորներ կրկին վերջնագրային կոչերով դիմեցին երկրի ու համակարգի բոլոր իշխանական կառոյցներին ու ատեաններին, որպէսզի դատապարտեն դաւադիրներին, որոնց ի դէպ` մահուան դատապարտելու լոզունգներն անպակաս էին: Մասնաւորապէս լոզունգներում հնչեցուեց այն պահանջը նաեւ, որ ,լռակեացներըէ (խօսքը, անշուշտ, հեղինակաւոր Ռաֆսանջանիի մասին է, որն տարբեր առիթներով համարուել է Մուսաւի-քեառուբի-խաթամի ընդդիմութեան անուղղակի համախոհը), վերջնականապէս պէտք է յստակութիւն մտցնէն իրենց կողմնորոշումներում, այլապէս` սրանք էլ կ'արժանանան նոյն վերաբերմունքին, ինչին արդէն արժանանում էն դաւադիրները... Եւ այսպէս` հէնց երէկ, փետր. 17-ի երեկոյեան ,լռակեացներիէ արձագանքը չուշացաւ, որոնց շարքում նախ խորհրդարանի նախկին խօսնակ Նաթեղէ Նուրին եւ ապա` նոյնինքն Ռաֆսանջանին հրապարակաւ հանդէս եկան դատապարտանքի (անշուշտ առանց անունների թուարկման) արտայայտութիւններով: Վաղն իսկ դատապարտանքի ալիքը հասնելու է իր գագաթնակէտին` ուրբաթօրեայ հասարակաց աղօթքի համերկրային մասշտաբի արարողակարգից յետոյ քայլարշաւների ընթացքում, որով բացառուած չէ ականատեսը լինենք մինչ այժմ տնային կալանքի ենթակայ Մուսաւիին ու Քեառուբիին (եւ հաւանաբար Խաթամիին) այս անգամ արդէն բանտային կալանքին ենթարկուած ու ճաղերի հետեւում... Նրանք արդէն իսկ ամբաստանւում ու մեղադրւում էն` -Հակապետական դաւադրութիւններ հրահրելու -Արտասահմանեան հակաիրան ընդդիմութեանը ծառայելու -Եւ վերջին բախումների ընթացքում զոհուած երկու ուսանողների սպանութեան... յանցանքներով...: Այս ամբողջ իրավիճակը թերեւս իրանական իշխանութիւնների կողմից դրսեւորւում էն նաեւ որպէս իրեղէն այն ապացոյցները, որոնցով յատկապէս Արեւմուտքին (ԱՄՆ, Անգլիայ, Իսրայէլ) իմաց է տրւում առ այն, որ Եգիպտոսը երբեւէ չի կարող նախադէպ լինել Իրանի համար... ,Ալիքէ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
  -   Յօդուածներ