Իրանն ու Թուրքիան ունեն շատ լաւ յարաբերութիւն


Իրանն ու Թուրքիան ունեն շատ լաւ յարաբերութիւն

  • 14-02-2011 16:48:09   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 14 փետրւարի 2011 թ. Երէկ երեկոյեան Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտօնական հրաւէրով Թեհրան է ժամանել, դիմաւորւեց արտգործնախարար Ալիաքբար Սալեհիի կողմից: Այսօր առաւօտեան հանր. նախագահի ներկայութեամբ կայացաւ Թուրքիայի նախագահի պաշտօնական դիմաւորումը, որից յետոյ՝ առանձնազրոյց եւ արտգործնախարարութեան մէջ համատեղ մամլոյ ասուլիս: Բանակցութիւններում քննարկւելու են երկկողմ յարաբերութիւնները, համագործակցութիւնների ընդլայնումը եւ խորհրդակցութիւն է կատարւելու տարածաշրջանային ու միջազգային խնդիրների մասին: Թուրքիայի նախագահի Իրան կատարած այցի կապակցութեամբ Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Ռամին Մեհմանփարասթն ասել է. «Իրանն ու Թուրքիան, որպէս երկու երկիր, որոնք ունեն շատ լաւ յարաբերութիւն եւ բարձր կարողականութիւն, ազդեցիկ դեր ունեն տարածաշրջանային իրադարձութիւններում»:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը