Տիգրան Սարգսեան. Պէտք է էապէս թեթեւացնել հարկային բեռը առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի համար


Տիգրան Սարգսեան. Պէտք է էապէս թեթեւացնել հարկային բեռը առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի համար

  • 11-05-2011 20:12:23   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Պէտք է էապէս է թեթեւացնել հարկային բեռը առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի համար, որովհետեւ հասարակութեան շարժիչ ուժը միջին խաւն է՝ այս գիտակցման վրայ է հիմնուած Հայաստանի կառավարութեան քաղաքականութիւնը, որը նպաստելու է միջին խաւի ձեւաւորմանը Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում մայիսի 11-ին յայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը։ Կառավարութեան ղեկավարն ընդգծեց, որ վերջերս մեծ քննարկում է անցկացուել Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդում, որտեղ հաստատուել են ոլորտի 3 տարուայ ռազմավարական ծրագրերը, այդ թւում՝ Եւրամիութեան հետ համագործակցութեան շրջանակներում։ Տ.Սարգսեանը կարեւոր համարեց ՀՀ նախագահի կողմից Պետական եկամուտների կոմիտէին տրուած յանձնարարարականը՝ Պետեկամուտների կոմիտէում առկայ տուեալների բազան նաեւ Ֆինանսների նախարարութեան համար հասանելի դարձնելու մասին։ Դրա շնորհիւ, պարզաբանեց վարչապետը, նախարարութիւնը կը կարողանայ առարկայական վերլուծութիւններ իրականացնել, թէ ինչպէս է Հհ-ում բաշխուած հարկային բեռը։
  -   Տնտեսութիւն