Փաստաբանները ահազանգում են ոստիկանութեան բաժանմունքում<br /> իրենց պաշտպանեալներին խոշտանգելու մասին<br />


Փաստաբանները ահազանգում են ոստիկանութեան բաժանմունքում
իրենց պաշտպանեալներին խոշտանգելու մասին

  • 16-02-2011 19:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փաստաբաններ Տիգրան Սաֆարեանն ու Գիվի Յովհաննիսեանը փետրուարի 16-ի ասուլիսում յհայտարարեցին, որ իրենց պաշտպանյալներ Ստեփան Հովակիմեանը եւ Վահրամ Քերոբյանը ոստիկանութեան բաժանմունքում ինքնախոստովանական ցուցմունքներ են տուել խոշտանգումների հետեւանքով: Նրանց պաշտպանյալները մեղադրւում են 2010թ.-ին Երեւանի «Մոսկուա» կինոթանտրոնի դրամարկղից շուրջ 5 մլն դրամ գողանալու մէջ: Մեղադրանքը պաշտպանները համարում են շինծու, քանի որ կինոթատրոնի տեսախցիկների տեսագրություններից յստակ երեւում է, որ իրենց պաշտպանյալները չեն կատարել այդ գողութիւնը: Փաստաբանները նշեցին, որ դատաբժշկական փորձաքննություն չի կատարուել, իսկ երիտասարդներին մահակներով հարուածներ են հասցրել ոտնաթաթերի տակ, որպէսզի վնասվածքները տեսանելի չլինեն: Փաստաբանները դիմել են հայաստանեան ու միջազգային տարբեր իրաւապաշտպան կազմակերպութիւնների, նաեւ ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համմարբերգին: Դրան ի պատասխան Յատուկ քննչական ծառայութիւնը դիմել է ոստիկանութեանը` ծառայողական քննություն կատարելու պահանջով, որը սակայն ոչինչ չի պարզել:
  -   Հասարակութիւն