Հայ եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Իրաքի կրոնական<br /> առաջնորդների հանդիպմանը<br />


Հայ եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Իրաքի կրոնական
առաջնորդների հանդիպմանը

  • 22-01-2011 11:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 18-ին, Ժնեւում, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կենտրոնական կոմիտէի ժողովի շրջանակներում տեղի ունեցաւ Իրաքի կրոնական առաջնորդների հանդիպումը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ այս հանդիպմանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում էր Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանը, ով հանդիսանում է նաեւ Իրաքի քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդների խորհրդի գլխաւոր քարտուղարը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են վերջերս Իրաքում քրիստոնյաների դէմ կիրառուած հալածանքներին եւ ահաբեկչական գործողութիւններին: Կենտրոնական կոմիտէի ընդլայնուած կազմով նիստի ժամանակ նրանք ընդգծել են Իրաքի բոլոր բնակիչների համար անվտանգութեան ապահով միջավայր ստեղծելու անհրաժեշտութիւնը: Իրաքի կրոնական առաջնորդները շեշտել են, որ Եկեղեցին Իրաքում շարունակում է մնալ ճնշման տակ, եւ, եթէ այսպէս շարունակուի, քրիստոնյաները կկանգնեն խիստ վտանգի առաջ:
  -   Հասարակութիւն