Ադրբեջանում իսլամիստներին հալածում էն <br />


Ադրբեջանում իսլամիստներին հալածում էն

  • 20-01-2011 14:22:23   |   |  Յօդուածներ
Ադրբեջանում Իսլամիստական կուսակցութեան ակտիւիստների ձերբակալութիւնները սկսուել էն այն ժամանակ, երբ նրանց առաջնորդը երկրի նախագահին չարագործ է անուանել: Ադրբեջանի Իսլամիստական կուսակցութեան մի շարք ակտիւիստներ էն ձերբակալուել, երբ նրանց առաջնորդը համեմատել է նախագահ Իլհամ Ալիեւին շիաների պատմութեան մէջ ամենաատելի անձնաւորութիւններից մէկի հետ: Յունուարի 7-ին ձերբակալուել էն Ադրբեջանի Իսլամիստական կուսակցութեան առաջնորդ Մովսում Սամեդովը, նրա տեղակալ Վագիֆ Աբդուլլաեւը, վարորդ Միրհուսեյն Քազիմովը եւ կուսակցութեան ակտիւիստ Էլչին Հասանովը: Ներքին գործերի նախարարութեան եւ գլխաւոր դատախազութեան յայտարարութիւնների համաձայն` նրանք կասկածւում էն ահաբեկչական յարձակումներ ծրագրելու մէջ: Իսլամիստական կուսակցութեան անդամներին 10-15 օրուայ ազատազրկման էն դատապարտել` ոստիկանութեանը դիմադրութիւն ցոյց տալու համար: Սակայն այսքանով ձերբակալութիւնները չէն աւարտուել: Յունուարի 10-ին բանտարկուել էն աստուածաբան Զուլֆուգար Միքայիլզադէն եւ ,ազգային բարոյական արժէքներէ կազմակերպութեան նախագահ Մեհդի Մամեդովը, ինչպէս նաեւ` Իսլամիստական կուսակցութեան մի շարք այլ ակտիւիստներ: Յունուարի 11-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարութիւնը եւ գլխաւոր դատախազութիւնը յայտարարել էն, որ Սամեդովի ձերբակալուած երկու զարմիկների տներում ոստիկանութիւնը ձեռքի նռնակներ եւ փամփուշտներ է յայտնաբերել: Վերլուծաբանների կարծիքով`այս ձերբակալութիւնների պատճառը յունուարի 2-ին տեղի ունեցած Սամեդովի ելոյթն է եղել: YouTube-ում լայնօրէն շրջանառուող տեսահոլովակներում Սամեդովը քննադատում էր դպրոցներում աշակերտուհիների` հիջաբ կրելու վերաբերեալ արգելքը, պաշտօնական օղակներում տարածուած կոռուպցիան եւ խօսքի ազատութեան սահմանափակումները: Այնուամենայնիւ, Սամեդովի ելոյթի ամենավիճահարոյցը մասը վերաբերում էր երկրի նախագահին: Իսլամիստական կուսակցութեան առաջնորդը 2003-ին նախագահի պաշտօնը հօրից ժառանգած Իլհամ Ալիեւին համեմատել էր Եզիդ իբն Մուաւիայի հետ, ում ղեկավարած ուժերը ժամանակին սպանել էին Մուհամմէդ մարգարէի թոռ Յուսեյնին`ինչի արդիւնքում մահմեդականները բաժանուեցին սուննիների եւ շիաների: ,իլհամ Ալիեւը կուռքի է վերածել իր հօրը եւ ստիպում է ժողովրդին պաշտել նրան: Սակայն Ադրբեջանի բնակչութեան մեծամասնութիւնը մահմեդական է եւ պէտք է պայքար սկսի այս անգութ ռեժիմի դէմ` վերջ տալով Եզիդին յիշեցնող այս մարդու իշխանութեանըէ, - յայտարարել էր Սամեդովը: Ադրբեջանի բնակչութեան մեծամասնութիւնը կազմում էն շիաները, ինչպէս եւ հարեւան Իրանում: Վերլուծաբանների խօսքերով` անցեալ տարուայ ընտրութիւնների ժամանակ իշխանութիւնները համարեա ոչնչացրել էին աշխարհիկ ընդդիմութեանը, երբ այն ներկայացնող երկու գլխաւոր կուսակցութիւններին չէր յաջողուել անցնել խորհրդարան, իսկ այժմ ուշադրութիւնը սեւեռել էն իսլամիստական ուժերի վրայ: ,2010 թուականի ընտրութիւնների ժամանակ տեղ գտած կեղծումների հետեւանքով` ընդդիմութեան ոչ մի ներկայացուցիչ չկարողացաւ մուտք գործել խորհրդարան: Եթէ իշխանութիւնները նպատակադրուել էն ոչնչացնել քաղաքակիրթ, աշխարհիկ ընդդիմութիւնը, ապա պէտք է պատրաստ լինէն դրա փոխարէն կրօնական կամ էթնիկական քաղաքական ուժերի ի յայտ գալունէ, - կարծիք է յայտնել ,ատլասէ հետազօտական կենտրոնի տնօրէն Էլխան Շահինօղլուն: Սամեդովն ակտիւ գործունէութիւն է իրականացնում քաղաքական ասպարէզում 1993 թուականից: 1996-97 թթ. նա սովորել է շիաների գլխաւոր կրօնական կենտրոնում, որը գտնւում է իրանական Քոմ քաղաքում, իսկ 2007 թուականից գլխաւորում է Ադրբեջանի Իսլամիստական կուսակցութիւնը: Ձերբակալուած իսլամիստական բոլոր ակտիւիստները գտնւում էն Բաքուի բանտում, մինչդեռ Սամեդովի ձերբակալութեան վայրն իշխանութիւնները գաղտնի էն պահում: Ներքին գործերի նախարարութեան մամլոյ խօսնակ Էհսան Զահիդովը մերժել է մեկնաբանութիւններ տալ Սամեդովի գտնուելու վայրի, ինչպէս նաեւ` նրան սպառնող կտտանքների մասին ենթադրութիւնների վերաբերեալ: Ադրբեջանի պաշտօնական մահմեդական կառոյցը, որը մօտ է իշխանութիւններին, յայտարարութիւն է տարածել` բացէիբաց մեղադրելով Սամեդովին: ,մովսում Սամեդովի մեկնաբանութիւնները… բողոքի ալիք էն բարձրացրել երկրի հաւատացեալների շրջանում: Այս մեկնաբանութիւններն ուղղուած էն ժողովրդի եւ պետութեան դէմ եւ նպատակադրուած էն հասարակական լարուածութիւն ստեղծել: Հաւատացեալները չէն հանդուրժի այն դիտողութիւնները, որոնք ուղղուած էն ընդդէմ Իլհամ Ալիեւի, ով հետեւել է մեծն Հէյդար Ալիեւի օրինակին` լուսաւորելով ադրբեջանական պետութիւնը եւ ժողովրդին իր գիտակցական ողջ կեանքի ընթացքումէ, - նշւում է յայտարարութեան մէջ: Յայտնի քաղաքագէտ եւ Բաքուի Լրագրութեան դպրոցի տնօրէն Զարդուշտ Ալիզադէն ձերբակալուած իսլամիստներին քաղաքական բանտարկեալներ է համարում: ,ժողովրդին հնարաւոր չէ խաբել. այս մարդիկ ահաբեկիչներ չէն: Նրանք ձերբակալուել էն Մովսում Սամեդովի կտրուկ մեկնաբանութիւնների պատճառով: Իշխանութիւնները ցանկանում էն ահաբեկել ընդդիմութեան կողմնակիցներին, ովքեր քննադատաբար էն վերաբերւում իրենց քայլերինէ, - ասում է նա: Սակայն ոմանց կարծիքով` Իսլամիստական կուսակցութիւնը նպատակ ունի վերջ տալ Ադրբեջանի` որպէս աշխարհիկ պետութեան գոյութեանը: ,ադրբեջանի Իսլամիստական կուսակցութիւնը եւ նրա անդամները կիսում էն Իրանի Իսլամական Հանրապետութեան տեսակէտները: Կուսակցութեան գլխաւոր նպատակն է` Ադրբեջանն Իրանի նման պետութիւն դարձնելը: Ոչ բոլորն էն ընդունում այն փաստը, որ երկրում հզօր իսլամիստական ընդդիմութիւն է ձեւաւորուել, որը հանդէս է գալիս ոչ միայն Ալիեւի ռեժիմի, այլ նաեւ բոլոր արեւմտեան արժէքների դէմէ, - նշում է Շահինօղլուն: Իդրակ Աբբասով, ,Ayna-Zerkaloէ թերթի թղթակից Կովկասեան լրատու # 574
  -   Յօդուածներ