Լոյս է տեսել Հայաստանի Ազգային գրադարանի «Յիշարժան տարեթուեր 2011» ուղեցույցը<br />


Լոյս է տեսել Հայաստանի Ազգային գրադարանի «Յիշարժան տարեթուեր 2011» ուղեցույցը

  • 19-01-2011 14:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոյս է տեսել Հայաստանի Ազգային գրադարանի «Յիշարժան տարեթուեր 2011» ուղեցույցը: Այն որը ներառում է տեղեկատուութիւն մօտ 787 հոբելյանների եւ նշանաւոր իրադարձութիւնների մասին. մասնաւորապէս, գրող, հրապարակախօս Գրիգոր Զոհրապի, գիտնական, բեւեռախոյզ Ֆրիտյոֆ Նանսենի 150, պատմաբան Նիկողայոս Ադոնցի 140, բանաստեղծ Միսաք Մեծարենցի, գրող Յակոբ Մնձուրու, պետական եւ ռազմական գործիչ, գրականագէտ Ալեքսանդր Միասնիկեանի, Գարեգին Նժդեհի 125, հրապարակագիր, թարգմանիչ Արմէն Յովհաննիսեանի 75, եկեղեցական, հասարակական-մշակոյթային գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեանի, արձակագիր, դրամատուրգ Դավիթ Մուրադեանի 60, գրաֆիկ Արտակ Տիրատուրյանի 55, պատմաբան Աշոտ Մելքոնեանի 50-ամեակները եւ այլն: Ըստ Ազգային գրադարանի Հանրութեան հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնի հաղորդագրութեան, ուղեցույցում առանձին ներկայացուած են նշանաւոր իրադարձութիւնները, հանրայայտ այն անձանց յոբելեանները, որոնց ծննդեան ամիսը եւ օրը կենսագրական տեղեկատուներում նշուած չեն: Հրատարակութիւնը նպատակ ունի օգնել գրադարաններին, զանգվածային լրատւութեան միջոցներին, տեղեկատուական հաստատութիւններին եւ այլ կազմակերպություններին` անդրադառնալու 2011թ. յոբելեանական տարելիցներին: Հրատարակութեան խմբագիրը գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարեանն է, կազմողը` Գայեանէ Կարապետեանը:
  -   Հասարակութիւն