Շարլ Ազնաւուր դարձաւ Սքոփուս 2011 մրցանակի դափնեկիր


Շարլ Ազնաւուր դարձաւ Սքոփուս 2011 մրցանակի դափնեկիր

  • 04-02-2011 18:16:46   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Մարմարա Հայազգի աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուր դարձաւ Սքոփուս 2011 մրցանակի դափնեկիր։ Այս մրցանակը կը շնորհէ Երուսաղէմի համալսարանը։ 86ամեայ Շարլ Ազնաւուր մրցանակի արժանացած է »մշակոյթի մարդու ուղիի, նաեւ հայկական հարցի մէջ իր դիրքորոշման« համար։ Սքոփուս մրցանակը Երուսաղէմի համալսարանի բարեկամների ընկերակցութեան բարձրագոյն պարգեւն է։ Այդ հեղինակաւոր մրցանակը ստացած են Սերժ եւ Պէաթա Քլարսֆէլտներ, ֆրանսացի փիլիսոփայ Պէռնար-Անրի Լեւին, քաղաքական գործիչ Ռոպէր Պատինդէր, ամերիկացի դերասան Կրէկըրի Պէջ եւ երգիչ Ֆրէնք Սինաթրա։
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը