Ուկրաինացի բնապահպանները միանում են հայ գործընկերների բողոքի ակցիային<br />


Ուկրաինացի բնապահպանները միանում են հայ գործընկերների բողոքի ակցիային

  • 22-12-2010 15:22:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում դելֆինարիայի բացման օրը` դեկտեմբերի 24-ին, ուկրաինացի էկոլոգները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Կիեւում: Այս մասին յայտնում է Էկոլոգիական հասարակական դաշինքը: Կիեւի էկոլոգների նամակում նշուած է, որ այդ կերպ նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին` ովքեր հանդէս են գալիս ի պաշտպանութիւն դելֆինների եւ Երեւանի քաղաքապետարանի ու Հայաստան դելֆինների ներկրումը ապահովող «Ներում» ընկերութեան անօրինական գործողութիւնների դէմ: Հայ բնապահպաննները մտադիր են բողոքի ակցիան անցկացնել դեկտեմբերի 24-ի ժամը 13-ին Երեկանի Կոմիտասի անուան զբոսայգում` կառուցուելիք դելֆինարիայի հարեւանութեամբ:
  -   Հասարակութիւն