ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 17-ի ժամը 08-ի
դրութեամբ Հայաստանի աւտոճանապարհներն անցանելի էին, բացառությանբ
Սիւնիքի մարզի Սիսիան-Երեւան աւտոճանապարհի 34-րդ կիլոմետրի,
Գեղարքունիքի մարզի Մադինա եւ Վերին Գետաշէն միջհամայնքային
աւտոճանապարհի եւ Շիրակի մարզի Բերդաշեն եւ Զարիշատ միջհամայնքային
աւտոճանապարհի: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Արտակարգ
իրավիճակների նախարարութիւնից: