Կոպենհագենում անցկացուել է Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը<br />


Կոպենհագենում անցկացուել է Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը

  • 19-01-2011 14:46:00   |   |  Հասարակութիւն
ԿՈՊԵՆՀԱԳԵՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 11-14-ին Կոպենհագենում տեղի ունեցաւ Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը, որին իրենց մասնակցութիւնը բերեցին ինչպէս Իրաքի Սուննի եւ Շիա ուղղութիւնների առաջնորդները, այնպէս էլ քրիստոնեական համայնքների առաջնորդներն ու պառլամենտի անդամներ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ժողովին մասնակցում էր Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աւագ արք. Ասատուրեանը: Վեհաժողովն ընդունեց հռչակագիր, որում մասնաւորապէս ասւում է, որ Իրաքի քաղաքական վերածննդի համար կենսական նշանակութիւն ունեն երկրի բնակիչների անվտանգութեան ապահովումը եւ վստահութեան վերականգնումը սեփական երկրի նկատմամբ, որի գրաւականներից մէկն էլ քրիստոնյաների նկատմաբ կիրառուող բռնութեան եւ հալածանքների իսպառ կանխարգելումն է: Ըստ հռչակագրի, հանրային իրաւունքի եւ իրավահավասարության սկզբունքների գործնականացումը պէտք է դրուի Իրաքի սահմանադրութեան հիմքում, իսկ ծառայութիւնը պետական մարմիններում պէտք է իրականացուի առանց կրոնական խտրականությունների:
  -   Հասարակութիւն