Հայաստանի Գրողների միութեան նախագահի գլխաւորած պատւիրակութեան հանդիպումը՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդի հետ


Հայաստանի Գրողների միութեան նախագահի գլխաւորած պատւիրակութեան հանդիպումը՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդի հետ

  • 01-02-2011 16:28:42   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանից տեղեկանում ենք, որ յունւարի 29-ի առաւօտեան Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարանում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանդիպում ունեցաւ «Գրական կամուրջներ» միջոցառման շրջագծում Իրան ժամանած Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի գլխաւորած պատւիրակութեան հետ: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ համայնքի կրթա-մշակութային ոլորտներին եւ ծաւալւող աշխատանքներին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Իրան-Կովկաս մշակութային կապերի պատասխանատու պրն. Թաբաթաբային:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը