Ոստիկանութիւնը խախտում է ազատ տեղաշարժի իրաւունքը


Ոստիկանութիւնը խախտում է ազատ տեղաշարժի իրաւունքը

  • 15-02-2011 14:37:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 15-ի առաւօտեան ժամը 10:00-ին Գիւմրի քաղաքում վրացական պետհամարանիշներով շահագործուող աւտոմեքենաների վարորդները պէտք է մեկնէին Վանաձոր` մասնակցելու ժամը 12:00-ին կազմակերպուած բողոքի ակցիային` ուղղուած ՀՀ մաքսային օրէնսդրութեան վերջին փոփոխութիւնների դէմ: Այն նախաձեռնել էն Վանաձորի այն վարորդները, որոնց աւտոմեքենաները եւս վրացական պետհամարանիշներով էն: Սակայն ոստիկանութեան աշխատակիցները խոչընդոտել էն մեքենաների շարժը դէպի Վանաձոր: Վարորդները, այնուամենայնիւ, ուշացումով` ժամը 11:20-ին, ուղեւորուել էն Վանաձոր:Արդէն Ջաջուռ գիւղի մօտ պարզուել է, որ ճանապարհը փակ է ոստիկանութեան աշխատակիցների կողմից: Ինչպէս տեղեկացնում է Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենեակի ղեկավար Արթուր Սաքունցը, շուրջ յիսուն մեքենաների շարժը միակողմանիօրէն Գիւմրիից Վանաձոր դադարեցուել է: Ախուրեանի ոստիկանութեան բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Գալստեանը յայտնել է հաւաքուածներին, որ իրենք ունէն համապատասխան հրաման փակել ճանապարհը եւ թոյլ չտալ վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաներին ուղեւորուել Գիւմրիից Վանաձոր ակցիային մասնակցելու նպատակով: Սաքունցի այն յայտարարութեանը, որ վերջինի գործողութիւնները հակաօրինական էն, Գալստեանը պատասխանել է, որ դրանք օրինաչափ էն եւ ինքը պատրաստ է պատասխանատուութիւն կրել իր գործողութիւնների համար: Ժամը 1:30-ի դրութեամբ բողոքի ակցիան դեռեւս շարունակւում էր: Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենեակ
  -   Մամլո հաղորդագրություն