Արաքս Փաշայեան. «Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաները նոր մարտահրաւէրների առջեւ»


Արաքս Փաշայեան. «Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաները նոր մարտահրաւէրների առջեւ»

  • 21-01-2011 13:10:28   | Հայաստան  |  Յօդուածներ
Մերձաւոր Արեւելքը քրիստոնէութեան բնօրրանն է: Այստեղ էն գտնւում քրիստոնէական ամենահին եկեղեցիներն ու դաւանանքները, այստեղ էն ապրում առաջին քրիստոնեաների յետնորդները: Քրիստոնէական համայնքներ կան Եգիպտոսում, Լիբանանում, Իրաքում, Սիրիայում, Յորդանանում, Պաղեստինում, Իրանում եւ այլուր: Միանշանակ ասել, թէ քրիստոնեաները միշտ խաղաղ էն ապրել իսլամական միջավայրում, չափազանցութիւն կը լինի, սակայն հանդուրժողականութեան որոշակի մակարդակ, որպէս կանոն, եղել է: Քրիստոնէական համայնքները կարողացել էն որեւէ կերպ դաւանել իրենց կրօնը, գործառել ազգային իրաւունքները, բայց միշտ էլ մտավախութիւն էն ունեցել իսլամական միջավայրում գոյատեւելու հարցում: Այս առումով, Միջին Արեւելքի քրիստոնեաների շրջանում միշտ էլ եղել է Ամերիկա, Եւրոպա կամ Աւստրալիա արտագաղթելու միտումը: Մինչեւ 2003-ը մօտ 1 միլիոնի հասնող Իրաքի քրիստոնէական համայնքն այսօր հազիւ հաշւուում է 400.000: Երբեմնի քրիստոնէաբնակ Մոսուլում այսօր քրիստոնեաներ գրեթէ չէն մնացել: Չունենալով անվտանգութեան երաշխիքներ` Իրաքի քրիստոնեաները, այդ թւում` հայերը, Բաղդադից, ինչպէս նաեւ երկրի այլ շրջաններից արտագաղթում էն, իսկ նրանց մի մասը տեղափոխւում է հիւսիս` քրդական շրջաններ, որտեղ անվտանգութեան որոշակի երաշխիքներ կան: 2003-ից մինչ օրս բազմիցս մոլեռանդ մուսուլմանների թիրախ էն դարձել քրիստոնէական եկեղեցիները, ահաբեկչութեան էն ենթարկուել, առեւանգուել ու սպանուել մեծ թուով քրիստոնեաներ: Վերջին շրջանում Իրաքի քրիստոնեաների դէմ իրականացուած բռնութիւններից թերեւս ամենաողբերգականն ու մասշտաբայինը 2010-ի հոկտեմբերի 31-ին Բաղդադի ասորական կաթոլիկ եկեղեցու դէմ իրականացուած յարձակումն էր, որին զոհ դարձաւ մօտ 58 մարդ: Ահաբեկչութեան պատասխանատուութիւնն իր վրայ վերցրեց Ալ-Կաիդայի հետ կապ ունեցող, Իրաքի իսլամական պետութիւն անունով ծայրահեղական մի կազմակերպութիւն: Հէնց նոյն կառոյցը որոշ ժամանակ անց կոչ արեց թիրախ դարձնել Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաներին` այս անգամ Եգիպտոսի ղպտիական եկեղեցու «մեղքով», քանի որ այն իբր գերութեան մէջ է պահում ղպտի երկու նորադարձ իսլամադաւան կանանց. փաստ, ինչը ղպտիական եկեղեցին հերքում է: Ղպտի կանանց հետ կապուած միջադէպը նոր լիցքեր հաղորդեց Եգիպտոսում կրօնական ծայրահեղական այն շարժմանը, որն ուղղուած է ղպտիական եկեղեցու եւ մասնաւորապէս ղպտիների հոգեւոր առաջնորդ Շնուդայ Երրորդ պատրիարքի դէմ: Պատահական չէ, որ 2010-ի դեկտեմբերի 31-ին Եգիպտոսի միջերկրածովեան Ալեքսանդրիայ քաղաքի մզկիթներից մէկի` Ալ-կաիդ Ջոհարի դիմաց ուրբաթօրեայ աղօթքից յետոյ հաւաքուած մուսուլման մոլեռանդ ցուցարարները պահանջում էին յարձակում իրականացնել Սրբերի եկեղեցու (Ալ-Կիդդիսին) եւ Եգիպտոսի ղպտիների հոգեւոր առաջնորդի դէմ, քանի որ Սրբերի եկեղեցին նոյնպէս ներառուած էր Ալ-Կաիդայի թիրախների ցուցակում: Սա, ի դէպ, ղպտի բարձրաստիճան հոգեւորականի դէմ ուղղուած առաջին ելոյթը չէր: Բաւական է յիշել 2010-ի հոկտեմբերի 8-ին Ալեքսանդրիայի մէկ այլ` Իբրահիմ մկզիթի դիմաց, կրկին ուրբաթօրեայ աղօթքից յետոյ տեղի ունեցած հաւաքը: 87-ամեայ Շնուդայ Երրորդն իր մուսուլման հակառակորդների կողմից դիտարկւում է իբրեւ արտաքին ուժերի կողմից հովանաւորուող գործիչ, որը նպաստում է Եգիպտոսի մասնատմանը եւ ղպտիական անկախ պետութեան ստեղծմանը: Եւ ահա, Ալեքսանդրիայում նշուած ցոյցի օրը, դեկտեմբերի 31-ի երեկոյեան, այսինքն` Տարեմուտի գիշերը, երբ ղպտի հաւատացեալները դուրս էին գալիս Սրբերի եկեղեցում գրեթէ աւարտուած ամանորեայ պատարագից, եկեղեցու դիմաց հզօր պայթիւն տեղի ունեցաւ, որի հետեւանքով մօտ երեք տասնեակ մարդ զոհուեց, բոլորը` ղպտիներ, մօտ 70-ը վիրաւորուեց: Ահաբեկչութեան կազմակերպման տարբեր վարկածներ առաջ քաշուեցին: Ըստ առաջինի` ահաբեկչութիւնը կարող էր իրականացրած լինել Ալ-կաիդայի հետ առնչութիւն ունեցող որեւէ կառոյց` անձնասպան մահապարտի միջոցով: Նախագահ Հ.Մուբարաքն իր ելոյթում նշեց, որ ահաբեկչութիւնն իրականացուել է արտաքին ուժերի կողմից, որոնք նպատակ ունէն ապակայունացնել իրավիճակը Եգիպտոսում, այդ իսկ պատճառով ահաբեկչութեանը դիմագրաւելն ինչպէս մուսուլմանների, այնպէս էլ քրիստոնեաների խնդիրն է: Այն, որ Եգիպտոսը կարող էր թիրախ դառնալ արտաքին ուժերի համար, քիչ հաւանական չէ, եթէ հաշուի առնենք, որ աշնանն այդ երկրում անցկացուելու էն նախագահական ընտրութիւններ: Նշենք, որ սոցիալական եւ քաղաքական տարաբնոյթ խնդիրների մէջ ներքաշուած Եգիպտոսում օրակարգային է նոր իշխանութեան ձեւաւորման հարցը: Յայտնի չէ` արդեօք արդէն ծեր Հոսնի Մուբարաքը կ'առաջադրի՞ իր թեկնածութիւնը, թէ՞ առաջ կը քաշի որդուն` Գամալ Մուբարաքին. խնդիր, ինչը վերջին շրջանում հասարակական դժգոհութիւնների առիթ է դարձել: Ըստ մէկ այլ վարկածի` ահաբեկչութիւնն իրականացուել է աւտոմեքենայում տեղադրուած պայթուցիկի հետեւանքով, ինչը փաստում է, որ ղպտիներն անվտանգութեան հետ կապուած լուրջ խնդիրներ ունէն: Ասուածի ապացոյցն է նաեւ այն, որ իշխանութիւններն աչք էն փակել նոյն օրը մզկիթի առջեւ տեղի ունեցած ելոյթի վրայ: Ըստ այդմ` այն, ինչ տեղի է ունենում ղպտիներ հետ, մասնաւորապէս վերջին տարիներին, ոչ այլ ինչ է, քան երկրում սկիզբ առած հակաքրիստոնէական մոբիլիզացիայի արդիւնք: Նշուած կարծիքի հետ, բնականաբար, համամիտ չէ Շնուդայ Երրորդին իր ցաւակցութիւնները յայտնած Ալ-ազհարի իմամ Ահմադ Ալ-տայիբը, որը համոզուած է, որ ահաբեկչութիւնն ուղղուած է Եգիպտոսի ազգային միասնութեան դէմ: Վերջինս առիթ ունեցաւ նաեւ ասելու, որ Շնուդայ Երրորդը, որպէս կանոն, խօսում է միայն քրիստոնեաների դէմ ուղղուած բռնութիւնների մասին` չանդրադառնալով նոյնանման բռնութիւնների զոհ դարձող մուսուլմանների խնդրին: Նշենք, որ ղպտիները Մերձաւոր Արեւելքի ամենամեծ քրիստոնէական համայնքն էն: Իսկ Եգիպտոսում, որտեղ կազմում էն երկրի 80 միլիոն բնակչութեան 8-10 տոկոսը, պարբերական ճնշումների էն ենթարկւում: Միայն վերջերս իշխանութիւններն արգելեցին ղպտիներին եկեղեցի կառուցել, ինչն առաջ բերեց բախումներ ղպտի ակտիւիստների ու ոստիկանութեան միջեւ: Ղպտիները բողոքում էն` նշելով, որ Եգիպտոսում ամէն մի թաղամասում, նոյնիսկ ամէն մի եկեղեցու մօտ մզկիթ կայ, մինչդեռ քրիստոնեաներին, որոնք նոյնպէս այդ երկրի լիիրաւ քաղաքացիներն էն, եկեղեցաշինութիւնը, կարելի է ասել, գրեթէ արգելւում է: Բացի այդ, պարբերական էն դարձել ղպտիական բիզնեսը բօյկօտելու կոչերը: Յատկանշական է, որ Եգիպտոսում ընտրութիւններից առաջ ղպտիների հետ կապուած միջադէպեր էն տեղի ունենում, ինչը, ըստ ամենայնի, նպատակ ունի հակազդել ղպտիների մասնակցութեանը հասարակական-քաղաքական գործընթացներին, մէկ այլ դէպքում` օգտագործել ղպտիական գործօնը` քաղաքական հարցեր լուծելու կամ անկայունութիւն ստեղծելու համար: Չնայած ղպտիների շրջանում առկայ դժգոհութիւններին, Եգիպտոսում քրիստոնէական յուզումները հազուադէպ երեւոյթ էն, ինչը կապուած է նաեւ Եգիպտոսի` աւտորիտար երկիր լինելու հանգամանքի հետ: Սակայն Սրբերի եկեղեցու դէմ իրականացուած ահաբեկչութիւնն ի յայտ բերեց դժգոհութեան հուժկու ալիք, ինչն ապագայում կարող է ունենալ նորանոր դրսեւորումներ` նպաստելով ղպտիական ազգային շարժման ակտիւացմանը եւ քրիստոնէական մոբիլիզացիային: Ահաբեկչութեանը յաջորդող օրերին բախումներ տեղի ունեցան ղպտիների եւ եգիպտական ոստիկանութեան ու անվտանգութեան ուժերի միջեւ, ցուցարարների դէմ կիրառուեց արցունքաբեր գազ: Տեղի ունեցան ցոյցեր ու երթեր, որոնց մասնակիցները տանում էին ծանր փայտէ խաչեր` ի ցոյց դնելով, որ պատրաստ էն զոհուել յանուն Սուրբ խաչի: Ի դէպ, վերջին տասը տարիների ընթացքում նշուած միջադէպը ղպտիների դէմ իրականացուած ամենամեծ ահաբեկչութիւնն էր: Նմանօրինակ վերջին ահաբեկչութիւնը տեղի է ունեցել մօտ տասը տարի առաջ` 2000-ի յունուարի 2-ին, Եգիպտոսի հարաւում գտնուող եւ 70 տոկոս ղպտի բնակչութիւն ունեցող Կոշեհ բնակավայրում, որտեղ սպանուեցին մեծ թուով ղպտիներ: Ի տարբերութիւն այլ քրիստոնեաների, այդ թւում` հայերի, որոնց եգիպտացիներն ինչ-որ առումով հիւր էն համարում, ղպտիների նկատմամբ միանգամայն այլ վերաբերմունք կայ: Մուսուլմանները որոշակի վտանգ էն տեսնում էթնիկ եգիպտացիներ համարուող ղպտիներից, նրանց մրցակիցնէր համարում: Սակայն այս հարցում մօտեցումները տարբեր էն: Այս տեսանկիւնից ուշագրաւ է դէպքի կապակցութեամբ Եգիպտոսի մուսուլմանների արձագանքը: Ղպտիներին ցաւակցութիւն յայտնեց Եգիպտոսում ամենամեծ հեղինակութիւն վայելող կրօնաքաղաքական, ընդդիմադիր շարժումը` «Մուսուլման եղբայրները», որը կոչ արեց իր հաւատակիցներին` պաշտպանել քրիստոնէական եկեղեցիները: Իսկ Կ'ահիրէի քրիստոնէական Շուբրայ թաղամասում տեղի ունեցաւ մօտ չորս հազարանոց հանրահաւաք` ուղղուած ահաբեկչութեան դէմ, որին մասնակցում էին թէ՛ քրիստոնէական, թէ՛ իսլամական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ: Յատկանշական է, որ ղպտիների Սուրբ Զատիկի օրը` յունուարի 7-ին, բազմաթիւ մուսուլմաններ իրենց աջակցութիւնը յայտնեցին ղպտիներին: Նրանք ղպտիական եկեղեցիների դիմաց շղթաներ կամ, այլ կերպ ասած` մարդկային պատեր էին կազմել` ձգտելով ի ցոյց դնել, որ պատրաստ էն իրենց վրայ վերցնել այն հարուածները, որ կուղղուէն ղպտիներին: Ղպտիների Սուրբ Ծննդեան միջոցառումներին մասնակցեցին եգիպտացի արաբ հասարակական-քաղաքական եւ մշակութային բազմաթիւ գործիչներ, այդ թւում` Հոսնի Մուբարաքի երկու որդիները: Այդ օրը մօտ 70.000 ոստիկաններ ղպտիական եկեղեցիների մօտ եւ այլ վայրերում ապահովում էին քրիստոնեաների անվտանգութիւնը: Ղպտիական եկեղեցու դէմ իրականացուած ահաբեկչութիւնը միջազգային մեծ արձագանք գտաւ: Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին Նոր տարուայ կապակցութեամբ դիմելով երկրի կրօնական համայնքներին` նշեց, որ չի պատրաստւում հանդուրժել Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների դէմ իրականացուող կրօնական զտումները, քանի որ ինչպէս Իրաքում, այնպէս էլ Եգիպտոսում, Արեւելքի քրիստոնեաները գտնւում էն իրենց տանը: Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, որը վերջին շրջանում բազմիցս անդրադարձել է Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաների խնդիրներին, խօսելով միջադէպի մասին, կրօնական ազատութիւնների պակասը համարեց սպառնալիք միջազգային անվտանգութեանը: Ողջոյնի ուղերձով դիմելով Սուրբ Ծնունդը յունուարի 7-ին նշող արեւելեան քրիստոնէական եկեղեցիներին եւ ակնյայտօրէն ղպտիներին հասցէագրուած պատգամով` նա կոչ արեց չկորցնել ոգու կորովը փորձութեան ժամին: Իսկ ահա վերջերս Open Doors միջազգային մարդասիրական կազմակերպութիւնը հրապարակեց 2011թ. Քրիստոնեաների համար վտանգաւոր երկրների ցուցակը, որում տեղ է գտել 52 երկիր: Դրանց մի հատուածը իսլամական երկրներ էն` Իրանը, Աֆղանստանը, Սաուդեան Արաբիան, Սոմալին, Իրաքը, Թուրքիան եւ այլն: Զեկոյցում նշւում է, որ ներկայ պահին ողջ աշխարհում ճնշումներ էն իրականացւում 100 միլիոն քրիստոնեաների դէմ: Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների դէմ ճնշումներն ու բռնութիւնները տարաբնոյթ ենթադրութիւնների տեղիք էն տալիս: Ամէն պարագայում, դրանք շատ աւելի քաղաքական, քան կրօնական գործօններով էն պայմանաւորուած: Այն, որ ցանկացած ուժային կենտրոն կարող է իրականացնել ահաբեկչութիւն` ներկայացնելով այն Ալ-կաիդայի անունից, այլեւս նորութիւն չէ: Այնպէս որ, այս պարագայում եւս, Ալ-կաիդայի անունը ոչինչ չի կարող ասել: Որ իլամական հասարակութիւններում կան հակաքրիստոնէական մտայնութիւններ, գաղտնիքհինգերորդ շարասիւնէ, որի միջոցով Արեւմուտքը փորձում է միջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին: Այդպէս է եղել նաեւ գաղութատիրութեան շրջանում, երբ քրիստոնեաները շատ դէպքերում թիրախ էն դարձել մուսուլմանների կողմից: Պատահական չէ, որ Իրաքում ամերիկեան օկուպացիայի շրջանում բռնութիւններ էին իրականացւում այն քրիստոնեաների նկատմամբ, ովքեր որեւէ կերպ համագործակցում էին ամերիկացիների կամ եւրոպացիների հետ: Այդ իսկ պատճառով եւրոպական կառավարութիւնների յայտարարութիւնները` ի պաշտպանութիւն քրիստոնեաների, կարող էն նաեւ հակառակ նշանակութիւնն ունենալ: Ալեքսանդրիայի ահաբեկչութիւնը մէկ անգամ եւս եկաւ փաստելու, որ քրիստոնեաների եւ մուսուլմանների միջեւ փոխհամաձայնութեան եւ փոխադարձ վստահութեան հետ կապուած լրջագոյն խնդիրներ կան, որոնք աւելի շատ քաղաքական բովանդակութիւն ունէն, հետեւաբար դժուար յաղթահարելի էն: Պատահական չէ, որ այսօր առանձին կարծիքներ էն հնչում այն մասին, որ մի օր Մերձաւոր եւ Միջին Արեւելքից քրիստոնէութիւնը կարող է վերջնականապէս դուրս մղուել: Արաքս Փաշայեան «Նորավանք» հիմնադրամ 21.01.2011
  -   Յօդուածներ