«Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակները «Պրոդէքսպո 2011»<br /> ցուցահանդէսում արժանացան Ոսկէ մեդալի<br />


«Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակները «Պրոդէքսպո 2011»
ցուցահանդէսում արժանացան Ոսկէ մեդալի

  • 15-02-2011 14:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 7-11-ին Մոսկուայի «Էքսպոցենտր» համալիրում կազմակերպուած «Պրոդէքսպո 2011» միջազգային ցուցահանդէսում 55 երկրների աւելի քան 2000 մասնակիցներից հայաստանեան «Աշտարակ կաթ» ընկերութիւնը դարձաւ «Լաւագոյն արտադրանք 2011»-ի դափնեկիր երկու անուանակարգերում եւ պարգեւատրուեց Ոսկէ մեդալով: Ըստ ընկերությության մամուլի ծառայութեան, «Պրոդէքսպո»-ում ոսկէ մրցանակի արժանացան «Աշտարակ կաթ»-ի «Լոռի» պանիրը եւ «Լեգենդի Արմենիի» ապրանքանիշի ջեմերն ու մուրաբաները:
  -   Տնտեսութիւն