Իսլամական գործօնը եգիպտական գործընթացում<br />


Իսլամական գործօնը եգիպտական գործընթացում

  • 15-02-2011 13:18:15   | Հայաստան  |  Յօդուածներ
Ս.թ. յունուարի 25-ից Եգիպտոսի տարբեր քաղաքներում սկսուեցին հակակառավարական հուժկու ցոյցեր ու հանրահաւաքներ, ինչն ի վերջոյ աւարտուեց փետրուարի 11-ին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականով: Թւում էր, թէ նմանօրինակ զանգուածային միջոցառում Եգիպտոսում կարող էր կազմակերպել հասարակութեան որոշակի շրջանակներում ժողովրդականութիւն վայելող ընդդիմադիր ,մուսուլման եղբայրներէ շարժումը, որի գործունէութիւնն արգելուեց 1954թ.` երկրի փոխնախագահ Գամալ Աբդել Նասէրի (1956–1970թթ.` նախագահ) դէմ իրականացրած մահափորձից յետոյ: Մուբարաքի իշխանութեան շրջանում կառոյցը գործել է կիսաօրինական դաշտում, հրաժարուել բռնութեան մեթոդներից, իսկ 1984-ից մասնակցել է խորհրդարանական ընտրութիւններին` տարբեր դաշինքների կազմում եւ ,անկախէ թեկնածուների միջոցով: Սակայն, որքան էլ զարմանալի է, Եգիպտոսում յուզումների կազմակերպիչները հիմնականում աշխարհիկ գաղափարներ դաւանող ու սոցիալական միջին շերտը ներկայացնող երիտասարդներն էին: Մասնաւորապէս` երիտասարդութեան այն կրթուած հատուածները, որոնք հնարաւորութիւն ունէին օգտուել ինտերնետից, հետեւաբար եւ` սոցիալական ցանցերից (մասնաւորապէս` Facebook եւ Twitter), ինչն էլ մոբիլիզացման վճռորոշ ազդակ դարձաւ: Այն, որ շարժման սոցիալական բազան երիտասարդներն էին, պատահական չէր, քանի որ հէնց հասարակութեան մեծամասնութիւնը կազմող երիտասարդութեան շրջանում են կուտակուած հիմնական խնդիրները (գործազրկութիւն, ցածր աշխատավարձ, անորոշ հեռանկար): Եւ ահա, ոգեշնչուելով թունիսեան յեղափոխութեամբ, երիտասարդները, որոնք իրենց անուանում են Ապրիլի 6-ի շարժում1, առաջ քաշեցին երկրում վարչակարգի, մասնաւորապէս նախագահ Հոսնի Մուբարաքի անյապաղ հրաժարականի եւ քաղաքական ու սոցիալական բարեփոխումներ իրականացնելու պահանջներ: Աստիճանաբար, հակակառավարական շարժումը սկսեց համալրուել սոցիալական ու գաղափարական տարբեր շերտերով: Բողոքի ակցիաներին միացան նաեւ ,մուսուլման եղբայրներըէ, որոնք, բնականաբար, չէին կարող այլեւս լայն օրակարգ բերել իսլամիստական հռետորականութիւնը, քանի որ շարժումն առաջ էր քաշում ունիւերսալ գաղափարներ, որին կողմ էին Եգիպտոսի շարքային քաղաքացիները. պայքար աղքատութեան, գործազրկութեան, կոռուպցիայի, կեղծուած ընտրութիւնների դէմ` յանուն մարդու իրաւունքների եւ ժողովրդավարական ազատութիւնների: Այնպէս որ, շարժման օրերին ,մուսուլման եղբայրներինէ այլ բան չէր մնում, քան խօսել իսլամական դեմոկրատիայից: Յայտնի է, որ Արեւմուտքը եւ, մասնաւորապէս Ամն-ը, էապէս զգուշանում են արաբական աշխարհում իսլամիստների իշխանութեան գալու հեռանկարից, քանի որ վերջիններս աչքի են ընկնում հակաարեւմտեան եւ հակաիսրայէլեան տրամադրութիւններով: Կայ այն համոզումը, որ ,մուսուլման եղբայրներըէ դէմ են Իսրայէլի հետ խաղաղութեան պայմանագրին, պաշտպանում են ,համասէ շարժմանը եւ իշխանութեան գալու դէպքում` կարող են գործել Ամն-ի դէմ: Դա է, թերեւս, պատճառը, որ վերջին տարիներին ամերիկեան առանձին բարձրաստիճան պաշտօնեաներ, խօսելով արաբական աշխարհում սոցիալ-քաղաքական բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարական արժէքների ներդրման անհրաժեշտութեան մասին, մէկ անգամ չէ, որ հասկանալ են տուել, թէ Եգիպտոսի պարագայում գերադասում են աչք փակել առկայ խնդիրների առջեւ` տարածաշրջանի անվտանգութիւնն ու կայունութիւնը բարձր դասելով այլ իրողութիւններից: Արեւմուտքը, ըստ ամենայնի, մտավախութիւն ունէր, որ ազատ ընտրութիւնների դէպքում Եգիպտոսում կարող են իշխանութեան գալ իսլամիստները, ինչպէս դա եղաւ Ղազայում, 2006-ի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ: Եգիպտոսում ,մուսուլման եղբայրներիէ իշխանութեան գալու հեռանկարը մեծ մտավախութիւն առաջ բերեց նաեւ Իսրայէլում, որի համար Մուբարաքի իշխանութիւնն առաջին հերթին կայունութեան երաշխիք է: Իսրայէլի իշխանութիւնները երեսուն տարի է, ինչ համագործակցում են Մուբարաքի հետ: Բացի այդ, Եգիպտոսն առաջին արաբական պետութիւնն է, որն Իսրայէլի հետ կնքեց խաղաղութեան պայմանագիր: Նմանօրինակ պայմանագիր Իսրայէլի հետ արաբական երկրներից կնքել է նաեւ Յորդանանը 1994-ին: Եգիպտոսին վերաբերող ներկայ զարգացումներում հետաքրքրութիւն են ներկայացնում նաեւ միջազգային մամուլում շրջանառուած այն լուրերը, թէ վերջին տարիներին ԱՄՆ իշխանութիւնները, պաշտօնապէս աջակցելով Եգիպտոսի վարչակարգին, միեւնոյն ժամանակ, օգնել են Ապրիլի 6-ի երիտասարդական շարժմանը` Եգիպտոսում հնարաւոր յեղափոխութուն իրականացնելու համար: Չի բացառւում, որ արտաքին դերակատարները փորձել են հակակշիռներ ստեղծել իսլամիստներին: Յունուարի 25-ի յուզումներից առաջ հէնց Ապրիլի 6-ի շարժումն էր, որ Facebook-ի իր խմբի միջոցով (որի անդամները 80 հազարից անց էին) եգիպտացիներին կոչ արեց դուրս գալ փողոց` իշխանութիւնը փոխելու կոչով: Որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման յայտարարեց, որ ,մուսուլման եղբայրներըէ չեն կարող Եգիպտոսում իշխանութեան գալ, քանի որ չեն վայելում հասարակութեան լայն շրջանակների աջակցութիւնը: Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ իշխանութիւնները նշեցին, որ ապագայ կառավարութեան մէջ պէտք է ընդգրկուած լինեն թէ՛ աշխարհիկ, թէ՛ կրօնա-քաղաքական ուժեր: Հակակառավարական ելոյթներից շատ չանցած նախագահ Հոսնի Մուբարաքը յայտարարեց, թէ պատրաստ է անմիջապէս հեռանալ, սակայն մտահոգութիւն ունի, որ երկիրը կը յայտնուի քաոսի մէջ, իսկ իշխանութիւնն անմիջապէս իրենց ձեռքը կը վերցնեն իսլամիստները: Վերջիններս, սակայն, յայտարարեցին, որ չեն առաջադրելու որեւէ թեկնածութիւն 2011-ի աշնանն անցկացուելիք նախագահական ընտրութիւններին: Եգիպտոսում շատերը համոզուած են, որ իշխանութիւնները միշտ էլ չափազանցրել են իսլամիզմից եկող սպառնալիքները` ձգտելով հիմնաւորել ընդդիմադիրների հետ վարուելու կոշտ մեթոդները, իսկ շատ դէպքերում նոյնիսկ համագործակցել են ,եղբայրներիէ հետ: Եգիպտական դէպքերին իսլամական բնոյթ տալու առումով հետաքրքրական էին, մասնաւորապէս, Իրանի կողմից տրուած գնահատականները: Այդ երկրի թէ՛ կրօնական, թէ՛ աշխարհիկ վերնախաւը ներկայացնող առանձին գործիչներ յայտարարեցին, որ արաբական աշխարհում, այդ թւում` Եգիպտոսում տեղի ունեցող շարժումները կրում են Իրանի 1979թ. իսլամական յեղափոխութեան ազդեցութիւնը: Իրանի այաթոլաներն աւելի հեռու գնացին. նրանք յայտարարեցին, որ Թունիսի եւ Եգիպտոսի ժողովուրդներն առաջնորդ չունեն եւ պէտք է որպէս առաջնորդ ընդունեն այաթոլայ Խամենէիին, որը կարող է լինել նաեւ համայն մուսուլմանների առաջնորդը: Անշուշտ, Իրանում շատ լաւ գիտակցում են, որ նման տեսակէտները չեն կարող ընդունելի լինել սուննիական միջավայրում, որտեղ աւանդաբար շիաների նկատմամբ վերապահ մօտեցում կայ: Խնդիրն այն է, որ թէ՛ Իրանին եւ թէ՛ նաեւ Թուրքիային, բնականաբար, շահեկան է տարածաշրջանի ուժային այլ կենտրոնների թուլացումը` յօգուտ սեփական ազդեցութեան մեծացման: Հէնց դա էլ այն պատճառներից մէկն է, որ ստիպեց երկու պետութիւններին այս օրերին ակտիւօրէն արձագանքել եգիպտական գործընթացին` առաջացնելով դժգոհութիւն Եգիպտոսի իշխանութիւնների շրջանում: Սակայն եթէ համեմատելու լինենք իրանական եւ թուրքական փորձը, ապա պէտք է նշել, որ արաբական շատուշատ հասարակութիւնների համար գերադասելի է պետութեան թուրքական մոդելը, որը ներկայացնում է իսլամի եւ ժողովրդավարութեան սինթեզ: Հէնց այս մոդելն է, որ ցանկանում է ներդնել Արեւմուտքն իսլամական աշխարհում: Սակայն Եգիպտոսում դրա իրականացման հնարաւորութիւնն ամէն դէպքում վիճարկելի է: Այն, որ հակակառավարական յուզումները քաղաքացիական բնոյթ ունէին եւ միաւորում էին Եգիպտոսի քաղաքացիներին` անկախ սոցիալական, դաւանական եւ գաղափարական պատկանելութիւնից, այլեւս կասկած չի առաջացնում: Ասուածի ապացոյցն է հակակառավարական ցոյցերին ու հանրահաւաքներին Եգիպտոսի քրիստոնեաների` ղպտիների ակտիւ մասնակցութեան փաստը, չնայած տարեմուտի գիշերը Ալեքսանդրիայի ղպտիական եկեղեցու դէմ իրականացուած ահաբեկչութեանը: Շատ հետաքրքիր են նաեւ մուսուլման եւ քրիստոնեայ ցուցարարների` միմեանց աջակցելու եւ միմեանց հետ համագործակցելու բազմաթիւ փաստերը: Մէկ անգամ չէ, որ քրիստոնեաները մարդկային շղթաներ են կազմել աղօթող մուսուլման ցուցարարների շուրջ` փորձելով ապահովել նրանց անվտանգութիւնը: Ղպտի հոգեւորականները նոյնիսկ աղօթք մատուցեցին Թահրիր հրապարակում: Այսօր շատ հետազօտողներ փորձում են կանխատեսել, թէ ինչ դերակատարութիւն կ'ունենան ,մուսուլման եղբայրներըէ ներկայում եւ հեռանկարում: Կազմակերպութիւնն այսօր կանգնած է մի շարք խնդիրների ու դժուարութիւնների առջեւ: Շարժման ներսում ձեւաւորուել են հիմնականում երկու` չափաւոր (ռեֆորմիստական) եւ արմատական հոսանքներ: Մի մասը կողմ է Մուբարաքի հետ բանակցութիւնների սեղանին նստելուն, միւս մասը դէմ է իշխանութիւնների հետ ամէն տեսակ շփումներին եւ առաջ է մղում իսլամական պետութեան ստեղծման գաղափարը: Ռեֆորմիստներն, ըստ ամենայնի, գիտակցում են, որ արագ փոփոխուող աշխարհում դժուար կը լինի առաջնորդուել աւանդական, կարծրացած կրօնական գաղափարներով, որոնք պէտք է համապատասխանեցուեն ժամանակի հրամայականին, մանաւանդ Եգիպտոսում, որը միշտ էլ եղել է արաբական աշխարհի ամենաառաջադէմ, մշակութային առումով ամենազարգացած երկրներից մէկը, եթէ ոչ` առաջինը: Առկայ գնահատականների համաձայն` Եգիպտոսում հասարակական պահանջը, ըստ ամենայնի, աշխարհիկութեան պահպանումն է: Այնպէս որ, իսլամիստները չեն կարող վերցնել իշխանութիւնը, մանաւանդ որ ուժային կենտրոններից որեւէ մէկին դա ձեռնտու չէ: Միեւնոյն ժամանակ, նոյն Արեւմուտքը, թերեւս, գիտակցում է, որ իսլամիստների հետ պէտք է աշխատել, եւ նրանց ինչ-որ կերպ ներգրաւել քաղաքական դաշտում, այլապէս` մարգինալացուելու դէպքում նրանց գործողութիւնները կարող են ոչ համարժէք լինել: Իր հերթին, ,մուսուլման եղբայրներըէ հնարաւորութեան դէպքում կը փորձեն օգտագործել սոցիալական յուզումները` իրենց դիրքերն ամրապնդելու համար: Թէ որքանով դա նրանց կը յաջողուի, ցոյց կը տայ ժամանակը: Նրանք արդէն յայտարարել են, որ յարգելու են նախկինում Եգիպտոսի կողմից կնքուած բոլոր միջազգային պայմանագրերը: 1երիտասարդական շարժում, որը ստեղծուել է 2008-ի գգարնանը Facebook սոցիալական ցանցում` աջակցելու եգիպտական Ալ-մահալայ Ալ-քուբրայ քաղաքի աշխատաւորներին, որոնք ծրագրել էին ապրիլի 6-ին գործադուլ կազմակերպել: Արաքս Փաշայեան «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ