Ընդդէմ «Ժամանակ» թերթի Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների հայցի քննութիւնը հայցվորների բացակայութեան պատճառով չկայացաւ <br />


Ընդդէմ «Ժամանակ» թերթի Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների հայցի քննութիւնը հայցվորների բացակայութեան պատճառով չկայացաւ

  • 20-01-2011 15:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանում չկայացաւ Հայաստանի նախկին նախագահի որդու եւ կնոջ` Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների, հայցի քննությունն ընդդէմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի` հայցվորների եւ նրանց ներկայացուցիչ Սարգիս Գրիգորեանի բացակայութեան պատճառով: Դատական նիստը հետաձգուեց մինչեւ փետրուարի 1-ը: Ըստ հայցվորների, «Ժամանակ» օրաթերթը արատաւորել է հայցվորների պատիվըն եւ բարի համբավը: Նրանք պահանջում են հերքում տպագրել եւ պատասխանողից բռնագանձել վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցուած 6 մլն ՀՀ դրամի չափով վնասը:
  -   Հասարակութիւն