Գիւմրի-Բագրավան վազուրդում բեռնատար աւտոմեքենան բախուել է էլեկտրագնացքին<br />


Գիւմրի-Բագրավան վազուրդում բեռնատար աւտոմեքենան բախուել է էլեկտրագնացքին

  • 27-12-2010 15:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԳԻՒՄՐԻ, ԱՐԹԻԿ, ՄԱՐԱԼԻԿ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 24-ի ժամը 18-05-ին Գիւմրի-Բագրավան վազուրդում բեռնատար «ԿԱՄԱԶ» (պետհամարանիշ 05 ՍՏ 518) աւտոմեքենան բախուել է մարդատար էլեկտրագնացքին: Ուշադրութիւն չդարձնելով զգուշացման ազդանշանին` բեռնատարի վարորդ, 1964 թուականին ծնուած Սեյրան Ստեփանեանը փորձել է արագ անցնել վազուրդը: Ըստ «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեան մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան, մեքենավար Ա.Բաղդասարեանի գրագէտ գործողութիւնների շնորհիւ հնարաւոր է դարձել ֆ ողբերգությունից, եւ ոչ մի ուղեւոր չի տուժել:
  -   Հասարակութիւն