«Մայրաքաղաքում կանաչապատման մշակոյթը պէտք է սկզբունքօրէն<br /> փոխուի»,- ասում է Երեւանի քաղաքապետը<br />


«Մայրաքաղաքում կանաչապատման մշակոյթը պէտք է սկզբունքօրէն
փոխուի»,- ասում է Երեւանի քաղաքապետը

  • 31-01-2011 18:58:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարնանը առեւտրի բաւականին ակտիւ շրջան է, եւ առեւտրականների համար յարմարաւետ պայմանների ստեղծման նպատակով պէտք է ուսումնասիրել նոր մինիշուկաների կազմակերպման պահանջարկի անհրաժեշտութիւնը: Այս մասին նշուեց Երեւանի քաղաքապետարանում յունվարի 31-ին անցկացուած աշխատանքային խորհրդակցութիւնում, որը վարում էր քաղաքապետ Կարեն Կարապետեանը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, խաղախապետարանը խիստ եւ հետեւողական է լինելու ապօրինի շինութիւնների եւ հողազաւթումների կանխարգելման ուղղութեամբ տարւվող աշխատանքը: Խորհրդակցութիւնում նշուվել է, որ հասարակական տրանսպորտի աշխատանքի արդիւնաւէտութեան եւ ուղեւորահոսքը կառավարելի դարձնելու նպատակով մշակtyել է տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգի նախագիծը: Կ.Կարապետեանը շեշտեց բիւջէտային ապառքների, ինչպէս նաեւ գոյքահարկի ու հողի հարկի հաւաքագրումն աւելի արդիւնաւէտ կազմակերպելու անհրաժեշտութիւնը` առաջարկելով ճշտել եւ գնահատական տալ գոյքային հարկերի բազային տուեալների մասով: Քաղաքապետի հանձնարարականների շրջանակում անդրադարձ եղավ Երեւանի կանաչապատման խնդրին: «Մայրաքաղաքում կանաչապատման մշակոյթը պէտք է սկզբունքօրէն փոխուի»,- յայտարարեց քաղաքապետը: Ներկայումս մշակւում է շահագրգիռ կողմերի մասնակցութեամբ քննարկված ֆունկցիոնալ կանչապատման համար նախատեսուած ծրագիր, համաձայն որի Երեւանի այգիներն ու պուրակները պէտք է համալրվեն տեղի բնակլիմայական պայմաններին համապատասխանող ծառատեսակներով ու բուսատեսակներով, ինչի արդիւնքում ակնկալւում է նուազեցնել փոշու եւ տրանսպորտային արտանետումների ազդեցութիւնը շրջակայ միջավայրի վրայ: Կրթութեան ոլորտի խնդիրների կապակցութեամբ նշուեց, որ հանրակրթական դպրոցներում անհրաժեշտ է հրատապ լուծում տալ մի շարք խնդիրների: Ի մասնաւորի կարեւորուեց հոգաբարձուների խորհրդի ձեւաւորումը` առանձնակի կարեւորելով բարերարների կողմից կատարուված հանգանակութիւնների եւ իրականացուած ծախսերի թափանցիկության ապահովումը, նոյն սկզբունքը ապահովելով նաեւ կրթական գործընթացում հավաստագրերի ստացման եւ տնօրէնի թափուր տեղի համար յայտարարուած մրցույթներում: Անդրադառնալով մայրաքաղաքի նախադպրոցական հաստատութիւններում սննդի որակի եւ չափաբաժնի ուսումնասիրութեան հարցին, Կ.Կարապետեանը կարեւորեց երեխաների սննդակարգի մէջ անհրաժեշտ կալորիականության ապահովումը: Քաղաքապետը յատուկ ուշադրութիւն հրաւիրեց այդ հաստատութիւններում վարձավճարների գանձման մասով առկայ տարբերակուած մօտեցումներին: «Մենք ունենք տարբեր վարչական շրջաններում տարբեր մօտեցում` մի երեխայի համար 0-ից մինչեւ 8000 դրամ գումարի գանձում: Աւանում զրո է: Աւանի օրինակը պէտք է ուսումնասիրենք»,- նշեց Կ.Կարապետեանը: Աշակերտ-մշակոյթային օջախներ կապն ամրապնդելու նպատակով մայրաքաղաքի դպրոցներում այսուհետ կներդրուի աբոնեմենտային համակարգ: Այս հարցում քաղաքապետը կարեւորեց նաեւ «Կանազ» մշակոյթի տան վերակառուցման եւ տեղում կինոթատրոնի ստեղծման անհրաժեշտութիւնը: «Կանազ կինոթատրոնը կարող է դառնալ սոցիալական կինոթատրոն, որտեղ տոմս չի վաճառուելու եւ որտեղ երեխաների համար կցուցադրուեն միայն հայրենասիրական, ճանաչողական ֆիլմեր»,- նշեց քաղաքապետը:
  -   Հասարակութիւն