«ART EXPO-2011»-ը աւելի լայնածաւալ է ներկայացնում<br /> պատմամշակութային ժառանգութեան ոլորտը<br />


«ART EXPO-2011»-ը աւելի լայնածաւալ է ներկայացնում
պատմամշակութային ժառանգութեան ոլորտը

  • 11-02-2011 17:28:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախորդ տարիներից այս ցուցադրությունը տարբերւում է նրանով, որ նկատելի է մրցակցութեան աճ եւ ձգտում հասնել աւելի բարձր նշաձողի: Փետրուարի 11-ին «ART EXPO-2011» արուեստների ցուցահանդէսի բացմանը այս մասին նշեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը: Նախարարի գնահատմամբ, այս ցուցադրությունը նախորդներից առանձնանում է յատկապէս նրանով, որ աւելի յստակ, աւելի լայնածաւալ է ներկայացնում պատմամշակութային ժառանգութեան ոլորտը: Ինչպէս նշեց «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի նախագահ Յարութիւն Խաչատրեանը, «Ոսկէ ծիրան»-ի նոր ծրագիրը շատ հագեցած է, բացի հիմնական ծրագրերից, երիտասարդ կինեմատոգրաֆիստներին առաջարկուել է «նոր կինո, նոր շունչ» բերել փառատօնին: Ներկայումս աշխատանքներ են տարւում «Նոր հայեացք» ծրագրի իրականացման ուղղութեամբ: Նախատեսւում է լատինաամերիկեան եւ իտալական ֆիլմերի ռետրոսպեկտիւ ցուցադրություն: Փառատոնի շրջանակներում նշուելու են հայազգի նշանաւոր կինոգործիչների` Ռոման Բալայեանի, Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Կեսայանցի, յոբելեանները` նրանց կինոնկարների ռետրոսպեկտիւ ցուցադրությամբ: Շուրջ մէկ տարուայ պատմութիւն ունեցող «Ռոբերտ Սահակյանց» ստուդիայի հիմնադիրներից մէկը, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակեանցը յայտնեց, որ Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ 80-րոպէանոց մուլտֆիլմ-հեքիաթ է նկարահանւում Ղազարոս Աղայեանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով: «Անիմացիան փորձում ենք անել մաքսիմալ հարուստ, մաքսիմալ դինամիկ, մաքսիմալ հետաքրքիր նախ երեխաների համար: Չենք մոռանում նաեւ մեծատասակներին` ֆիլմում տեսարաններ կլինեն, որոնք հետաքրքիր կլինեն նրանց համար»,- ասաց ռեժիսորը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրէն Գեւորգ Գեւորգեանը նշեց, որ առաջին անգամ հայկական կինոարտադրության պատմութեան մէջ մտադիր են երկու հայկական ֆիլմ ներկայացնել Կաննի կինովառատոնին: Դրանք Արամ Սուքիասյանի «Լուսապսակ» եւ Արտակ Իգիթեանի «Վանա լճի լուսաբացը» ֆիլմերն են: Կինոկենտրոնի տնօրէնը գոհունակութիւն յայտնեց, որ եթէ նախկինում տարեկան ընդամէնը մէկ ֆիլմ էր նկարահանւում, ապա ներկայումս տարեկան նկարահանւում են 7-ը: Միայն 2010թ. 14 հայկական ֆիլմ մասնակցել է 30-ից աւելի փառատոների, բազում մրցանակներ ստացել: Հայաստանի Մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից կազմակերպուած ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 50 պետական եւ հասարակական մշակոյթային կազմակերպութիւններ` թանգարաններ, ցուցասրահներ, թատերական, համերագային կազմակերպութիւններ:
  -   Մշակոյթ