ԵՄ-ի հետ մուտքի արտօնագրերի տրամադրման կարգի դիւրացման<br /> բանակցութիւնները շուտով կսկսուեն<br />


ԵՄ-ի հետ մուտքի արտօնագրերի տրամադրման կարգի դիւրացման
բանակցութիւնները շուտով կսկսուեն

  • 10-02-2011 13:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի եւ Եւրոմիութեան վիզաների գծով Դաֆնի Գոգոուի գլխաւորած փորձագիտական առաքելութեան հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ-ում Եւրոմիութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, քննարկուել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտօնագրերի տրամադրման կարգի դիւրացման գործընթացի նախապատրաստական աշխատանքներին առնչուող հարցեր: Եւրոպացի փորձագետները նշել են, որ բանակցութիւնները Հայաստանի հետ շուտով կմեկնարկեն: Գործընթացը կծաւալուի հետեւեալ փուլերով` վիզային ռեժիմի դիւրացման համաձայնագրի նախնական տարբերակի ներկայացում Հայաստանի իշխանութիւններին, թերեւս` 3-4 փուլից բաղկացած բանակցութիւններ, համաձայնագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնութեան ձեռքբերում եւ երկկողմ վավերացում: Ինչպէս նշուած է ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենեակի հաղորդագրութիւնում, ԵՄ-ի հետ մուտքի արտօնագրերի դիւրացման համաձայնագրերը դիւրին եւ արագացուած ընթացակարգեր կսահմանեն պաշտօնական պատուիրակութիւնների, գործարար շրջանակների, ուսանողների, գիտաշխատողների, լրագրողների, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների, մօտ ազգականներին այցելողների եւ այլ անձանց համար: Ընդգծելով, որ ԵՄ-ի հետ մուտքի արտօնագրային ռեժիմի դյուրացումը մեծապէս կնպաստի ԵՄ անդամ երկրների հետ տարբեր ուղղութիւններով կապերի զարգացմանը, Ա.Բաղդասարեանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամութիւնը ըստ ամենայնի աջակցել նախապատրաստական աշխատանքների իրականացմանն ու բանակցութիւններին, որպէսզի Հայաստանը հնարավորինս արագ եւ արդիւնաւէտ անցնի այդ գործընթացը:
  -   Քաղաքական