Գործարկել է Հայաստանում առաջին նորութիւնների ագրեգատոր www.mediagid.am-ը


Գործարկել է Հայաստանում առաջին նորութիւնների ագրեգատոր www.mediagid.am-ը

  • 06-12-2010 14:16:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Times.am» լրատուական գործակալութիւնն ու PCNews.am պորտալը միացել էն Հայաստանում առաջին ազգային տեղեկատուական համակարգին` www.mediagid.am-ին: «All Media» Փբը-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել` Հայաստանում առաջին նորութիւնների ագրեգատոր www.mediagid.am-ը: «Նախագծի մեկնարկի պահից ութ լրատուական ռեսուրսներ ագրեգատորին միանալու ցանկութիւն էն յայտնել, եւ նրանց յայտերն այժմ քննարկման փուլում էն: Այս պահին «Times.am»-ը եւ PCNews.am-ն անցել էն հոսքերի տեխնիկական համաձայնեցումն ու միացել համակարգին»,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմէն Մարտիրոսեանը: Նրա խօսքով, համակարգին մասնակցելու յայտ ներկայացրած ընկերութիւնները, մասնաւորապէս, սեփական կ'ոնտենտի առկայութեան մանրազնին ընտրութիւն էն անցնում: «Times.am» լրատուական գործակալութիւնը լուսաբանում է Հայաստանի, Արցախի եւ ողջ հարաւկովկասեան տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրադարձութիւնները: PCNews.am պորտալը հրապարակում է Հայաստանի եւ աշխարհի տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտին առնչուող տեղեկատուութիւն, կայքում ներկայացուած էն տարատեսակ համակարգչային ծրագրեր, ուսուցանող տեսանիւթեր եւ ՏՏ ոլորտի արտադրութեան ու ծառայութիւնների համեմատական վերլուծութիւնը: MediaGid-ը լուրերի աւտոմատ մշակման եւ համակարգման համակարգ է: MediaGid ստացուող տուեալները վերլուծութեան էն ենթարկւում յատուկ ծրագրի կողմից, որը բովանդակութեամբ մօտ նիւթերը միաւորում է սիւժէների մէջ, որոնք կատեգորիաների էն բաժանուած: www.mediagid.am կայքի տեղեկատուութիւնը ներկայացուած է համակարգի գործընկերների` հայկական առաջատար Զլմ-ների կողմից: Համակարգի գլխաւոր սկզբունքներն էն` հրատապութիւն, արդիականութիւն, մատչելիութիւն, անկողմնակալութիւն աղբիւրների նկատմամբ: www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացւում է մինչեւ 1000 միաւոր տեղեկատուութիւն երեք լեզուով` հայերէն, ռուսերէն եւ անգլերէն: Տեղեկատուութիւնը թարմացւում է շուրջօրեայ` իրական ժամանակի ռեժիմում: MediaGid ազգային տեղեկատուական համակարգը յատուկ գործընկերային ծրագիր է մշակել Զլմ-ների համար, ինչը նրանց հնարաւորութիւն կ'ընձեռի աւելացնել յաճախելիութիւնը եւ ընդլայնել իրենց լսարանը: Գործընկերային ծրագրին կարող էն մասնակցել լրատուական գործակալութիւնները, տպագիր Զլմ-ների էլեկտրօնային տարբերակները, հեռուստաալիքների եւ ռադիօկայանների կայքերը, ցանցային եւ թեմատիկ հրատարակութիւնները: «All Media» Փբը-ն ստեղծուել է 2010 թուականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» Փբը-ի հետաքրքրութիւնների ոլորտում էն նաեւ ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:
  -   Մամլո հաղորդագրություն