Հստակեցվել են այն ուղղութիւնները, որոնց շրջանակում Երեւանը<br /> կհամագործակցի ՉԺՀ քաղաքների հետ<br />


Հստակեցվել են այն ուղղութիւնները, որոնց շրջանակում Երեւանը
կհամագործակցի ՉԺՀ քաղաքների հետ

  • 21-01-2011 18:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի եւ Չինաստանի քաղաքների միջեւ համագործակցութեան ընդլայնման եւ փոխշահավետ ծրագրերի իրականացման խնդիրներ են քննարկուել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանի եւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Թիան Չանչունի յունվարի 21-ի հանդիպմանը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, կողմերը հստակեցրել են բոլոր այն ուղղութիւնները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՉԺՀ քաղաքների հետ: Շնորհաւորելով Կ.Կարապետեանին Երեւանի քաղաքապետի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ, դեսպանն ասել է. «Համոզուած եմ, որ Ձեր պաշտօնավարման ընթացքում Երեւանը կունենայ բուռն զարգացում եւ է'լ աւելի կգեղեցկանա»:
  -   Հասարակութիւն