Հայաստանը չի մասնակցի «Եւրատեսիլ-2011»-ի եզրափակիչ փուլին


Հայաստանը չի մասնակցի «Եւրատեսիլ-2011»-ի եզրափակիչ փուլին

  • 11-05-2011 02:12:26   |   |  Մշակոյթ
Քուէարկութեան արդիւնքներով Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին չանցաւ «Եւրատեսիլ-2011» երգի մրցոյթի եզրափակիչ փուլ: Մրցոյթի առաջին կիսաեզրափակիչ փուլից եզրափակիչ փուլ անցան Սերբիայի, Լիտուայի, Յունաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Շուեյցարիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Իսլանդիայի մասնակիցները: Նշենք, որ առաջին կիսաեզրափակչին մասնակցում էին Լեհաստանի, Նորվեգիայի, Ալբանիայի, Հայաստանի, Թուրքիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Շուեյցարիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մալթայի, Սան Մարինոյի, Խորուաթիայի, Իսլանդիայի, Հունգարիայի,պորտուգալիայի, Լիտուայի, Ադրբեջանի եւ Յունաստանի ներկայացուցիչները: Գերմանիայի Դիւսելդորֆ քաղաքում անցկացուող «Եւրատեսիլ-2011» միջազգային երգի մրցոյթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կ'ունենայ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին:
  -   Մշակոյթ