Հրկիզել են «Լոռի» հեռուստաընկերութեան գլխաւոր խմբագրի մեքենան<br />


Հրկիզել են «Լոռի» հեռուստաընկերութեան գլխաւոր խմբագրի մեքենան

  • 17-01-2011 19:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՎԱՆԱՁՈՐ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 16-ի գիշերը հրկիզել են «Լոռի» հեռուստաընկերութեան գլխաւոր խմբագիր Նարինէ Աւետիսեանին պատկանող աւտոմեքենան, որը կայանուած է եղել շէնքի բակում գտնուող աւտոտնակում: Ըստ Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակի հաղորդագրութեան, յունվարի 17-ին Ն.Աւետիսեանն աշխատանքի գնալիս բացել է ավտոտնակի դարբասները եւ մեքենան գտել հրկիզուած վիճակում: Մեքենայի վրայ յայտնաբերուել է այրուած լաթի կտոր, որը գցուել է ավտոտնակի վերեւի օդանցքից, որտեղից էլ լցվել է նաեւ հեղուկ վառելանիւթ: ՆԳ Լոռու մարզային վարչութեան Վանաձորի բաժնում փասհի առթիւ յարուցուել է քրէական գործ: Նշելով, որ վերջին 5 տարիների ընթացքում սա արդէն 3-րդ նմանօրինակ դէպքն է, որ այս կամ այլ կերպ վնաս է հասցւում Ն.Աւետիսեանին, ՀՔԱ Վանաձորի գրասենեակը սոյն գործողութիւնը համարում է որպէս հերթական ոտնձգութիւն լրագրողի նկատմամբ: «Ցավոք, նախորդ բոլոր ոտնձգութիւնների հեղինակները չեն բացայայտուել իրավապահ մարմինների կողմից, ինչը նպաստել է եւ' լրագրողի նկատմամբ հերթական ոտնձգությանը, եւ' անպատժելիութեան մթնոլորտի ձեւաւորմանը»,- ասուած է ՀՔԱ Վանաձորի գրասենեակի հաղորդագրութիւնում:
  -   Հասարակութիւն