Փետրուարի 7-ից 11-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 62.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 65.5 մլն ԱՄՆ դոլար


Փետրուարի 7-ից 11-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 62.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 65.5 մլն ԱՄՆ դոլար

  • 11-02-2011 16:17:52   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 7-ից 11-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 62 մլն 55 հազար 783 ԱՄՆ դոլար` 363.26 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 65 մլն 483 հազար 412 ԱՄՆ դոլար` 364. 46 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 1 մլն 60 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 364.01դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 363.97 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Յունուարի 31-ից փետրուարի 6-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 20.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 35.6 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն