Հայ-թուրքական յարաբերութիւնների 2008-2010թթ.. Յետահայեաց ամփոփում


Հայ-թուրքական յարաբերութիւնների 2008-2010թթ.. Յետահայեաց ամփոփում

  • 01-02-2011 13:54:57   | Հայաստան  |  Յօդուածներ
2011թ. սկսուեց հայ-թուրքական յարաբերութիւնների1 յետագայ զարգացումների հնարաւորութիւնների մասին քննարկումներով: Սկսուող տարին նոր նախաձեռնութիւնների, ինչպէս նաեւ անցածն ի մի բերելու լաւ հնարաւորութիւն է, ինչն էլ նոր իրադարձութիւնները հասկանալու երաշխիքն է: Այդ նպատակով յօդուածում ամփոփել ենք հայ-թուրքական յարաբերութիւնների վերջին փուլի` 2008-2010թթ. փաստագրական ժամանակագրութիւնը եւ դրանց մեկնաբանութիւնները, որոնք հետազօտողներին կ'օգնեն գործընթացին հետեւել ընդհանուր համատեքստում: 2008թ. Տարածաշրջանային յարաբերութիւնների կտրուկ փոխակերպումների համատեքստում 2008թ. դարձաւ հայ-թուրքական յարաբերութիւնների նոր փուլի սկզբնաւորման տարին: Նախագահ Ս.Սարգսեանը յունիսի 25-ին Մոսկուայում, հանդիպելով Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, յայտարարում է առաջիկայում հայ-թուրքական յարաբերութիւնները խթանելու ուղղութեամբ նոր քայլեր ձեռնարկելու մասին, ինչպէս նաեւ յայտնում մտադրութիւնը` հրաւիրելու Թուրքիայի նախագահ Ա.Գիւլին Երեւան` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականների հանդիպումը: Սկսւում է յետագայում լրագրողների կողմից ,ֆուտբոլային դիւանագիտութիւնէ կոչուած գործընթացը: Ուղիղ մէկ ամիս անց` յուլիսի 24-ին, տեղի է ունենում պաշտօնական հրաւէրը: Իսկ արդէն սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Գիւլը ժամանեց Երեւան: Այս պահից ի վեր հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը դարձաւ քննարկուող ամենագլխաւոր թեման թե' տեղական եւ թե' միջազգային ասպարէզում: Նշենք, որ կողմերը պնդում էին, թէ յարաբերութիւնների կարգաւորումն ընթանում է ,առանց նախապայմաններիէ: 2009թ. Արդէն սկիզբ առած գործընթացներն իրենց գագաթնակէտին հասան 2009թ.: Նախ տարուայ սկզբին Հայաստան ժամանեցին մի շարք թուրք քաղաքական գործիչներ եւ լրագրողներ, այդ թւում` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` մասնակցելու ապրիլ 16-17-ը Երեւանում անցկացուած Սեւծովեան տնտեսական համագործակցութեան (ՍԾՏՀ) կազմակերպութեան անդամ երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարների հանդիպմանը, որի ժամանակ քննարկւում են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարները: Մի քանի օր անց` ապրիլ 22-ին, ՀՀ եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնները Շուեյցարիայի արտաքին գործերի դէպարտամենտի միջնորդութեամբ կնքում են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ ,ճանապարհային քարտէզէ: Այն իւրատեսակ նախերգանք հանդիսացաւ ԱՄՆ նորընտիր նախագահ Բ.Օբամայի` ապրիլքսանչորսեան ամենամեայ ուղերձին, որի ժամանակ նա Հայոց ցեղասպանութիւնը բնորոշեց հայերէն ,The Mets Eghernէ տերմինով: Այս ընթացքում հայ-թուրքական կարգաւորումն ուղեկցւում էր թէժ բանավէճերով եւ հասարակական քննարկումներով ինչպէս Հայաստանում եւ Սփիւռքում, այնպէս էլ Թուրքիայում: ,ճանապարհային քարտէզիէ կնքումից շատ չանցած կարեւոր փոփոխութիւն է տեղի ունենում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնում: Մայիսի 1-ին ԱԳ նոր նախարար է դառնում Ա.Դաւութօղլուն, ով մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանի եւ նախագահ Ա.Գիւլի արտաքին հարցերով խորհրդականն էր: Դաւութօղլուի նշանակումը կարեւոր նշանակութիւն ունեցաւ, քանի որ նա հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականութեան նոր վեկտորի` ,զրոյ խնդիր հարեւանների հետե2 հեղինակներից մէկը: Ա.Դաւութօղլուի ներգրաւումը նշանաւորուեց նրանով, որ դրանից յետոյ սկսեցին ի յայտ գալ թուրքական երկակի քաղաքականութեան առաջին դրսեւորումները, այն է` հայ-թուրքական կարգաւորման գործընթացում ժամանակ առ ժամանակ սկսեց յիշատակուել նաեւ Արցախեան հիմնահարցը: Միեւնոյն ժամանակ, փոխելով արտգործնախարարին, Թուրքիան գործընթացում ժամանակ վերցրեց` մանեւրելու առաւել մեծ հնարաւորութիւն ստեղծելով: Նախարարի փոփոխութիւնը համընկաւ ամառային քաղաքական շրջանի հետ, ինչն առանց դրսեւորուող քայլերի լուռ բանակացութիւններ վարելու հնարաւորութիւն տուեց, որոնց արդիւնքը երկար սպասել չտուեց: Օգոստոսին 31-ի երեկոյեան յայտարարուեց, որ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Թուրքիան նախաստորագրում են ՀՀ եւ Թուրքիայի միջեւ ,դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասինէ եւ ,երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասինէ արձանագրութիւնները: Այս քայլը խթան հանդիսացաւ տեղական եւ միջազգային ձեւաչափերով հասարակական քննարկումների էլ աւելի ակտիւացման եւ Հայաստանի ու Սփիւռքի քաղաքական, հասարակական ուժերի կողմից կարգաւորման փաստաթղթերում ձեւակերպումների դէմ ընդվզման ցոյցերի նախաձեռնման համար: Միաժամանակ Թուրքիայի ազգայնական հատուածը եւ ադրբեջանական կողմը եւս ակտիւացրին արձանագրութիւններին դէմ ուղղուած իրանց հռետորաբանութիւնը: Պաշտօնական Հայաստանը շարունակում էր պնդել, որ կարգաւորման գործընթացը շարժւում է ,առանց նախապայմաններիէ քաղաքականութեան ուղեծրով, այնինչ թուրքական կողմը սկսել էր խնդրոյ առնչութեամբ երկիմաստ ձեւակերպումներով հանդէս գալ:3 Արձանագրութիւնների ստորագրումը տեղի ունեցաւ հոկտեմբերի 10-ին: Յարկ է նշել, որ արարողութեանը ներկայ էին ԱՄՆ, ԵՄ, ՌԴ եւ Շուեյցարիայի արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները: Բացի այդ, ստորագրման վայր ժամանեց Շուեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, երգիչ Շ.Ազնաւուրը, ստորագրման արարողութիւնը տեղի ունեցաւ ուշացումով, ինչպէս նաեւ ՀՀ եւ Թուրքիայի արտգործնախարարները չընթերցեցին նախապէս իրենց պատրաստած ելոյթները: Այս ամէնը մատնանշում էր գործընթացի միջազգային կարեւորութեան եւ կողմերի միջեւ չհամաձայնեցուած հարցերի առկայութեան մասին: Հակասութիւնների առկայութիւնն ամրապնդուեց արձանագրութիւնների կնքման յաջորդ օրը, երբ ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքների (Ադրբեջանը հանդէս է գալիս ստորագրուած արձանագրութիւնների խիստ քննադատութեամբ), Թուքիայի վարչապետ Էրդողանը յայտարարում է, որ ,հհ-ի հետ Թուրքիայի սահմանի բացումը կապուած է Ղարաբաղեան հիմնահարցում առաջընթացի հետ: Մենք ցանկանում ենք, որ բոլոր սահմանները բացուեն միաժանակէ:4 Այնուամենայնիւ, ստորագրմանը յաջորդող ամիսներին միջազգային դիւանագիտական հարթակում շարունակում են խրախուսուել գործընթացի շարունակման ջանքերը: Արձանագրութիւնների ստորագրումը հասունացրեց նաեւ արդէն դրսեւորուող ադրբեջանա-թուրքական հակասութիւնները` առաջ բերելով երկրների միջեւ երբեւէ տեղ գտած թերեւս ամենալուրջ ճգնաժամը, որը ստացաւ ,դրօշների պատերազմե5 անուանումը: Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ողջ ընթացքում Ադրբեջանը վստահօրէն յայտարարում էր, որ Հայաստանի հետ սահմանը չի կարող բացուել մինչեւ Արցախեան հիմնախնդրի վերջնական կարգաւորումը: Երբ յայտնի դարձաւ, որ արձանագրութիւնները ստորագրուել են, Ադրբեջանի ահազանգերը սաստկացան եւ ծաւալուող բնոյթ կրեցին: Ցիւրիխեան հանդիպումից մի քանի օր յետոյ` հոկտեմբերի 14-ին, Բուրսայում տեղի ունեցաւ Թուրքիա-հայաստան ֆուտբոլային հանդիպումը, որին ներկայ էին նաեւ ՀՀ եւ Թուրքիայի նախագահներ Սարգսեանը եւ Գիւլը: Համաձայն Ֆիֆա-ի կայացրած որոշման` արգելւում էր մարզադաշտ բերել ադրբեջանական դրօշներ: Շուտով ադրբեջանական էլեկտրօնային պարբերականներով տարածուեց տեսանիւթ, որտեղ երեւում էր, թէ ինչպէս են թուրք ոստիկանները պատռում ադրբեջանական դրօշները եւ նետում աղբամանը: Այս միջադէպն աւելի բորբոքեց կրքերը երկկողմ յարաբերութիւններում: Որպէս պատասխան` յաջորդ օրը Բաքւում Շեհիդների ծառուղում գտնուող թուրք զոհուածներին նուիրուած յուշարձանի մօտից հանուեցին թուրքական եւ ադրբեջանական դրօշները, նոյն բանը կատարուեց նաեւ Թուրքիայի հոգեւոր գործերով կցորդութեան շէնքի մօտ: Պաշտօնապէս դա մեկնաբանւում էր Ադրբեջանի օրէնսդրութեան այն կէտով, թէ Ադրբեջանում օտարերկրեայ դրօշներն իրաւունք ունեն բարձրացուելու միայն տուեալ երկրների դեսպանատներում: Այս ամէնից յետոյ կողմերը մտան դիւանագիտական նախազգուշացումների եւ բանակցութիւնների մի փուլ, որը տեւեց մինչեւ հոկտենբերի 29-ը, երբ մի շարք երկկողմ հանդիպումներից եւ պայմանաւորուածութիւններից յետոյ կէսգիշերին թուրքական եւ ադրբեջանական դրօշները կրկին յայտնուեցին իրենց նախկին տեղերում: Այս պարագայում ակնյայտ էր, որ եթէ մինչեւ այդ Թուրքիան շարունակում էր պնդել, որ ,կայ այն, ինչ ամրագրուած է փաստաթղթերումէ, ապա արձանագրութիւնների ստորագրումից յետոյ իրավիճակը կտրուկ փոխուեց: Այստեղ, անշուշտ, կարեւոր դեր խաղաց արդբեջանական կողմի բարձրացրած աղմուկն ու անհանգստութիւնը: Պարզ դարձաւ Թուրքիայի երկակի քաղաքականութիւնը. մի կողմից ամբողջ աշխահին ցուցադրւում է, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը մօտ է, իսկ միւս կողմից շարունակում էր պնդել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիօրէն փակելու պատճառ հանդիսացող Արցախեան հիմնախնդիրը շարունակում է իրենց համար նախապայման մնալ: 2010թ. Տարին նշանաւորուեց մի շարք կարեւոր իրադարձութիւններով, որոնք մեծ ազդեցութիւն թողեցին հայ-թուրքական յարաբերութիւնների վրայ: Նախ` յունուարի 12-ին, ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրութիւնները ճանաչուելուց յետոյ, փետրուար 12-ին ուղարկուեցին Ազգային ժողով` վաւերացման: Միեւնոյն ժամանակ շարունակւում էր միջազգային ճնշումը երկու կողմերի (յատկապէս Թուրքիայի) վրայ` հնարաւորինս արագացնելու կարգաւորման գործընթացը: Դրա վառ դրսեւորումը կարելի է համարել Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող երկու որոշումների ընդունումը մարտի սկզբին մէկ շաբաթ տարբերութեամբ (մարտի 4, 11): Հայոց ցեղասպանութիւնը ճանաչում եւ դատապարտում են նախ ԱՄՆ Կոնգրէսի ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը (եւ որոշում հարցը մտցնել Կոնգրէսի ընդհանուր օրակարգ), յետոյ էլ Շուէդիան: Հաշուի առնելով ստեղծուած պայմանները եւ ապրիլի 24-ի մօտ լինելը` Թուրքիան սկսեց ջանքեր գործադրել` դուրս գալու իրավիճակից: Այս նպատակով ապրիլի 7-ին Երեւան է ժամանում Թուրքիայի վարչապետ Էրդողանի յատուկ բանագնացը` Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆ.Սինիրլիօղլուն, ով նախագահ Ս.Սարգսեանին է փոխանցում Թուրքիայի վարչապետի նամակը, որով վերջինս Վաշինգտօնում կայանալիք Միջուկային անվտանգութեան գագաթանժողովի շրջանակներում հանդիպում է խնդրում ՀՀ նախագահից: Ինչպէս ցոյց տուեցին յետագայ իրադարձութիւնները, այս հանդիպումը չկարողացաւ ազդեցութիւն ունենալ բանակցութիւններում առկայ խոչընդոտների յաղթահարման համար: Ամիսներ շարունակ Թուրքիան վարում էր քաղաքականութիւն, որը հակասում էր բանակցութիւնների ,առանց նախապայմաններէ ձեւաչափին եւ անընդունելի էին Հայաստանի համար` հայ-թուրքական գործընթացը կապելով Արցախեան հիմնախնդրի հետ: Ստեղծուած իրավիճակը հանգուցալուծում ստացաւ ապրիլի 24-ի նախօրեակին: Ապրիլի 22-ին նախ Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնում ՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրութիւնների վաւերացման ընթացքը: Որին էլ յետում է նախագահ Ս.Սարգսեանի կոչը, որով յայտարարում էր ՀՀ կողմից արձանագրութիւնների վաւերացման ընթացքի կասեցման մասին: Այդ մասին ծանուցումն ուղարկւում է Թուրքիայի Հանրապետութիւն: Այսպիսով` աւարտւում է մօտ երկու տարի առաջ սկսուած դիւանագիտական յարաբերութիւնների վերականգնման փորձի եւս մէկ փուլ: Սակայն հետաքրքրական է, որ արձանագրութիւնների տապալումից յետոյ էլ Թուրքիան չէր դադարում վարել գործընթացի շարունակութեան իմիտացիոն քաղաքականությւնը:6 Թուացեալ գործընթացն իր հիմնական արտացոլումն է գտել ,հասարական դիւանագիտութեանէ ձեւաչափում: Ակտիւացան հայ-թուրքական հասարակական բազմազան շփումները, համատեղ սեմինարները, քննարկումները, փոխայցելութիւնները եւ դասընթացները երկու երկրներում ու արտերկրում: Իմիջիայլոց, նշենք, որ այս ամէնը մեծ խրախոյս եւ օժանդակութիւն է ստանում արեւմտեան դոնոր կազմակերպութիւնների կողմից: Միաժամանակ Թուրքիան կիրառում է զանազան քարոզչական մեթոդներ եւ հնարքներ, որոնք նոյնպէս նպատակ են հետապնդում ապացուցելու հայ-թուրքական գործընթացի շարունակականութիւնը: Ընդ որում, քարոզչութեան թիրախ է ոչ միայն միջազգային հանրութիւնը, այլեւ Հայաստանեան ներքին լսարանը: Յիշատակենք միջազգային հանրութեանն ուղղուած նմանատիպ մի քանի իրադարձութիւն: Ապրիլի 24-ին Պոլսի Թաքսիմ հրապարակում մի շարք թուրք մտաւորականներ եւ իրաւապաշտպաններ յարգում են Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Սա առաջին դէպքն էր Թուրքիայում, երբ ապրիլի 24-ին Եղեռնի զոհերին նուիրուած հրապարակային միջոցառում է տեղի ունենում: Հոկտեմբեր 29-ին Վանայ լճում գտնուող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 1915թ. Մեծ եղեռնից յետոյ առաջին անգամ պատարագ մատուցուեց: Պատարագի ընթացքում եկեղեցու խաչը, որը պատրաստուել էր մի քանի տարի առաջ եւ պահւում էր Պոլսի Հայոց պատրիարքարանում, տեղադրուած չէր գմբէթին, ինչը բացասական արձագանք առաջացրեց հայերի շրջանում: Սա դարձաւ այն կարեւոր իրադարձութիւնը, որը եւս մէկ անգամ բարձրացրեց հայ-թուրքական յարաբերութիւնների թեման եւ դարձրեց քննարկումների առարկայ: Հոկտեմբեր 1-ին տեղադրուեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչը, որին ի պատասխան ,ազգայնական շարժումէ կուսակցութիւնն Անիի Մայր տաճարում ուրբաթօրեայ նամազ կազմակերպեց: Կուսակցութեան նախագահ Դեւլեթ Բահչելին այսպիսով սկսեց 2011թ. խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւը: Հոկտեմբերի 27-ին հաստատուեց Թուրքիայի ազգային անվտանգութեան քաղաքականութեան նոր փաստաթուղթը: Ըստ թուրքական մամուլի, Հայաստանը դուրս էր հանուել նաեւ ,կարմիր գիրքէ կոչուող փաստաթղթի` վտանգ ներկայացնող երկրների շարքից: Հոկտեմբեր 29-ին աւելի վաղ հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատելու մասին անհիմն տեղեկատուութիւն տարածած թուրքական ,հզօր Թուրքիաէ կուսակցութեան նախագահ Թունայ Բեքլեւիչը ժամանում է Հայաստան եւ վերահաստատում ՀՀ սահմանը խախտելու իր պնդումները: Ըստ նրա խօսքերի, այդ քայլը նպատակ էր հետապնդում ուշադրութիւն հրաւիրել հայ-թուրքական սահմանների փակ լինելու հանգամանքի վրայ: Նա պարզաբանումներ տալու նպատակով հրաւիրւում է ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւն, որտեղ նրան առաջարկում են լքել Հայաստանի տարածքը: Տարին աւարտուեց եւս մէկ կարեւոր իրադարձութեամբ. դեկտեմբերի 14-15-ը ՀՀ Ագն-ն կազմակերպել էր միջազգային երկօրեայ գիտաժողով ,ցեղասպանութեան յանցագործութիւնը. Կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացումէ թեմայով, որին մասնակցում էին 18 երկրներից ժամանած հեղինակաւոր գիտնականներ եւ փորձագէտներ, իսկ հիւրերին ողջունեց ՀՀ նախագահը: Գիտաժողովը կարելի է ազդանշան համարել, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականութեան օրակարգային հարց եւ գալիք տարում էլ շարունակուելու են այդ ուղղութեամբ իրականացուող քայլերը: Ահա սրանք էին այն հիմնական իրադարձութիւնները, որոնք տեղ էին գտել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում: Այս ընթացքում մենք առաջին անգամ ականատես եղանք կողմերի միջեւ ստորագրուած փաստաթղթերի, որոնք սակայն տապալուեցին: Միեւնոյն ժամանակ, պէտք է փաստել, որ հայ-թուրքական յարաբերութիւնները, որեւէ յաջողութեան չհասնելով դիւանագիտական մակարդակում, աւելի ու աւելի շատ են ընկղմւում հասարակական երկխօսութեան ձեւաչափի մէջ: Յարաբերութիւնների կարգաւորման համար, անշուշտ, կարեւոր է երկու հասարակութիւնների երկխօսութիւն, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է ապահովել համապատասխան քաղաքական եւ իրաւական դաշտ: Իսկ արձանագրութիւնների տապալումը եւս մէկ անգամ ցոյց տուեց, որ ներկայիս Թուրքիան պատրաստ չէ նման երկխօսութեան եւ անցեալի հետ բացէիբաց առճակատման: Միեւնոյն ժամանակ կարգաւորման գործընթացի այս փուլը երկու կարեւոր եզրակացութիւններ անելու հնարաւորութիւն ընձեռեց, որոնք առնչւում են Ադրբեջան-թուրքիայ յարաբերութիւններին: Առաջին հերթին` եւս մէկ անգամ վերահաստատուեց այն, որ Թուրքիան չկարողացաւ ձերբազատուել Ադրբեջանի հանդէպ ստանձնած իր հովանաւորչական դերից: Միեւնոյն ժամանակ, թերեւս առաջին անգամ, երեւան եկան թուրք-ադրբեջանական եղբայրութեան եւ ,մէկ ազգ, մէկ պետութիւնէ յայտնի թեզի պառակտման որոշ հաւանականութիւններ, ինչը առաւել ցայտուն երեւաց ,դրօշների ճգնաժամիէ ընթացքում: Այդ օրերին ադրբեջանական մամուլը յատկապէս աչքի ընկաւ սուր ելոյթներով: Կարծում ենք, որ այս ամէնը կարող է կարեւոր նշանակութիւն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մշակման տեսանկիւնից: 1ընդհանուր առմամբ հայ-թուրքական յարաբերութիւնները, կամ աւելի ճիշտ, դրանց փաստացի բացակայութիւնը, կարելի է բնորոշել որպէս ,առանց կոնուենցիաների դիւանագիտութեանէ վառ օրինակ, այսինքն` դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեան պայմաններում երկկողմ յարաբերութիւնների քաղաքականութիւն, ինչը շարունակւում է շուրջ 17 տարի: Այս տարիների ընթացքում հայկական արտաքին քաղաքականութիւնը բնորոշուեց երեք ժամանակաշրջաններով: Այսպէս` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-պետրոսեանի նախագահութեան տարիները հայ-թուրքական յարաբերութիւններում բնորոշուեցին Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցում բաւական զուսպ քաղաքականութեամբ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը կոշտացրեց դիրքորոշումը Ցեղասպանութեան հարցում եւ վերջինիս միջազգային ճանաչումը դարձրեց հայկական արտաքին քաղաքականութեան օրակարգային խնդիրներից մէկը: Երրորդ փուլի սկիզբը համընկաւ նախագահ Սերժ Սարգսեանի իշխանութեան գալով, որն առանձնանում է պաշտօնական յարաբերութիւնների ձեւաւորման աշխուժութեամբ: 2,զրոյ խնդիր հարեւանների հետէ քաղաքական վեկտորը, որը իշխող ԱԶԿ կուսակցութեան արտաքին քաղաքականութեան պաշտօնական ուղղութիւնն է, ենթադրում է առանց խնդիրների յարաբերութիւնների հաստատում հարեւան երկրների հետ: Սակայն շատ վերլուծաբաններ նշում են, որ այս քաղաքականութիւնը սերտօրէն առնչւում է թուրքական ,նէոօսմանիզմէ գծի հետ: Վերջինս էլ ենթադրում է այսպէս կոչուած soft power-ի կիրառմամբ նախկին Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող երկրներում համընդհանուր օսմանեան անցեալի վրայ հիմնուած մշակութային եւ տնտեսական ազդեցութեան ու կապերի ամրապնդում, որի վերջնական արդիւնքում այդ երկրները կ'ընդգրկուեն Թուրքիայի ազդեցութեան գօտու մէջ: Վարուժան Գեղամեան «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ