Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել է նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչը


Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել է նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչը

  • 07-02-2011 19:36:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Ժառանգութեան» ներկայացուցիչը Միւնխենի անվտանգութեան համաժողովում 7 փետրուարի 2011թ., ք. Երեւան: Այսօր Ազգային ժողովի «Ժառանգութիւն» ընդդիմադիր խմբակցութեան ղեկավար Ստյոպայ Սաֆարեանը վերադարձաւ Գերմանիայի դաշնութիւնից, որտեղ նա փետրուարի 4-6-ը մասնակցում էր Միւնխենի անվտանգութեան 47-րդ համաժողովին: Համաժողովի նիստերին մասնակցելուց զատ, իբրեւ «Միւնխենի երիտասարդ առաջնորդներ-11» խմբի անդամ, Սաֆարեանը մասնակցեց աշխարհի մի շարք պետութիւնների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտօնեաների հետ կազմակերպուած երկկողմ հանդիպումներին: Մասնաւորապէս, փետրուարի 3-ին հանդիպում տեղի ունեցաւ Միւնխենի անվտանգութեան համաժողովի նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Փետրուարի 4-ի առաւօտեան հարաւ-արեւմտեան Ասիայում ի յայտ եկող տնտեսական հսկաներ եւ նոր տնտեսութիւների շուրջ երկկողմ հանդիպումներ տեղի ունեցան Սինգապուրի փոխվարչապետ Թէոյ Չի Հինի հետ, ապա պաշտպանութեան քաղաքականութեան եւ ինդուստրիայի հարցերի վերաբերեալ Սաֆարեանը հանդիպեց «Էըրբաս» ընկերութեան նախագահ եւ գործադիր ղեկավար Թոմաս Էնդերսի հետ: Յաջորդած երկկողմ հանդիպումը Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվզի հետ էր, որտեղ կիբերանվտանգութեան հարցերի համատեքստում «Ժառանգութեան» ներկայացուցիչը բարձրացրեց թուրք եւ ադրբեջանցի հակերների կողմից հայկական կայքէջերի վրայ այլեւս պարբերական դարձած յարձակումների խնդիրը` առաջարկելով եւրոպական կառոյցների ներգրաւուածութեամբ եւ եւրոպական հարեւանութեան ու բարիդրացիութեան սկզբունքերի կիրառմամբ կանխել վիրտուալ տարածութիւնը պատերազմական ու թշնամական գործողութիւնների նպատակով օգտագործելու արատաւոր գործելակերպը: Յաջորդ երկկողմ հանդիպումը Հարվարդի համալսարանի աշխարհահռչակ գիտնական եւ Միւնխենի անվտանգութեան համաժողովի մոդերատոր Ջոզեֆ Նայի հետ էր` գլխաւորապէս Չինաստանի աճող դերակատարութեան եւ աշխարհի վրայ նրա ազդեցութեան շուրջ: Կէսօրուայ վերջին երկկողմ հանդիպումը Գերմանայի ֆինանսների դաշնային նախարար Վոլֆգանգ Շոյբլէի հետ էր` նուիրուած եւրոպական ֆիսկալ քաղաքականութեան ու միասնական արժոյթի հարցերին: Յաջորդիւ Սաֆարեանը եւ միւս երիտասարդ լիդէրները մասնակցեցին կէսօրին մեկնարկած անվտանգութեան համաժողովին, որտեղ եւրատալանտեան անվտանգութեան ու Նատօ-ի դերակատարութեան հարցերի շուրջ ելոյթներ ունեցան Գերմանիայի պաշտպանութեան դաշնային նախարար Կառլ-թէոդոր Ֆրայհեր ցու Գութենբերգը, Նատօ-ի գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռազմուսենը, Միացեալ Թագավարութեան արտգործնախարարութեան պէտքարտուղար Վիլիամ Հագը, իսկ համամոլորակային կայունութեան եւ անվտանգութեան վրայ ֆինանսական ճգնաժամի ազդեցութեան շուրջ` Խաղաղօւկեանոսեան ներդրումների ընկերութեան (PIMCO) գլխաւոր գործադիր ղեկավար Մոհամմէդ Էլ-էրիան, ԵՄ տնտեսական եւ դրամական հարցերի յանձնակատար Օլի Ռեհնը, Գերմանային ֆինանսների դաշնային նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, «Բաց հասարակութեան ինստիտուտ» հիմնադրամի նախագահ Ջորջ Սորոսը, Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զոելլիկը: Փետրուարի 4-ի երեկոն աւարտուեց Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Ջերեմիչի հետ երկկողմ հանդիպմամբ, որտեղ Սաֆարեանը խօսեց Կոսովոյի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնների նմանութիւնների եւ տարբերութիւնների, միջազգային հանրութեան կողմից նման հանրապետութիւնների ճանաչման հակասական մօտեցումների ու գործընթացների մասին: Ուշ երեկոյեան Սաֆարեանը մասնակցեց Միւնխենի քաղաքապետ Քրիստիան Ուդէի եւ Լիտուայի նախագահ Դալիայ Գրիբաուսկայտէի ելոյթներով ուղեկցուած ընդունելութեանը, եւ կարճ ճեպազրոյցնէր ունեցաւ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշուիլիի, Աւստրալիայի փոխվարչապետի եւ այլ պաշտօնեաների հետ: Փետրուարի 5-ի վաղ առաւօտեան մեկնարկեցին երկկողմ հանդիպումները Ճապոնիայի պէտքարտուղար Տակեակի Մացումուտոյի հետ` Ճապոնիայի ու այդ տարածաշրջանում ծագած խնդիրների շուրջ: Վերսկսուած անվտանգութեան համաժողովի շրջանակներում Միւնխենի երիտասարդ լիդէրներն ունկնդրեցին Մակ-ի գլխաւոր քարտուղար Բանի Կի Մունի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Միացեալ Թագավարութեան վարչապետ Դեյուիդ Կ'ամերունի, ԱՄՆ պէտքարտուղար Հիլլարի Քլինթօնի, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լաւրովի, ԱՄՆ սենատոր Ջոն Մըքքեյնի, Գերմանիայի փոխկանցլեր եւ արտաքին գործերի դաշնային նախարար Գոիդոյ Վեստերուելլէի, ԵՄ արտաքին գործերի հարցերով ու անվտանգութեան քաղաքականութան յանձնակատար բարենոսսայ Քեթրին Էշթօնի ելոյթները` գլոբալ անվտանգութեան հարցերի շուրջ: Նոյն օրը Սաֆարեանը եւ միւս երիտասարդ առաջնորդները երկկողմ հանդիպումներ ունեցան «Բաց հասարակութեան ինտիտուտ» հիմնադրամի ղեկավար Ջորջ Սորոսի, այնուհետեւ` ԱՄՆ սենատորներ Ջոզեֆ Լիբերմանի եւ Ջոն Մըքքեյնի հետ: Մէկ այլ երկկողմ հանդիպում Եւրոպական յանձնաժողովի էներգետիկ հարցերով յանձնակատար Գիւնտեր Օետինգերի հետ էր, որտեղ Սաֆարեանը քննարկման առարկայ դարձրեց տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի, դրանցից Հայաստանին դուրս թողնելու, նաւթագազամուղային դիւանագիտութեան եւ չլուծուած հակամարտութիւնների կապի, նախկին ծրագրերից դասեր քաղելու եւ դրանք Նաբուկոյի պարագայում չկրկնելու հարցերը: Միջուկային սպառազինութեան կրճատումը, ապասպառազինումը, կոնֆլիկտների կարգաւորումը Մեծ Մերձաւոր Արեւելքում թեմայով երիտասարդ առաջնորդներն ունկնդրեցին ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Թոմաս Ի. Դոնիլոնի, Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվզի, ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իւանովի, Գերմանիայի արտաքին գործոց դաշնային նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ելոյթները: Փետրուարի 5-ի երեկոյեան Սաֆարեանը մասնակցեց Բավարիայի նախագահ-նախարար Հորստ Սեհոֆերի կազմակերպած ընթրիքին` ճեպազրոյցնէր ունենալով Գերմանիայի պաշտպանութեան դաշնային նախարար Կառլ-թէոդոր Ֆրայհեր ցու Գութենբերգի, Ճապոնիայի պէտքարտուղար Տակեակի Մացումուտոյի, ՆԱՏՕ Խվ-ի նախագահ Կառլ Լամերսի, այլ վերլուծաբանների ու լրագրողների հետ: Համաժողովի երրորդ օրը` փետրուարի 6-ին, երկկողմ համդիպում տեղի ունեցաւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Ալիոթ-մարիի հետ, ապա կիբերանվտանգութեանը նուիրուած քննարկումներում մասնակիցները ունկնդրեցին Նատօ-ի գերագոյն դաշնային հրամանատար, գեներալ Ստեֆան Աբիալին, Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարար Թոմաս դը Մաիզիերին, Հնդկաստանի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Շիւշանքար Մենոնին, «Դոյչէ տելեկոմ» ընկերութեան խորհրդի նախագահ Ռենէ Օբերմանին, ԵՄ էներգետիկ հարցերով յանձնակատար Գիւնտեր Օետինգերին, Հարվարդի համալսարանի պրոֆէսոր Ջոզեֆ Նային: Օրուայ աշխատանքային ճաշը ՌԴ արտաքին գործոց փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ էր, որտեղ քննարկման առարկայ դարձան չլուծուած հակամարտութիւնների հարցում ՌԴ քաղաքականութեան, մեր տարածաշրջանում անվտանգութեան ապահովման հարցերը: Նոյն օրը չնախատեսուած քննարկում կազմակերպուեց Եգիպտոսում ստեղծուած իրավիճակի կապակցութեամբ: Երիտասարդ առաջնորդները նաեւ ունկնդրեցին Նատօ-ին ու Աֆղանստանին նուիրուած քննարկումները, որտեղ ելոյթներ ունեցան Աֆղանստանի իսլամական հանրապետութեան նախագահ Համիդ Քարզայը եւ այլոք: Համաժողովի աւարտից յետոյ երիտասարդ առաջնորդները Գերմանիայում ԱՄՆ դեսպանի ու համաժողովի նախագահող Իշինգերի հետ միասին ամփոփեցին 4-օրեայ ինտենսիւ հանդիպումները, պատասխանեցին լրագրողների ու գերմանացի երիտասարդների հարցերին: Սաֆարեանի հետ միասին Միւնխենի երիտասարդ առաջնորդների կազմում էին Նատօ-ի անդամ ու գործընկեր երկրներ, ինչպէս նաեւ առանցքային տարածաշրջանների ներկայացուցիչներ` խորհրդարանականներ, գործադիր իշխանութեան պաշտօնեաներ, յայտնի վերլուծաբաններ ու լրագրողներ Ֆրանսիայից, Ամն-ից, Գերմանիայից, Միացեալ Թագաւորութիւնից, Մոլդովայից, Ռուսաստանից, Բելառուսից, Լեհաստանից, Քոււեյթից, Յորդանանից, Իսրայէլից, Միացեալ արաբական էմիրութիւններից, Մակեդոնիայից, Հնդկաստանից: Սաֆարեանի տրանսպորտային ծախսերը հոգացել էր Եւրասիայ գործընկերութեան հիմնադրամը, իսկ կեցութեան ծախսերը` գերմանական Կ'եօրբէր հիմնադրամը:
  -   Մամլո հաղորդագրություն