Հայաստանի երիտասարդ հաշմանդամները մեկուսացուած էն հասարակութիւնից


Հայաստանի երիտասարդ հաշմանդամները մեկուսացուած էն հասարակութիւնից

  • 20-01-2011 14:01:47   | Հայաստան  |  Յօդուածներ
Աւանդական մանկատների երիտասարդ սաները զրկուած էն սոցիալական ինտէգրման հնարաւորութիւնից: 20 տարի առաջ անկախութիւն ձեռք բերած Հայաստանում տասնեակ երիտասարդներ, ովքեր ունէն սոցիալական ինտէգրման կարիք, մեկուսացուած կեանք էն վարում Խարբերդի մանկատան մասնաշէնքում, քանի որ կառավարութիւնն անտեսում է խմբային տան մոդելը, որի օրինակով Հայաստանում գործում է ,ջերմիկ անկիւնէ հաստատութիւնը: Երկրի 8 պետական եւ 4 բարեգործական մանկատներում ապրում էն գրեթէ 1000 երեխաներ, նրանցից 360-ը, ովքեր ունէն բնածին կամ ձեռքբերովի մտաւոր կամ ֆիզիկական խնդիրներ` յատուկ մասնագիտացում ունեցող մանկատներում: ,բոլոր այս հաստատութիւններում կան երիտասարդներ, ովքեր շարունակում էն այստեղ ապրել չափահաս դառնալուց յետոէ, - ասում է Ելենա Կիրակոսեանը, ով ղեկավարում է Երեւանում գործող ,ջերմիկ անկիւնէ հաստատութիւնը: ,ջերմիկ անկիւնըէ Երեւանի Աջափնեակ համայնքում տեղակայուած խմբային տուն է, Հայաստանում միակը, որտեղ 2005-ից իրաւաբանօրէն գրանցուել եւ բնակւում էն մտաւոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող 12 երիտասարդներ. հաստատութեան համարեա բոլոր սաներն այստեղ էն տեղափոխուել պետական մանկատներից: 1953 թուականից գործող Խարբերդի մանկատունը նախատեսուած է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական եւ մտաւոր խնդիրներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքի համար: Խարբերդի մանկատունը միակն է Հայաստանում եւ խիստ ծանրաբեռնուած է, շինութեան հիմնական մասնաշէնքը նախատեսուած է 160 երեխաների համար, իսկ այնտեղ ապրում է 277 սան: 2007-2010 թուականներին մանկատան նոր մասնաշէնքի շինարարութեան համար պետբիւջէով յատկացուել էր 600 մլն դրամ (մօտ 1,7 մլն դոլար): Այն նախատեսուած էր տարբեր բարդութեան ֆիզիկական եւ մտաւոր խնդիրներ ունեցող 30-40 երիտասարդի համար: Սակայն, նոր մասնաշէնքում այսօր ապրում էն Հայաստանի 118 չափահաս քաղաքացիներ: Մինչդեռ սա բարդացնում է նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը, կառավարութիւնը առաջիկայում որեւէ յստակ ծրագիր չի նախատեսում յատուկ կարիքներ ունեցող այս մարդկանց համար: Խարբերդի մանկատան դաստիարակչական գծով պրոռեկտոր Իրինա Եաղուբեանն ասում է` միակ լուծումը երիտասարդների հետ անհատական աշխատանքն է, ինչն անհնար է ներկայ պայմաններում: ,յոյս ունենք, որ միգուցէ նոր ծրագրեր կլինէն: 18 տարեկանից յետոյ նրանց հետ բնականաբար ուրիշ աշխատանք է տարւում: Երբ նրանք մի խմբում էն գտնւում 10 տարեկանների հետ կամ երեխաների քանակը շատ է, արդէն հնարաւորութիւնը քչանում է անհատական մօտեցում ցուցաբերելուէ, - ասում է Եաղուբեանը: Իշխանութիւններն ընդունում էն, որ չէն կարողանում յատուկ պայմաններ ապահովել մանկատներում տարբեր տարիքային խմբերի մէջ մտնող սաների համար, ինչպէս նաեւ նպաստել նրանց սոցիալական ինտէգրմանը` պատճառաբանելով այս ամէնը ֆինանսական միջոցների պակասով: 2010-ի սեպտեմբերին Խարբերդի մանկատան նորակառոյց մասնաշէնքի բացմանը մասնակից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորեանը խոստովանել էր, որ այս խնդրին լուծում չէն տեսնում: ,խնդիրը բաւական լուրջ է, եւ նոյնիսկ եւրոպական երկրներում այս տիպի խնդիրները դեռեւս ամբողջովին կարգաւորուած չէն: Ստիպուած մենք [նրանց] պահում ենք այստեղ, նոյն հաստատութիւնում պահում ենք երեխաներինէ, - ասել էր նախարարը: Խարբերդի մանկատունն ապահովուած է տաք եւ սառը ջրով, բաւարար սանիտարահիգիենիկ պայմաններով, եւ աշխատակիցները նշում էն, որ կեանքի պայմաններն այստեղ տարէցտարի բարելաւուում էն: Մինչ այս մասնաշէնքի բացումը` մանկատան չափահաս սաների կեանքն աւելի անապահով էր: Միակ հնարաւոր վայրը, ուր նրանք կարող էին տեղափոխուել` Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատն էր: Սակայն մասնագէտների խօսքերով` Վարդենիսում գործող այս հաստատութիւնում յարաբերականօրէն թեթեւ հոգեկան խանգարումներով տառապող սաների համար նախատեսուած անհրաժեշտ բուժում չի իրականացւում: ,վարքի խանգարում ունեցող անձիք գտնւում էն սահմանային գօտում: Կարող էն դրսեւորել ոչ սոցիալական վարք, ինչը չի նշանակում, թէ հոգեբուժական խնդիրներ ունենէ, - ասում է երեխաների հետ աշխատող անկախ արտ թերապեւտ Դիանա Գալստեանը: Այսօր ,ջերմիկ անկիւնումէ ապրող 12 սաներից միայն մէկն է տառապում հոգեկան խանգարմամբ. հաստատութեան կազմակերպիչների ջանքերով էլ նա ժամանակին տեղափոխուել է այստեղ Վարդենիսի հոգեբուժարանից: Այժմ նրան համապատասխան հոգեբանական օգնութիւն էն տրամադրում, եւ Կիրակոսեանի խօսքերով` նրա վիճակը օրէցօր բարելաւուում է: ,ջերմիկ անկիւնէ խմբային տունը հիմնադրել է ,խաղաղութեան կորպուսէ միջազգային կազմակերպութեան նախկին կամաւոր Նաթալի Ռիզզիեռին, ով երկու տարի աշխատել է Կապանի թիւ 3 յատուկ կրթահամալիրում: ,նաթալին շոկ էր ապրել` իմանալով, որ Հայաստանում թերապեւտի եւ հոգեբանի կարիք ունեցող երիտասարդները յայտնւում էն ,գժանոցումէէ, - պատմում է ,ջերմիկ անկեանէ ղեկավարներից` Օլգա Դաբաղեանը: ,ջերմիկ անկիւնէ խմբային տունն աջակցում է պետութեանը` մտաւոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող չափահաս անձանց սոցիալական ինտէգրման գործում, սակայն ամէն տարի ֆինանսաւորման հայցով դիմում է պետութեանն ու օգնութիւն չի ստանում: Տան գործունէութիւնը ֆինանսաւորում էն արտերկրի անհատ բարեգործները: Հայաստանում կան 150 մտաւոր եւ ֆիզիկական սահմանափակ կարողութիւններ ունեցող երիտասարդներ, ովքեր ծնողազուրկ էն կամ ծնողները հրաժարուել էն նրանցից: Թերապեւտ Դիանա Գալստեանը եւ ,ջերմիկ անկեանէ կազմակերպիչները կարծում էն` պետութեան համար մեծ դժուարութիւն չէ գնել 10-15 առանձնատուն եւ երիտասարդների սոցիալական ներառման (ինտէգրման) համար տրամադրել համապատասխան մասնագէտներ: Սակայն ,ջերմիկ անկեանէ տան օրինակն անտեսւում է, եւ տասնեակ երիտասարդներ առանձնացուած էն մնում հասարակութիւնից` ապրելով Խարբերդի մանկատանը: Ոչ ոք չի զբաղւում նրանց սոցիալական, անձնական ու աշխատանքային կեանքի կազմակերպմամբ: ,հնարաւոր է, որ այդ խնդիրները տեղ գտնէն հաշմանդամութեան սոցիալական ներառման նոր օրէնքումէ, - ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան տարեցների եւ հաշմանդամների հիմնահարցերի վարչութեան պետի տեղակալ Անահիտ Գէորգեանը: ,հայաստանը բաւական ետ է սոցիալական ներառման եւրոպական մոդելից, բայց նպատակ ենք դրել հասնել դրանէ, - վստահեցնում է նա: Կարին Գրիգորեան, ազատ լրագրող Կովկասեան լրատու # 573
  -   Յօդուածներ