Սահուն անցում` դէպի բարոյազրկում


Սահուն անցում` դէպի բարոյազրկում

  • 17-02-2011 14:00:21   | Հայաստան  |  Յօդուածներ
Ինչպէս արդէն տեղեակ ենք բոլորս, 2011 թ. սկզբնամասն այնքան էլ լաւ չսկսուեց նրանց համար, ովքեր փորձում էն հայկական քաղաքացիութեամբ անձնագրով եւ վրացական պետհամարանիշներով մեքենայով, վրացական քաղաքացիութեամբ անձնագրով եւ վրացական պետհամարանիշներով մեքենայով հատել Վրաստան – ՀՀ սահմանը: Սկզբից վերջիններիս համար ,ներդրուեցէ պարտադիր ապահովագրման համակարգը (մէկ ամսուայ համար 5-6.000 մէկ տարուայ համար 32.000 հայկական դրամ սահմանուած արժէքով), զուգահեռ` վրացական քաղաքացիութեամբ անձնագրով եւ վրացական պետհամարանիշներով մեքենավարի համար սահմանուեց Հհ-ում գտնուելու առաւելագոյն ժամկէտը (առաւելագոյնը 1 ամիս): (Հայկական քաղաքացիութեամբ անձնագրով եւ վրացական պետհամարանիշներով մեքենայով մեքենավարի համար այդ ժամկէտը գործում էր վաղուց): Ս/թ փետրուարի 5-ից “համակարգ ներմուծուեց” եւս մէկ նորարարութիւն. վրացական քաղաքացիութեամբ անձնագրով եւ վրացական պետհամարանիշներով մեքենավարի համար Հհ-ում գտնուելու առաւելագոյն ժամկէտը կրճատուեց` հասցուելով առաւելագոյնը 15 օրուայ: Սա դեռ ամէնը չէ: Վերջինս կարող է տարեկան Հհ-ում գտնուել առաւելագոյնը 90 օր: Այսինքն` եթէ վարորդն իր համար նախատեսուած 15 օրը լիարժէք վայելի Հհ-ում, ապա աստուածային 7-րդ մուտքի ժամանակ նրան կ'արգելուի մտնել ՀՀ տարածք: Իսկ հայկական քաղաքացիութեամբ անձնագրով եւ վրացական պետհամարանիշներով մեքենայով մեքենավարի համար այդ ժամկէտը, մեր կողմից սահմանում ճշտուած տեղեկութիւնների համաձայն, տարեկան առաւելագոյնը 30 օր է` թուով 2 մուտքի թողտուութեամբ: Փորձենք հասկանալ այս թնջուկի իմաստը: Սկսենք նրանից, որ այս օրերին վրացական պետական բարձրաստիճան պաշտօնեաների օրումէջ Հհ-ն կալմէջ անելն այնքան էլ պատահական չէ: Հաւաստի աղբիւրների համաձայն` վերեւներում այնքան էլ ամէն ինչ հայերի ու վրացիների մէջ հարթ չէ, եւ վերջիններիս այդքան յաճախակի այցերը (այն էլ նախագահի ու վարչապետի մակարդակով) խօսում էն այն մասին, որ մերոնցից լուրջ ակնկալիքներ ունէն, բան էն ուզում հասկացրած լինէն, փորձում էն անընդհատ զիջումներից ու օլիմպիադաներից խօսել, իսկ հայկական կողմը “թարս է ընկել” ու դեռ դիւանագիտօրէն ժպտում է: (Հայկական դիրքերի ինչ-որ տեղ ուժեղացման մասին այլ առիթով անդրադարձել ենք): Հրապարակուած տեղեկութիւնների համաձայն` վրացիներն այս օրերին թանկացրել էն հայկական բեռնափոխադրումներից գանձուող մաքսային արժէքը, իսկ հայկական կողմն էլ այս ամէնից նեղացած կատարում է իր “համապատասխան հակաքայլը”: Վերոնշեալն էլ հասկանալի է, եւ այս ամէնի ֆօնին փորձենք մերոնց էլ հասկանանք. եղբայրք պատուարժան, իսկ ինչու՞ պէտք է Հհ-ում գործածուող հայկական պետհամարանիշերով մեքենայի վարորդը տեխզննում անցկացնի, կատարի պետական տուրքեր, ապահովագրի մեքենան, բիւջէն հարստացնի ու դրանով կենսաթոշակառուի մասին հոգ տանի, իսկ վրացական պետհամարանիշերով աւտոմեքենայի վարորդը տարիներով ձրիակերի պէս գործածի մեքենան: Օրինակ` ՀՀ հիւսիսային շրջանների` Տաշիրի, Շիրակի, Ալաւերդու, Վանաձորի քաղաքացիների մեծ մասն արդէն օգտագործում է վրացական պետհամարանիշերով մեքենաներ (նշենք, որ խօսքը երկու դէպքում էլ հայկական քաղաքացիութեամբ վարորդի մասին է): Այս նոյն միտքը լսեցինք նաեւ Բաւրայի սահմանային մաքսային կէտի հերթափոխի աշխատակցից: Լաւ: Սա էլ մի կերպ ,մարսեցինքէ: Յաւելեալ նշենք, որ վրաց ղեկավարութիւնը դրա դէմն առնելու ուրիշ ձեւեր ու մեթոդներ կիրառեց. վերջին տարիներին ազգայնացրեց իր քաղաքացիների գործածած բոլոր ռուսական, հայկական եւ այլ պետհամարանիշերով մեքենաները, ներկայումս էլ տուգանքի որոշակի չափ կայ, եթէ իրենց քաղաքացիները Վրաստանում օգտագործում էն այլ երկրների պետհամարանիշերով մեքենաներ: Ազգայնացրեց` գրեթէ անվճար: Իսկ մերոնք, ինչ-ինչ հաշուարկներից ելնելով, մեքենայի մաքսազերծման համար պահանջում էն աստղաբաշխական թուեր ու ժամկէտներ: Ինչեւէ: Կարող է այս հարցում էնպիսի մի պատճառ շրխկացնէն, որ մարդ ապշի, զօրօրինակ` բիւջէի 30 % համալրում կամ ՀՀ օզոնի շերտի քայքայում եւ, դրանով իսկ, հանրապետութեան շուտափոյթ կործանում: Հետաքրքրական է, թէ ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի ղեկավարութիւնն ինչո՞վ է արդարացնում իր այն քայլը, որով այս անգամ ժամկէտ է դնում վրացական քաղաքացիութեամբ անձնագրով եւ վրացական պետհամարանիշներով մեքենավարի համար: Այստեղ յարկ ենք համարում մի փոքր կանգ առնել եւ յիշեցնել բոլորին, որ այս դէպքում խօսքը չի գնում պատահական վրացու մասին: Պեկ-ի անձնակազմն էլ քաջ գիտի, որ խօսքն այստեղ 150.000 թուաքանակով ջավախահայութեան, 30.000 թուաքանակով Վրաստանի ադրբեջանաբնակ հարաւային Թեթրի-ծղարոյ, Բոլնիս, Մառնէուլ շրջանների հայութեան (չխօսելով արդէն Թիֆլիսի ու Բաթումի հայութեան մասին) մասին է, որոնք բազմաթիւ մանր թելերով կապուած էն Մայր պետութեան հետ: Ասենք, Բաթումի կամ Փոթիի վրացին հաստատ չի տոչորւում, որ սեփական մեքենայով իր գիշերներն անցկացնի Խուստուփի լանջին կամ Գառնու Ազատ գետի խշխշացող ափին: Պեկ-ի ղեկավարները երբեւիցէ քննե՞լ էն այս խնդիրը, թէ՞ ընդհանուր Վրաստանի հետ բազարների արդիւնքում որոշել էն այնպէս, ինչպէս կ'որոշէին ցանկացած օտար հարեւանի դէպքում: Որեւէ բարոյական հիմք չկայ այս որոշման մէջ, երբ Հայրենի Ջավախքի վարորդն (ուսանողը, հիւանդը, գործարարը եւ այլն) իր սեփական աւտոմեքենայով 15 օրից աւել չի կարող ,գոյութիւն ունենալէ Մայր պետութեան տարածքում, իսկ առաւել սարսափելին ու սահմռկեցուցիչն այն է, որ այդ ,15 օրեաէ – ները նոյնպէս անվերջ չէն, այլ` 6 անգամ: Հիմա ջավախքցին պէտք է մանրամասն հաշուարկ անի, օրերով ու ժամերով պլանաւորի իր այցը ՀՀ, քանի որ իր ,օրերը հաշւուած ենէ այնտեղ, որի մասին ինքը գրաւոր լրացնում է սահմանի վրայ: - Ապ ջան քանի՞ օր կ'ուզես մնալ Հհ-ում, վե՞ց, գրեցի, աշէ, հաաայ, շատ մնացիր տուգանք էս վճարելու: - Ախպեր էս ի՞նչ վնաս տի տամ ձեզի: - Ապ ջան օդ կը շնչես, մեքենադ օդը կը կեղտոտէ, ինչի, որ սամոլեօտին օդի փող կ'ուտաս, մեր օդը պակա՞ս օդ է: Առաջին հայեացքից կատակով ընթացած այս սահմանային խօսակցութեան մէջ կայ մեծ փիլիսոփայութիւն, ներքին խորունկ իմաստ: Ինչպէս արդէն նշեցինք` բարոյազուրկ այս որոշման մէջ կան բազմաթիւ` ջավախահայութեան համար նուաստացուցիչ կողմեր: Այս եւ այլ քայլերով ջավախահայութիւնն էլ աւելի է հիասթափւում եւ օտարանում Մայր պետութիւնից: Անդրադառնանք հարցի նիւթաֆիզիկական կողմին: Իսկապէս, ի՞նչ վնաս պէտք է տա ջավախահայը (կամ ցանկացած Վրաստանի քաղաքացին)` գտնուելով Հհ-ում: Մարդն աւտոյով եկաւ ՀՀ, մնաց մի ամիս, բաւականին քանակի բենզին լցրեց, մեքենայի մասերը փչացան, գնեց Հհ-ի խանութներից, սարքել տուեց Հհ-ի աւտոմեխանիկների մօտ, ինքն էլ մի լաւ ծախսեց Հհ-ում եւ փասափուսեն քաշեց… Էլ չասենք աւելի քան 2.000 ուսանողներից շատերին, Հհ-ում մշակութային, գործարար ու աշխատանքային գործունէութիւն ծաւալող հարիւրաւոր մարդկանց: Հետաքրքիր է, թէ այստեղ որտեղ է վերջինիս տուած վնասը, որ ՀՀ Պեկ-ի ղեկավարութիւնն այդչափ հմտօրէն ձեռնամուխ է եղել վերջիններիցս ազատուելու գործին: Զարմանալի է, իսկապէս շատ զարմանալի, այս ամէնը: Վրաստանի ղեկավարութեանը շատերն օբյեկտիւօրէն քննադատում էն, սակայն ստիպուած ենք բերելու վերջիններիս կողմից ազգային պետութիւն կառուցելու օրինակներ, որոնցից շատ բանէր ունէն սերտելու մեր ,առաջնորդներըէ: Այդ երկիրը վարում է ազատ տնտեսական քաղաքականութիւն, ամէն ջանք գործադրում է, որպիսի խրախուսի ներդրումները, Աջարիայի ծովափնեայ ու այլ շրջանների ներդրողները 15 տարով ազատուած էն հարկերից, բոլորին կոչ է արւում գալ, շուտ-շուտ այցելել Վրաստան եւ դրա համար ամէն բան հեշտացուած է: Մ. Սահակաշուիլին անգամ չի մոռացել իր աներանցը` հարաւաֆրիկեան բուռերին (ծագումով հոլանդացիներ), որոնց տասնեակ հազարներով հրաւիրում է Վրաստան` գիւղատնտեսութիւնը զարգացնելու: Վերջիններս ու աշխարհի բոլոր մահկանացուները (որոշ բացառութիւններով) կարող էն գալ Վրաստան` ինչով ուզեն (բացի, ի հարկէ, ռազմական տեխնիկաներից): Ահա իրականութիւնը: Իսկ Հհ-ում մարդիկ աշխատում էն, ամէն ինչ անում էն, որ ոչ մէկ այստեղ չգայ, կամ, ասենք, Վրաստանից տուրիստը գա ոչ աւել, քան 15 օրով: Ասենք, օրինակ, վերջինիս 16-րդ օրուայ ծախսածը աստուածահաճոյ չէ, կամ էդքանն էլ հերիք է, հոյ մարդ էդքան ագահ չպէտք է լինի: Հնարաւոր է, որ շուտով Պեկ-ի կողմից ջավախահայութեան համար թէժ ակցիաներ իրականացուէն` հետեւեալ կարգախօսներով. ,լիցքաւորիր բենզինդ ,ֆլեշիէ լցակայաններից, ստացիր բոնուս` երկարացրու քո Հհ-ում մնալու իրաւունքը` իւրաքանչիւր 100 լիտրի դիմաց առաւելագոյնը 13 ժամով: Հհ-ում ջավախահայութեան համար լաւ բաները չէն աւարտւումէ: Հա, մի կարեւոր հարց բաց թողեցինք, կամ, ինչպէս ասում էն, մեծ էշն ախոռում մնաց: Ապահովագրման եւ մուտքի թոյլտուութեան թղթերի ձեւակերպումը սահմանի վրայ տեւում է բաւականին երկար: Իւրաքանչիւր աւտոմեքենայ նուազագոյնը մէկ ժամ աւելորդ քաշքշուկների մէջ է յայտւում (էս դա արդէն 4-5 անգամ փորձեցի իմ սեփական ժամացոյցով): Շատ ջավախահայեր, որոնք իրենց առողջականի, անվճար ծննդաբերութեան ու հետազօտման հետ կապուած դիմում էն Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոց, այժմ ստիպուած էն սահմանային խոչնդոտների հետ կապուած ունենալ բազմապիսի խնդիրներ: Իսկ ամռանն այս պայմաններում տուրիստներին թող չսպասեն Հհ-ում: Հետաքրքրական է, ինչքա՞ն եկամուտ է ստանալու ՀՀ բիւջէն տարբեր ընկերութիւններից` ջավախահայութեան մեքենաների ապահովագրման դիմաց, եւ արժէ՞ր, արդեօք, իր հետեւանքներով այսքան հեռուն գնացող որոշման տակ ստորագրել: Ի վերջոյ` ինչպէ՞ս էն վարուելու մեր երեսփոխանները, որոնք հաճոյքով վարում էն վրացական պետհամարանիշներով աւտոմեքենաներ (պարոն Գ. Շամշեանին` պագամաւորներին հարցախոյզի ենթարկելու եւ լուսանկարելու բան յուշեցինք): Ամենավերջում յիշեցինք ՀՀ Աախ-ի քարտուղար Ա. Բաղդասարեանի խօսքերը. ,սահուն անցում` անվտանգ սահմանովէ: Կեցցէք եւրոպացիների առջեւ, պարոն Արթուր: Ձեզ յիշեցնենք այս նշանաբանի իրական, ժողովրդական, ջավախքեան ճշմարիտ ու առաւել պրակտիկ տարբերակը. ,սահուն անցում` դէպի բարոյազրկումէ: Հ.Գ. Թրաշները թողած եւ ամէն օր հեռուստաեթերներում փիլիսոփայող մեր որոշ քաղաքագետիկներին խորհուրդ կը տայինք, որ, օրինակ, Չինաստանի` Բրազիլիայի տնտեսութեան վրայ հնարաւոր ազդեցութիւններից բացի մէկ-մէկ էլ անդրադառնան այն հարցին, թէ ինչպէս եւ ինչու էն հայրենի Պեկ-ի անձնակազմն ու ղեկավարներն անդրադառնում Հայրենի Ջավախքի ժողովրդի առողջութեան եւ նյարդերի վրայ: Ինչպէս ասում էն` “նաղդը թողած, նիսիայի հետեւից պէտք չի ընկնել”: Վահէ ՍԱՐԳՍԵԱՆ «Միտք» վերլուծական կենտրոն
  -   Յօդուածներ