Մեկնարկել է դպրոցականների հայ-վրացական առաջին օլիմպիադան<br />


Մեկնարկել է դպրոցականների հայ-վրացական առաջին օլիմպիադան

  • 21-01-2011 18:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Ա.Շահինեանի անուան ֆիզմաթ յատուկ դպրոցում յունվարի 21-ին տեղի է ունեցել դպրոցականների հայ-վրացական առաջին օլիմպիադայի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, ՀՀ ԿԳ նախարար Արմէն Աշոտեանը նշել է, որ օլիմպիադայի կազմակերպման գաղափարը պատկանում է երկու երկրների ղեկավարներին, ովքեր ցանկութիւն են ունեցել խորացնել յարաբերութիւնները ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլ նաեւ հումանիտար համագործակցութեան ոլորտում, մասնաւորապէս ստեղծելով հնարավորույթուններ երկու երկրների երիտասարդ սերունդների համար ծանօթանալ եւ շփւել միմեանց հետ: Նախարարն ընդգծել է, որ օլիմպիադան կլինի շարունակական եւ երկու երկրները յաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաեւ առարկաների ցանկը: Վրաստանի պատուիրակութեան ղեկավար Ալուդա Գոգլիչիձեն, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նշել է, որ այս մրցոյթը լուրջ հիմքեր է ստեղծում երկու երկրների աշակերտների միջեւ շփումների եւ բարեկամութեան խորացման համար: Նա վստահութիւն է յայտնել, որ օլիմպիադան շարունակական բնոյթ է ունենալու: Հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադան անցկացւում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» եւ «Ինֆորմատիկա» առարկաներից: Իւրաքանչիւր երկրից օլիմպիադային մասնակցում են 30-ական աշակերտ, իւրաքանչիւր առարկայից տասական աշակերտ: Հայկական թիմում հանդէս են գալիս ՀՀ տարբեր մարզերի աշակերտներ, իսկ վրացական թիմում ընդգրկուած են նաեւ Վրաստանում ապրող ազգութեամբ հայ աշակերտներ: Օլիմպիադայի կազմակերպմանն աջակցել են ԵՊՀ-ն, «Սինոփսիս» ընկերութիւնը եւ «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամը: Ըստ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, օլիմպիադայի արդիւնքները կհրապարակուեն յունվարի 23-ին: Յաղթողները կպարգեւատրվեն մեդալներով եւ պատուոգրերով:
  -   Հասարակութիւն