Կրթական համակարգում կոռուպցիայի դէմ միջոցառումները կուղեկցուեն միջազգային կառոյցների հետ համագործակցութեամբ<br />


Կրթական համակարգում կոռուպցիայի դէմ միջոցառումները կուղեկցուեն միջազգային կառոյցների հետ համագործակցութեամբ

  • 19-01-2011 19:14:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 19-ին Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարի տեղակալ Կարինէ Յարութիւնեյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան հակակոռուպցիոն գործողութիւնների մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինայի հետ: Հանդիպման նպատակը կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դէմ պայքարի 2011-2012 թուականների միջոցառումների համալիր ծրագրի համատեքստում բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում համագործակցութեան հնարաւոր եզրերի հստակեցումն էր: Ֆ.Վեզինան տեղեկացրել է, որ ծրագիրը նախատեսում է կազմակերպել կոնֆերանս-սեմինար միջազգային փորձագէտների մասնակցութեամբ, որի ընթացքում կներկայացուեն կոռուպցիոն երեւույթների դէմ պայքարում միջազգային սկզբունքները եւ փորձը, անդրադարձ կկատարուի հայաստանեան խնդիրներին եւ կքննարկուեն հակակոռուպցիոն միջոցառումներում հասարակութեան հնարավորինս լայն շրջանակների ընդգրկման խնդիրները: Կ.Յարութիւնեանն ընդգծել է կոռուպցիայի դէմ պայքարի միջոցառումներում հասարակական կազմակերպութիւնների եւ ուսանողների ներգրավվածության կարեւորութիւնը: Նա նշել է, որ բուհերի կառավարման խորհուրդները հաստատելու են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրեր, ինչպէս նաեւ ընդունելու եւ հրապարակելու են տուեալ ծրագրերի շրջանակում կատարուված աշխատանքների վերաբերեալ կիսամեակային հաշուտւութիւնները: Ֆ.Վեզինան պատրաստակամութիւն է արտայայտել այդ գործընթացներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցութիւն:
  -   Հասարակութիւն