ԻՏՁՄ-ի 2011 թուականի գործունէութեան առաջնահերթութիւնները


ԻՏՁՄ-ի 2011 թուականի գործունէութեան առաջնահերթութիւնները

  • 18-01-2011 14:57:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2011թ.-ին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան (ԻՏՁՄ) գործունէութեան առաջնահերթութիւնները կլինէն ՏՀՏ/ԲՏ ոլորտի զարգացումը, ինֆորմացիոն հասարակութեան ձեւաւորումը, կրթութեան եւ աշխատուժի զարգացումը, շահերի պաշտպանութիւնն ու իրաւական դաշտի բարելաւումը, համագործակցութիւնը պետական մարմինների հետ: Ուշադրութեան կենտրոնում կլինէն նաեւ տեխնոլոգիկական ձեռներէցութեան զարգացումն ու առցանց կրթական համակարգերի ստեղծումը: Նպատակային այս համատեքստում Իտձմ-ն 2011 թուականին նախագծել է իրականացնել հետեւեալ ծրագրերն ու միջոցառումները. Շահերի պաշտպանութիւն եւ իրաւական դաշտ Պատրաստել եւ կառավարութեանը ներկայացնել անհրաժեշտ օրէնսդրական փոփոխութիւնների փաթեթ էլեկտրօնային առեւտրով գործունէութեան ապահովման համար, մասնաւորապէս` Հարկային օրէնսդրութիւնում Արժութային կարգաւորման եւ արժութային վերահսկողութեան մասին ՀՀ օրէնքում Մաքսային օրէնսդրութիւնում Կնքել Կրկնակի հարկումից ազատման համաձայնագրեր գործընկեր երկրների հետ ՀՀ կառավարութեան 25.08.1998թ. ,ծախսերը հիմնաւորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացուող պահանջները սահմանելու եւ այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասինէ N 525 որոշման մէջ կատարել համապատասխան փոփոխութիւններ` հաշուի առնելով էլեկտրօնային առեւտրի առանձնայատկութիւնները: Էլեկտրօնային փողերի թողարկման նկատմամբ կիրառուող սահմանաչափերի մեղմացում: Շահերի պաշտպանութեան կառոյցի ստեղծում Վճարահաշուարկային ծառայութիւններ մատուցող ընկերութիւնների համար: Ներմուծուած ապրանքների երաշխիքային սպասարկման խնդիր: Մաքսային վարչարարութեան պարզեցման խնդիր: ՏՏ ոլորտի ապրանքների արտահանման ընթացակարգերի պարզեցման խնդիր: Կրթութեան ոլորտում իրականացուող ներդրումները ծախս համարելու խնդիր: Միջոցառումներ Digitec Expo 7-րդ ամենամեայ ՏՀՏ/ԲՏ ցուցահանդէս Ցուցահանդէսի հիմնական նպատակն է ստեղծել գործարար միջավայր Տեղեկատուական եւ հեռահաղորդակցական /ՏՀՏ/ եւ բարձր տեխնոլոգիաների /ԲՏ/ ոլորտի կազմակերպութիւնների եւ պետական, գործարար ու անհատ սպառողների միջեւ, ներկայացնել հայաստանեան եւ միջազգային ՏՀՏ/ԲՏ ընկերութիւնների վերջին ձեռքբերումները, նպաստել հայաստանեան եւ միջազգային ընկերութիւնների միջեւ գործարար կապերի ընդլայնմանը: Նախատեսւում է Դիջիթէք 2011 ցուցահանդէսին ունենալ 100 մասնակից ընկերութիւն, որի 20-30 տոկոսը կլինէն միջազգային ընկերութիւններ, իսկ այցելուների թիւն աւելացնել 2000-ով` առնուազն 18.000 այցելու: Այս տարի ցուցահանդէսը տեղի կ'ունենայ հոկտեմբերի 7-9-ը: DigiTec Business 4-րդ ամենամեայ ցուցահանդէս-ֆորում Ցուցահանդէս-ֆորումը նուիրուած է տեղեկատուական տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսում, ներկայացւում էն ՏՀՏ լուծումներ բիզնեսի յաջող կառավարման, բիզնէս պրոցեսների աւտոմատացման եւ ընդհանրապէս բիզնեսի առօրեայ խնդիրների լուծման համար: Ակնկալւում է, որ 2011թ.-ին ֆորումը կ'ունենայ շուրջ 40 ցուցադրուող ընկերութիւն եւ 1800-2000 այցելու: Ֆորումը կ'անցկացուի յունիսի 17-18-ը: IT to Business գործնական հանդիպումների շարք Իտձմ-ն ձեռնարկում է նոր նախագիծ, որի շրջանակներում իւրաքանչիւր ամիս անց է կացուելու առաջադէմ ՏՀՏ ընկերութիւնների եւ համապատասխան ոլորտի շահագրգիռ բիզնէս ձեռնարկութիւնների թեմատիկ հանդիպում, որի ընթացքում ՏՀՏ ընկերութիւնները կներկայացնէն իրենց գործնական լուծումները: Իւրաքանչիւր հանդիպում նուիրուած կը լինի տնտեսութեան որոշակի ոլորտի: Նախնական նախատեսուած ոլորտներն էն` շինարարութիւն, բժշկութիւն, հանքաարդիւնաբերութիւն, ոսկերչութիւն, առեւտուր/պահեստաւորում, բանկեր/ապահովագրութիւն, սննդային եւ ոչ սննդային արդիւնաբերութիւն, հեռահաղորդակցութիւն, տպագրական գործ եւ այլն: ՏՀՏ լիդէրների առանց փողկապների հանդիպում-ֆորում Ֆորումի նպատակն է ոչ պաշտօնական մթնոլորտում պետական եւ մասնաւոր հատուածի մասնակցութեամբ քննարկել հայաստանեան ՏՀՏ/ԲՏ ոլորտի զարգացման առաջնային խնդիրները: Ֆորումում ՀՀ նախարարների մասնակցութեամբ եւ ամփոփմամբ քննարկուած հարցերը մշակւում եւ ներկայացւում էն ՀՀ համապատասխան գերատեսչութեան ղեկավարութեանը կամ ՀՀ վարչապետին: Ֆորումն անցկացւում է երեք ամիսը մէկ անգամ յաճախականութեամբ: Այս տարի այն տեղի կ'ունենայ փետրուարի 25-27-ը, մայիսի 13-15-ը, յուլիսի 15-17-ը, սեպտեմբերի 16-18-ը, նոյեմբերի 18-20-ը: ՏՀՏ ոլորտի տարեմուտի տօնակատարութիւն եւ մրցանակաբաշխութիւն Նախատեսւում է սոյն միջոցառումն իրականացնել իւրաքանչիւր տարի: Տարեվերջին ԻՏՁՄ կողմից պարգեւատրւում էն ՏՀՏ ոլորտի տարբեր ասպարէզներում յաջողութեան հասած կազմակերպութիւններն ու անձինք: Նախատեսուած է միջոցառումն անցկացնել դեկտեմբերի 27-ին: Արմռոբոտիքս Միջոցառումն իրենից ներկայացնում է մրցոյթ երիտասարդ ինժեներներից բաղկացած մի քանի թիմերի միջեւ, որոնք մրցում էն միմեանց հետ իրենց կողմից նախագծուած եւ պատրաստուած ռոբոտների միջոցով: Նախատեսւում է այս տարի կազմակերպել 3 մրցոյթ (Գծին հետեւող, Իրեր տարբերակող եւ դասակարգող, Ական փնտրող ռոբոտներ), ինչպէս նաեւ կը յայտարարուի Անոդաչու թռչող սարքերի մրցոյթի գրանցման փուլը, որի եզրափակիչ մրցոյթը տեղի կ'ունենայ 2012 թուականին: Համակարգչային Խաղերի Նախագծման Հայաստանի Բաց Առաջնութիւն Իտձմ-ն առաջին անգամ Հայաստանում նախաձեռնում է Համակարգչային Խաղերի Նախագծման Հայաստանի Բաց Առաջնութիւնը, որի նպատակն է բացայայտել նոր տաղանդներ, զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը եւ դուրս գալ միջազգային շուկայ: առաջնութիւնն անց է կացուելու 2 փուլով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնէն իրենց կողմից նախագծուած համակարգչային խաղերը կամ նրանց բաղադրիչ մասերը: Մրցոյթի եզրափակիչ փուլը տեղի կ'ունենայ մարտ-ապրիլ ամիսներին: Իտձմ-ն 2011 թուականին կը համակարգի եւ կը կազմակերպի հայկական ընկերութիւնների մասնակցութիւնը հետեւեալ միջազգային միջոցառումներին. CeBit ցուցահանդէսին. համաշխարհային ՏՀՏ ցուցահանդէս, որը տեղի է ունենում Գերմանիայի Հանովեր քաղաքում: Նախատեսւում է հայկական տասը ընկերութիւնների մասնակցութիւն: CeBit-ն անցկացուելու է մարտի 1-5-ը: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառմանը. այն անցկացւում է Վրաստանում, նպատակն է ստեղծել եւ խթանել Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի, Բալթեան երկրների, Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրների պետական եւ մասնաւոր հատուածների, ասոցացիաների եւ ՏՀՏ ոլորտի այլ ընկերութիւնների միջեւ համագործակցութիւնը` նպաստելու նորարարութիւնն ու մրցունակութիւնը: Միջոցառումը տեղի կ'ունենայ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում:
  -   Մամլո հաղորդագրություն